Սայիդ Կութուբ
Սայիդ Կութուբ, նաև՝ Կութբ, Ղութուբ, Ղութբ (արաբերեն՝ سيد قطب) (հոկտեմբերի 9, 1906[1], Մուշա, Markaz Asyūţ, Ասյութ, Եգիպտոս - օգոստոսի 29, 1966[2][3], Կահիրե, Եգիպտոս)[5] օգոստոսի 29, 1966), եգիպտացի մուսուլման աստվածաբան, փիլիսոփա և գրող, իսլամիզմի ջատագով և տեսաբան, «Մուսուլման Եղբայրներ» իսլամիստական քաղաքական ուղղության ականավոր գործիչ։ Կութուբը մեծ ազդեցություն ունեցած է Ալ-Քայիդայի և Իսլամական ջիհադի վրա[6][7]։
Սայիդ Կութուբ արաբ․՝ سَيِّد قُطْب | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1906[1] Մուշա, Markaz Asyūţ, Ասյութ, Եգիպտոս |
Մահացել է | օգոստոսի 29, 1966[2][3] (59 տարեկան) Կահիրե, Եգիպտոս մահապատիժ |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Դավանանք | իսլամ |
Ուղղություն | Իսլամիզմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա, լրագրող, բանաստեղծ, ոչ գեղարվեստական գրող և հեղափոխական |
Անդամակցություն | Մուսուլման եղբայրներ |
Ալմա մատեր | Կահիրեի համալսարան և Հյուսիսային Կոլորադոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[4] |
Ազդվել է | Ibn Taymiyyah?, Հասան ալ-Բաննա, Syed Abul Ala Maududi? և Abd al-Qahir al-Jurjani? |
Կուսակցություն | Վաֆդ կուսակցություն |
Sayyid Qutb Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Վերին Եգիպտոսի Ասյութ մուհաֆազայի Մուշա ավանում, մանր կալվածատիրոջ ընտանիքում։ Հայրը ակտիվ էր տեղական քաղաքական և իսլամական կյանքում, ինչը մեծ ազդեցություն գործեց Սայիդ Կութուբի հետագա կյանքում։ Բարձրագույն կրթություն ստացավ Կահիրեում, ապա անցավ աշխատանքի որպես ուսուցիչ։
Սայիդ Կութուբը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, գրել է 24 գիրք, հիմնականում՝ աստվածաբանական և կրոնա-քաղաքական թեմաներով։ Ստեղծագործությունների թվում է նաև մի շարք վեպեր և բանաստեղծություններ։ Նրա գլուխ-գործոցն է համարվում 30 հատորից բաղկացած «Ֆի զիլալ ալ-Կուրան» («Ղուրանի հովանու ներքո») աշխատությունը, որտեղ նա ներկայացրել է Ղուրանի ծավալուն մեկնաբանություններ։
Այցելել է Միացյալ Նահանգներ և հայրենիք վերադառնալուց հետո ակտիվորեն հանդես է եկել Արևմուտքի բարոյա-հասարակական դրվածքի դեմ[8][9]։ Ժամանակի ընթացքում Կութուբի իսլամիստական հայացքներն ստացան ավելի ծայրահեղ բնույթ և նա ընդրկվեց քաղաքական պայքարի մեջ, ուղղված Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի քաղաքականության դեմ։ Մի քանի անգամ ձերբակալվել է, բանտարկվել և ապա ազատ արձակվել։ 1965 թ. օգոստոսին կրկին ձերբակալվել է և, ի շարս այլոց, ամբաստանվել է հակապետական գործունեության մեջ՝ կառավարության հեղաշրջում կազմակերպող խմբակում մասնակցելու մեղադրանքով։ Դատավարության արդյունքում դատապարտվել է մահապատժի՝ կախաղան հանելու միջոցով, ինչն ի կատար է ածվել 1966 թ. օգոստոսի 29-ին։
Սայիդ Կութուբի կրոնա-քաղաքական փիլիսոփայությունը և իսլամի հասարակական դրույթների արմատական մեկնաբանությունը մեծ ազդեցություն են գործել ժամանակակից իսլամական ծայրահեղ գաղափարախոսության և հոսանքների վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://global.britannica.com/biography/Sayyid-Qutb
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Որոշ աղբյուրներ (օրինակ ԱՄՆ գրադարանի Կոնգրեսը նշում են Կութուբի ծնունդը 1903 թվականին։
- ↑ Կեպել, War for Muslim Minds, (2004) էջ.174-5
- ↑ Կեպել, Jihad, (2002), էջ. 51
- ↑ PBS program America at the crossroads.
- ↑ Դավիթ Վոն Դրեհլե, A Lesson In Hate Արխիվացված 2009-04-19 Stanford Web Archive Smithsonian Magazine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայիդ Կութուբ» հոդվածին։ |