Սավոյի դքսություն, ֆեոդալական պետություն 1416-1720 թվականներին (1416 թվականին՝ կոմսություն)։ Մայրաքաղաքն էր Շամբերին, 1563 թվականից՝ Թուրինը։ Սահմանակից էր արևմուտքից՝ Ֆրանսիային, արևելքից՝ իտալական պետություններին։ Դքսության մի մասը Պիեմոնան էր։ XV դարի կեսից Սավոյայի դքսությունն ենթարկվել է Ֆրանսիայի էքսպանսիային։ XVI-XVII դդ․ Սավոյայի դքսությունը քայքայվել է Իտալիայի համար Հաբսբուրգների և Ֆրանսիայի միջև պատերազմների հետևանքով։ Իսպանական ժառանգության համար պատերազմում Սավոյայի դքսությունը սկզբում Ֆրանսիայի դաշնակիցն էր, 1703 թվականից անցել է «Հռոմեական սրբազան կայսրության» կողմը։ 1713 թվականի Ուտրեխտի հաշտությամբ Սավոյայի դուքս Վիկտոր Ամեդեյ II ստացել է Մոնֆեռատոն, Միլանի դքսության մի մասը և Սիցիլիան (Սիցիլիայի թագավոր տիտղոսով)։ 1720 թվականի Լոնդոնյան պայմանագրով Սավոյայի դքսությանն է անցել Սարդինիան (1718 թվականին կորցրած Սիցիլիայի փոխարեն), կազմավորվել է Սարդինիայի թագավորությունը։

Սավոյայի դքսություն
ֆր.՝ Duché de Savoie;
իտալ.՝ Ducato di Savoia
1416 - 1720  

Նշանաբան՝
FERT

Քարտեզ

(1600 թվական)
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Շամբերի (1416—1562)
Թուրին (1562—1714)
Լեզու պյեմոնտի լեզու, լատիներեն, ֆրանսերեն, իտալերեն, ֆրանկոպրովանսերեն
Իշխանություն
Պետական կարգ դքսություն
Պետության գլուխ Դուքս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավոյի դքսություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 206