Սարգիս Բալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Բալյան (փետրվարի 17, 1835[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 7, 1899, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), օսմանացի քանդակագործ։
Սարգիս Բալյան արմտ. հայ.՝ Սարգիս Պալեան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1835[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 7, 1899 (64 տարեկան) |
Վախճանի վայրը | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սենտ Բարբի քոլեջ |
Ստեղծագործություն(ներ) | Adile Sultan Palace?, Բեյլերբեյի պալատ, Davutpaşa Barracks?, Dolmabahçe Clock Tower?, Էսմա սուլթանի առանձնատուն, Feriye Palace?, Գալաթասարայի վարժարան, Թոփքափը ամրոց և Malta Kiosk? |
Մասնագիտություն | ճարտարապետ և քանդակագործ |
Ծնողներ | հայր՝ Կարապետ Բալյան |
Sarkis Balyan Վիքիպահեստում |
Հայտնի հայ քանդակագործներ Բալյանների ընտանիքից։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1835 թվականին Ստամբուլում։ Քանդակագործ Կարապետ Բալյանի[2] և նրա կին Նազիկ Բաբայանի չորս որդիներից երկրորդն է։ Նրա եղբայրներ Նիկողոսը, Հակոբը և Սիմոնը նույնպես քանդակագործներ են եղել։ Սարգիսը և Նիկողոսը միասին սովորել են փարզյան նկարչական լիցեյում, սակայն Նիկողոսի հիվանդության պատճառով հարկադրված վերադառնում են Ստամբուլ[3]։ Ստամբուլ վերադառնալուց հետո Սարգիսը միանում է հոր ծրագրին՝ Բեյլերբեյի ամրոցի կառուցմանը։ Հոր մահից հետո զբաղվել է Ադիլե սուլթանի ամրոցի վերանորոգմամբ։ Նրա պրոֆեսիոնալ կարիերան սկսվեց Հակոբի մահից հետո 1875 թվականին և Աբդուլ Համիդ II֊ի գահակալումից հետո։ Իր քաղաքական հայացների պատճառով նրան աքսորում են Եվրոպա, որտեղ նա անցկացնում է 15 տարի, որից հետո վերադառնում է Օսմանյան կայսրություն[4]։
Քաղաքացիական գործունեություն
խմբագրելՆա հայկական Պատրիարքարանի ասամբլիայի անդամներից էր, և ակտիվորեն օգնում էր հայկական մշակույթի ղեկավարներին։
Հայտնի ստեղծագործություններ
խմբագրել- Բեյլերբեյի ամրոց (1861 - 1865)
- Չիրագանի ամրոց (1863 - 1871)
- Մեչետ Պերտեվնյալ Վալիդե Սուլթան, եղբոր Բալյան, Հակոբի հետ (1871)
- Փոշու գործարան Զեյտինբուրնում (1874)
- Ռազմական համալսարանի շենք, այժմյան Ստամբուլի տեխնիկական համալսարան
- Բժշկական դպրոոց, այժմյան Գալաթասարի լիցեյ
- Ադիլե սուլթնի ամրոց
- Իհլձի ամրոց
- ԱբդուլԱզիզի որսսորդական տուն
- Կյագիտխանի մզկկիթ
Մահվան վայր
խմբագրելԹաղված է հայկական Բագլարբաշիի գերեզմանոցում։
Պատկերասրահ
խմբագրել-
Բելերբեյի ամրոց
-
Չիրագան պլաս
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ Культурное наследие Турции. Карапет Амира Бальян
- ↑ «Династия Бальян». Армяне Стамбула. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Pamukciyan, Kevork (2003). Ermeni Kaynaklarından Tarihe Katkılar IV - Biyografileriyle Ermeniler. Istanbul: Aras Yayıncılık.