Սեգովիայի ալկասար (իսպ.՝ Alcázar de Segovia), դղյակ և ամրոց Իսպանիայի Կաստիլիա և Լեոն պրովինցիայի Սեգովիա քաղաքի պատմական թաղամասում։ Տեղակայված է ժայռի վրա, որ գտնվում է Էրեսմա և Կլամորես գետերի միախառնման վայրում՝ Գուադարամա լեռան (Կենտրոնական Կորդիլերների մի մասը) մոտ։ Ալկասարը նախապես կառուցվել է որպես ամրոց, սակայն հետագայում եղել է թագավորական պալատ, պետական բանտ, թագավորական հրետանային ակադեմիա։

Սեգովիայի ալկասար
իսպ.՝ Alcázar de Segovia
Նկարագրություն
ՏեսակԱլկասար
ՏեղագրությունՍեգովիա
ՀասցեPl. Reina Victoria Eugenia, s/n, 40003 Segovia[1]
Վարչական միավորՍեգովիա[2]
Գտնվում է ափինEresma? և Clamores River?
Երկիր Իսպանիա[2]
Համալիրի մասOld Town of Segovia and its Aqueduct?[3]
Կազմված է մասերիցPlaza de la Reina Victoria Eugenia?, Casa de la Química? և Daoiz and Velarde?
Կառուցված9-րդ դար
ՃարտարապետFrancisco de Mora?, Խուան դե Էռերա[4] և Gaspar de Vega?
ՊատվիրողԿաստիլիայի թագավորություն, Կաստիլիա և Լեոն և Իսպանական կայսրություն
Շինանյութքար, գրանիտ և փայտ
Ճարտարապետական ոճHerrerian?, մուդեխարյան ճարտարապետություն[5], Գոթական ճարտարապետություն և ռոմանական ճարտարապետություն
Ըն��ացիկ
սեփականատեր
Կաստիլիա և Լեոն, Hispanic Monarchy?, Segovia Artillery Academy? և Board of trustees of the Alcázar of Segovia?[6]
ՃակատամարտերRevolts in Segovia (1506)?[7], Revolts in Segovia (1476)?[7], Կոմուներոս[7], Պիրենեյան պատերազմներ[7], Կարլիստյան պատերազմներ[7], Hundred Thousand Sons of Saint Louis?[7], Պատերազմ Իսպանական ժառանգության համար[7] և War of the Castilian Succession?[7]
ԻրադարձություններRevolts in Segovia (1506)?, Revolts in Segovia (1476)?, Կոմուներոս[7], Պիրենեյան պատերազմներ[7], Կարլիստյան պատերազմներ[7], Ռեկոնկիստա, Concord of Segovia?, Hundred Thousand Sons of Saint Louis?[7], Պատերազմ Իսպանական ժառանգության համար[7] և War of the Castilian Succession?[7]
Կայքalcazardesegovia.com(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ
 Alcázar of Segovia Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Սեգովիայի ալկասարը, ինչպես և մյուս ալկասարները, եղել է արաբական ամրոց։ Ալկասարի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է 1120 թվականին (այդ ժամանակ արդեն 32 տարի էր, ինչ կաթոլիկները Սեգովիայից վտարել էին մավրերին), սակայն 20-րդ դարի վերջին անցկացված հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Ալկասարի տեղում ռազմական ամրաշինություն գոյություն է ունեցել դեռևս ուշ հռոմեական դարաշրջանում։ Այդ մասին է վկայում նաև Սեգովիայի ջրանցույցը, որ կառուցվել է հռոմեացիների կողմից։ Ամրոցի նախնական անունը հայտնի չէ. 1122 թվականի մի փաստաթղթում այն նշված է որպես «ամրոց բլրի վրա՝ Էրեսմայի մոտ»։ Սակայն արդեն 1155 թվականին այն արդեն հիշատակվում է որպես Ալկասար։ Այդ ժամանակաշրջանին են վերաբերում ներկայում պահպանված պատկերասրահը հյուսիսային կողմում և Մեծ սրահը, որի երկու կողմերում գտնվում են թագավորական հարկաբաժինները, որ զարդարված են իսպանա-մավրիտանական ոճով։

Հայտնի չէ, թե ինչ տեսք է ունեցել Ալկասարը մինչ Ալֆոնսո VIII-ի թագավորության տարիները, սակայն պատմական աղբյուրներում նշված է, որ այդտեղ եղել է փայտե փոքր ամրոց։ Ալֆոնսո VIII-ն ու նրա կինը՝ Էլեոնորա Անգլիացին, այդ ամրոցը դարձրել են իրենց պաշտոնական նստավայրը։ Դրանից հետո փայտե ամրոցի տեղում սկսել է քարե ամրոցի շինարարությունը։

Միջնադարում Սեգովիայի ալկասարը ծառայել է որպես Կաստիլիայի թագավորների ամենասիրելի նստավայրերից մեկը և թագավորության գլխավոր պաշտպանական կառույցներից մեկը։ 1474 թվականին Սեգովիայի ալկասարը կարևոր նշանակություն է ունեցել Իզաբելա I Կաթոլիկի գահակալման ու Իսպանիայի հետագա ճակատագրի կանխորոշման գործում։ Դեկտեմբերի 12-ին Սեգովիա է հասնում Էնրիկե IV թագավորի մահվան լուրը, և Իզաբելան փակվում է ամրոցում։ Ստանալով քաղաքի ղեկավարության օգնությունը՝ նա Ալկասարում անմիջապես թագադրվում է որպես Կաստիլիայի ու Լեոնի թագուհի։ Հենց Ալկասարում է Իզաբելան ամուսնացել Արագոնի թագավոր Ֆերդինանդ II-ի հետ։

 

Ֆիլիպ II-ն Ալկասարում պսակադրվել է իր չորրորդ կնոջ՝ Աննա Ավստրիացու հետ։ Այդ ժամանակ Ալկասարը վերակառուցվել է։ Ֆիլիպ II-ը հրամայել է ամրոցի աշտարակները ծածկել գրաքարային թերթաքարից պատրաստված կոնաձև տանիքներով։ Արդյունքում Ալկասարը նմանվել է Կենտրոնական Եվրոպայի ամրոցներին։ Սակայն շուտով արքունիքը տեղափոխվել է Մադրիդ, և Սեգովիայի ալկասարը հետագա երկու դարերի ընթացքում ծառայել է որպես պետական բանտ։

Միայն 1762 թվականին Կառլ III թագավորը այնտեղ բացեց Թագավորական հրետանային դպրոց, որ Ալկասարում գործել է գրեթե հարյուր տարի։ 1862 թվականին ամրոցում տեղի է ունեցել մեծ հրդեհ[8], որի հետևանքով ավերվել է տանիքն ու վնասվել է ինտերիերը։ Ալկասարի վերակառուցումն սկսել է 1882 թվականին։ 1896 թվականին, երբ ավարտվել են վերակառուցողական աշխատանքները, Ալֆոնսո XIII-րդ թագավորն ու Մարիա Քրիստինա թագուհին այն հանձնել են Ռազմական նախարարությանը, որն այն պիտի օգտագործեր բացառապես որպես Հրետանայ��ն կորպուս։ 1898 թվականին ամրոցի վերին հարկերը տրվում են Ռազմական գլխավոր արխիվին, որն այնտեղ տեղակայված է մինչ օրս։ 1951 թվականին շինության պահպանության նպատակով կազմավորվում է Ալկասարի պատրոնատը, իսկ 1953 թվականին Ալկասարը վերածվում է թանգարանի։

Ներկա վիճակ

խմբագրել

Ներկայում Սեգովիայի ալկասարն Իսպանիայի ամենապահանջված զբոսաշրջային վայրերից մեկն է և Սեգովիայի երեք գլխավոր տեսարժան վայրերից մեկը (ջրանցույցի և եկեղեցու հետ միասին)։ Ամրոցում գործում է թանգարան, որտեղ ցուցադրվում է ամրոց կահույքը, ինտերիերը, զենքերի հավաքածուն, իսկ Թագավորական սրահում հավաքված են Կաստիլիայի բոլոր թագավորների նկարները՝ սկսած առասպելական Պելայոյից մինչև Ֆիլիպ II (որի օրոք արքունիքը տեղափոխվել է Մադրիդ)։

Ներկայում Ալկասարում այցելությունների համար բաց են 11 սրահներ և ամենաբարձր աշտարակը՝ Խուան Երկրորդի աշտարակը։

Հին պալատի սրահ

խմբագրել

Սրահը, որ հայտնի է նաև որպես Վենետիկյան ապակենկարների սրահ, կառուցվել է Ալֆոնսո VIII-ի իշխանության տարիներին։ Սրահում պահպանվել են կրկնակի լուսամուտախորշերը, որտեղից լույսը թափանցում է ներս, քանի որ պատը, որի վրա դրանք տեղակայված են, հին պալատինն է։ Մավրիտանական ոճով կառուցված գետնախարիսխները, որ գտնվում են պատուհանների միջև, բերվել են 13-րդ դարում հարևան Լաս Կանոնիգաս շրջանում կառուցված մի տնից։ Սրահում պահվում է 15-րդ դարի գերմանական ոճի զենք ու զրահի հավաքածու։

Բուխարու սրահ

խմբագրել
 
Բուխարու սրահ

Կառուցվել է Ֆիլիպ Երկրորդի օրոք։ Կահույքը 16-րդ դարի է։ Պատերին կախված են Իսպանիայի թագավորներ Ֆիլիպ II-ի ու Ֆիլիպ III-ի դիմանկարները, 16-րդ դարի ֆլամանդական զարդապաստառներ Աստվածամոր նշանադրության թեմատիկայով և մեկ բացառիկ նկար, որում պատկերված են Ալկասարը նախքան նրա տանիքի վերակառուցումն ու հին եկեղեցին, որ գտնվել է Ալկասարի ներկայիս զբոսապուրակի տեղում։

Գահերի սրահ

խմբագրել

Բուխարու սրահից Գահերի սրահ տանող մուտքը պահպանել է իր օրիգինալ զարդարանքը մավրիտանական ոճով։ Ութակողմ առաստաղը 1456 թվականի հրդեհից վնասված բնօրինակի կրկնությունն է։ Նրա ներքևում գտնվում է փորագրված արհեստական մարմարից լայն եզրազարդ, որը պահպանվել է չնայած հրդեհին։

Կաթոլիկ թագավորների զինանշանները կրող շքեղ հովանիների ներքո գտնվող գահերը պատրաստվել են 20-րդ դարի սկզբին, երբ Ալֆոնսո XIII թագավորի ու Վիկտորյա Եվգենյա թագուհու համար, ովքեր ամրոց էին այցելել 1808 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցած Մադրիդի ապստամբության հարյուրամյակի առթիվ։

Գահերի սրահի պատերին Կաթոլիկ թագավորների դիմանկարներ են, որոնք Իզաբելա II թագուհու կողմից պատվիրված թագավորների դիմանկարների շարքի մասն են։ Իզաբելա թագուհու դիմանկարն ստեղծել է նկարիչ Մադրասոն, իսկ Ֆերդինանդ Արագոնցունը՝ նկարիչ Մոնտանեսը։

Գալերայի սրահ

խմբագրել

Սրահն այդպես է կոչվել իր առաստաղի պատճառով, որ պատրաստված է զարդարուն փայտից։ Այն ունի շրջված նավի կորպուսի տեսք։ Սրահը կառուցվել է 1412 թվականին ռեգենտ Կատալինա Լանկաստերցու հրամանով, երբ նա իշխում էր իր անչափահաս որդու՝ Խուան II թագավորի փոխարեն։

[Պատի եզրազարդը պատրաստված է փորագրված փայտից մավրիտանական մուդեխար ոճով։ Նրա վրա կան երկու շարք գրություններ, որոնցից մեկը աղոթք է, մյուսը՝ տվյալներ սրահի կառուցման վերաբերյալ։

Պատուհաններին կան երկու ապակենկարներ, որոնցից մեկում պատկերված է Էնրիկե II-ը Պեդրո I-ի ու Խուան I-ի մահվան տեսարաններով, իսկ մյուսում՝ Էնրիկե III-ն ու իր ընտանիքը։

Պատերից մեկին կախված նկարում պատկերված Իզաբելա Կաթոլիկ թագուհու թագադրումը, երբ նա Սեգովիայի Մայոր հրապարակում հռչակվել է Կաստիլիայի ու Լեոնի թագուհի։

Կոների սրահ

խմբագրել

Սրահն այդպես է կոչվել իր առաստաղի պատճառով, որ զարդարված է 392 արհեստական կոներով։ Պատերի եզրազարդը, որ ունի գոթիկայի ու մուդախերի տարրեր, ստեղծվել է 1452 թվականին։ Պատերը ծածկված են կամկայով (հին մետաքսե գունազարդ գործվածք) և զարդարված են ֆլամանդական երկու զարդապաստառներով, որոնք ստեղծվել են 15-րդ և 16-րդ դարերում։ Կահույքի մեջ աչքի է ընկնում 17-րդ դարի գրասեղանը։

Թագավորական սրահ

խմբագրել

Միջնադարում այս սրահը եղել է Ալկասարի ամենակարևոր սրահը։ Պատերի եզրազարդերում ներկայացված են Աստուրիայի, Լեոնի ու Կաստիլիայի թագավորները՝ սկսած առասպելական Պելայոյից։ Թագավորների հերթականությունը տրված է Ֆիլիպ II-ի ժամանակ ընդունված համակարգի համաձայն։

Սրահի պատերը զարդարում են նկարիչ Ե. Վեխարանոյի «Կադիսի գրավումը» նկարն ու Ֆիլիպ II-ի, Աննա Ավստրիացու (Ֆիլիպ II-ի կինը) և Իզաբելա Բուրբոնի (Ֆիլիպ IV-ի կինը) դիմանկարները։

Զենքի սրահ

խմբագրել

Զենքի սրահը գտնվում է պահակային աշտարակի ներքևում։ Այնտեղ պահպանվում են տարբեր դարաշրջանների զենքեր, որոնց շարքում առանձնանում է դրվագազարդ արբալետը, որը շատ նման այն արբալետին, որ Լուկաս Կրանախ Ավագի նկարում պատկերված է Կառլ V-ի ձեռքում։

Փոքր դռան հետևում գտնվում են ոչ մեծ սենյակ, որտեղ պահվում է դրամահատման գործիք և արժեքավոր իրերի պահպանման համար նախատեսված երկու սնդուկներ։

Մատուռ

խմբագրել

Ալկասարի մատուռում Իսպանիայի Ֆիլիպ II թագավորը պսակադրվել է Աննա Ավստրիացու հետ։ ՄԱտուռի պատերին պահպանվել է Բարտոլոմե Կարդուչոյի՝ 1600 թվականին ստեղծված «Մոգերի երկրպագությունը» նկարը, որը հաջողվել է փրկել 1862 թվականին տեղի ունեցած հրդեհի ժամանակ։

Կինոյում

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.google.com/maps/dir/40.8986456,-4.0079781/alcazar+de+segovia/@40.935697,-4.1399622,12z/data=!3m1!4b1!4m9!4m8!1m1!4e1!1m5!1m1!1s0xd413ec76553c59f:0x302ba003ff03db33!2m2!1d-4.1325378!2d40.9525725
  2. 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. https://whc.unesco.org/es/list/311
  4. http://www.xn--espaaescultura-tnb.es/es/artistas_creadores/juan_de_herrera.html
  5. Մուդեխար
  6. https://www.alcazardesegovia.com/decreto-de-constitucion-del-patronato-1951
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 https://www.alcazardesegovia.com/wp-content/uploads/2015/12/1994-asedios-y-asaltos-al-alcazar.pdf
  8. Meade, Martin (1980), «Gazetteer & Reference: Spain & Portugal», Castles: A History and Guide, Blandford Press, էջ 171, ISBN 0-7137-1100-0

Գրականություն

խմբագրել
  • Н. Н. Непомнящий, А. Ю. Низовский. Испания, которую мы не знали. Исторический путеводитель. М, 2007, стр. 94.
  • Haliczer, Stephen (1976 թ․ դեկտեմբեր), «Political Opposition and Collective Violence in Segovia, 1475–1520», The Journal of Modern History, 48 (4): 1–35, doi:10.1086/241530, JSTOR 1877303

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեգովիայի ալկասար» հոդվածին։