Ոսկե աստղի ասպետ
«Ոսկե Աստղի ասպետ» (ռուս.՝ «Кавалер Золотой Звезды»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուլի Ռայզմանը 1950 թվականին Սեմյոն Բաբաևսկու համանուն վեպի հիման վրա։ Այն պատմում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Տուտարինովի աշխատանքային գործունեության և սիրո մասին։ Պրեմիերան կայացել է 1951 թվականի հուլիսի 9-ին։ Ֆիլմը ներառվել է 1951 թվականի Կաննի կինոփառատոնի ծրագրում[4]։
Ոսկե աստղի ասպետ ռուս.՝ Кавалер Золотой Звезды | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1951 և 1950[1] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուլի Ռայզման[2] |
Սցենարի հեղինակ | Semyon Babayevsky? |
Դերակատարներ | Սերգեյ Բոնդարչուկ, Anatoly Chemodurov?, Կիրա Կանաևա, Բորիս Չիրկով և Վլադիմիր Ռատոմսկի |
Օպերատոր | Սերգեյ Ուրուսևսկի[3] |
Երաժշտություն | Տիխոն Խրեննիկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 118 րոպե |
Սյուժե
խմբագրելՀայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Տուտարինովը պատերազմից հետո վերադառնում է Ստավրոպոլի երկրամաս՝ հայրենի ստանիցա, ինչպես նա սկզբում կարծում էր, կարճ ժամանակով, բայց ծանոթանալով շրջանի կյանքին, մնում է վերականգնելու պատերազմի ժամանակ ավերված տնտեսությունը։ Սերգեյն առաջարկում է «հնգամյա պլան», որը ներառում է էլեկտրակայանի կառուցումը։ Շրջգործկոմի նախագահը՝ ծեր կարմիր մարտիկը, դեմ է, բայց Սերգեյին աջակցում են շրջկոմի և կրայկոմի քարտուղարները, նրա ծրագիրը քննարկում և հաստատում է ստանիցայի աշխատավոր ժողովուրդը։ Սերգեյն ստանում է շրջանային գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը, և, ցուցաբերելով իրական ղեկավարի ունակություններ, հաջողության է հասնում աշխատանքում։ Դժվարությամբ են դասավորվում նրա հարաբերությունները Իրինայի հետ, որի հետ նա ծանոթացել է ստանիցա վերադառնալիս։
Դերերում
խմբագրել- Սերգեյ Բոնդարչուկ – Սերգեյ Տիմոֆեևիչ Տուտարինով
- Անատոլի Չեմոդուրով – Սեմյոն Աֆանասևիչ Գոնչարենկո
- Կիրա Կանաևա – Իրինա Իվանովնա Լյուբաշյովա
- Բորիս Չիրկով – Պավել Պետրովիչ Կոնդրատև, շրջկոմի քարտուղար
- Նիկոլայ Կոմիսարով – Ֆեոդոր Լուկիչ Խոխլակով, շրջանային գործադիր կոմիտեի նախագահ
- Վլադիմիր Ռատոմսկի – Ստեպան Պետրովիչ Ռագուլին, կոլտնտեսության նախագահ
- Կոնստանտին Սվետլով – Սավվա Նեստորովիչ Օստրոուխով, ստանսովետի նախագահ
- Նիկոլայ Գրիցենկո – Ալեքսեյ Ստեպանովիչ Արտոմաշով, կոլխոզի նախագահ
- Իվան Պերևերզև – Անդրեյ Պետրովիչ Բոյչենկո, կրայկոմի քարտուղար
- Պյոտր Կիրյուտկին – Պրոխոր Նենաշև
- Դանիել Իլչենկո – Տիմոֆեյ Իլյիչ, Տուտարինովի հայր
- Մարիա Յարոցկայա – Վասիլիսա Նիլովնա, Տուտարինովի մայրը
- Թամարա Նոսովա – Անֆիսա, Տուտարինովի քույրը
- Ստեպան Կայուկով – Ռուբցով-Եմնիցկի, շրջանային պահանջկոոպերացիայի տնօրեն
- Ալեքսանդրա Պանովա – Մարֆա Լյուբաշևա
- Բորիս Բիտյուկով – Վիկտոր Գրաչյով, ինժեներ-շինարար
- Գալինա Ֆրոլովա – հարևանուհի
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Բորիս Չիրսկով
- Բեմադրող ռեժիսոր՝ Յուլի Ռայզման
- Օպերատոր՝ Սերգեյ Ուրուսևսկի
- Բեմադրող նկարիչ՝ Ա. Պարխոմենկո
- Կոմպոզիտոր՝ Տիխոն Խրեննիկով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.rusfilm.pitt.edu/booklets/Thaw.pdf
- ↑ http://www.imdb.com/title/tt0043701/
- ↑ http://www.kinopoisk.ru/film/44744/
- ↑ «Festival de Cannes: Dream of a Cossack». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ոսկե աստղի ասպետ» ֆիլմը Արխիվացված 2013-12-20 Wayback Machine «Մոսֆիլմի» օնլայն կինոթատրոնում
- «Ոսկե աստղի ասպետ» ֆիլմը Энциклопедия отечественного кино կայքում
- Սեմյոն Բաբաևսկին ֆիլմում Արխիվացված 2010-03-27 Wayback Machine