Բեյլերբեյի պալատ

օսմանյան սուլթանների ամառային նստավայրը

Բեյլերբեյի պալատ (թուրքերեն՝ Beylerbeyi Sarayı), օսմանյան սուլթանների ամառային նստավայրը, որը գտնվում է Բոսֆորի ասիական հատվածում։ 

Բեյլերբեյի պալատ
թուրքերեն՝ Beylerbeyi Sarayı
Բեյլերբեյի պալատի ընդհանուր տեսքը
Ժամանակակից կարգավիճակ`թանգարան
Երկիր`{{{2}}} Թուրքիա
Ճարտարապետական ոճ`նեոբարոկկո
Հիմնող`Աբդուլ Ազիզ
Ճարտարապետ`Սարգիս Բալյան
Կառուցման
ժամանակաշրջան`
1861- 1865 թվականներ
Քարտեզ
Քարտեզ
Բեյլերբեյի պալատի ներքին տեսքը
Սուլթանի ննջասենյակը

Պատվիրվել է օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզի կողմից և կառուցվել 1861- 1865 թվականներին։ Պալատի ճարտարապետական ոճը նեոբարոկկո է։ Կառուցվել ավանդական օսմանյան առանձնատան ոճով, որոնք բնորոշ էին Օսմանյան կայսրությանը 19-րդ դարի երկրորդ կեսին։ Ամառային ամիսներին Օսմանյան կայսրություն այցելած բարձրաստիճան պաշտոնյաները իջևանել են պալատում։ Սուլթանները նախընտրել են մնալ Դոլմաբահչե պալատում ձմեռային ամիսներին և այցելել Բեյլերբեյի՝ տեղի զով կլիմայի պատճառով։ Պալատի հատակը ծածկված է Եգիպտոսից բերված խսիրե հյուսվածքներով, որոնք ձմռանը պաշտպանում են հատակը խոնավությունից, իսկ ամռանը՝ շոգից։ Կան նաև մեծ գորգեր (Հերևքեյի նման), որոնք զարդարում են հատակը։ Բոհեմյան բյուրեղապակե ջահերը, ֆրանսիական ժամացույցները, ինչպես նաև չինական, ճապոնական, ֆրանսիական և թուրքական ճենապակե սափորները զարդարում են պալատը։ Պալատի բակում առկա են ծառերի մի քանի տեսակներ։ Բակից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Բոսֆոր։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյլերբեյի պալատ» հոդվածին։