Ռոջեր Գարոդի

ֆրանսիացի գրող

Ռոջեր Գարոդի (ֆր.՝  [ʁɔʒe gaʁodi], հուլիսի 17, 1913(1913-07-17)[1][2][3][…], Մարսել, Բուշ-դյու-Ռոն, Ֆրանսիա[4] - հունիսի 13, 2012(2012-06-13)[5][1][2][…], Chennevières-sur-Marne, Վալ-դը-Մարն, Ֆրանսիա[4])[7][8], ֆրանսիացի փիլիսոփա, ֆրանսիացի դիմադրության մարտիկ և կոմունիստ գրող։ Նա 1982 թվականին ընդունել է իսլամ։ 1998 թվականին նա դատապարտվել և տուգանվել է Հոլոքոստի ժխտման համար՝ ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ պնդելով, որ վեց միլիոն հրեաների մահը «միֆ» է[8][9][10]։

Ռոջեր Գարոդի
ֆր.՝ Roger Garaudy
Ծնվել էհուլիսի 17, 1913(1913-07-17)[1][2][3][…]
ԾննդավայրՄարսել, Բուշ-դյու-Ռոն, Ֆրանսիա[4]
Մահացել էհունիսի 13, 2012(2012-06-13)[5][1][2][…] (98 տարեկան)
Մահվան վայրChennevières-sur-Marne, Վալ-դը-Մարն, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնիսլամ և կաթոլիկություն
ԿրթությունՏիեր լիցեյ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
ԱշխատավայրՊուատիեի համալսարան
Զբաղեցրած պաշտոններDeputy of Tarn?, Q61677129? և Member of parliament for the Seine?
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAcademy of the Kingdom of for Royaume?[6]

Վաղ կյանք և կրթություն

խմբագրել

Ռոջեր Գարոդին ծնվել է Մարսելում՝ բանվոր դասակարգի կաթոլիկ ծնողների ընտանիքում։ 14 տարեկանում Գարոդին ընդունել է բողոքականություն[11]։ Նա կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և ստացել «Զինվորական խաչ»։ Ալժիրում Վիշի Ֆրանսիայի ռազմագերի լինելուց հետո Գարոդին միացավ ֆրանսիական դիմադրությանը՝ աշխատելով դիմադրության ռադիոյի և Liberté թերթի համար[12]։

Քաղաքական կարիերա

խմբագրել

Գարոդին միացել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը 1933 թվականին[13]։ 1940-ականների կեսերին Գարոդին համարվում էր կուսակցության առաջատար քաղաքական գործիչ[14]։ Նրա պաշտոնն աստիճանաբար բարձրացել է և 1945 թվականին դարձել կուսակցության ղեկավարության և նրա Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, որտեղ զբաղեցրել է պաշտոններ 28 տարի[13]։

Գարոդին մնաց քրիստոնյա և իր քաղաքական կարիերայի ընթացքում ի վերջո դարձի եկավ կաթոլիկություն։ Վերջապես նա ընդունեց իսլամ[15]։ Նա ընկերացավ ժամանակի ամենահայտնի ֆրանսիացի հոգևորականներից մեկի՝ Աբե Պիեռի հետ, ով հետագայում կաջակցեր Գարոդիին նույնիսկ վերջինիս ամենավիճահարույց հայացքների առնչությամբ[16]։

1970 թվականին Գարուդին հեռացվեց Կոմունիստական կուսակցությունից՝ քննադատելու կուսակցության դիրքորոշումը ուսանողական շարժման և Վարշավայի պայմանագրի՝ Չեխոսլովակիա ներխուժման վերաբերյալ[13]։ Խորհրդային մեկնաբանները նրա փիլիսոփայական և քաղաքական հայացքները բնութագրել են որպես ռևիզիոնիստական[17]։ Այնուամենայնիվ, նա ընդունել էր Հունգարիայի ներխուժումը 1956 թվականին[12]։

Ակադեմիական կարիերա

խմբագրել

Նա 1953 թվականին ստացել է փիլիսոփայության պետական դոկտորի կոչում՝ գիտելիքի և մատերիալիզմի տեսությունը քննարկող ատենախոսությամբ՝ La théorie matérialiste de la connaissance[11]: 1954 թվականի մայիսին Գարոդին պաշտպանել է մեկ այլ դոկտորական թեզ՝ «Ազատության և անհրաժեշտության խնդիրը մարքսիզմի լույսի ներքո» Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտում[18]։

Գարոդին դասախոսել է Կլերմոն-Ֆերանի համալսարանի արվեստի ֆակուլտետում 1962-1965 թվականներին։ Գարոդիի և Միշել Ֆուկոյի հակասությունների պատճառով Գարոդին հեռացավ։ Հետագայում 1969–1972 թվականներին դասավանդել է Պուատիեում[8]։

Նրա հիմնական հետազոտության թեման հեղափոխական քաղաքականության հիմքերն էին[11]։

Քաղաքական և փիլիսոփայական հայացքներ

խմբագրել

1940-ականների դրությամբ Գարոդին քննադատում էր Ժան-Պոլ Սարտրի ազատության տեսակետը՝ պնդելով, որ այն չունի որևէ սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ պատմական համատեքստ[14]։ Նա քննադատել է Կեցությունն ու Ոչինչը այն բանի համար, ինչը, իր կարծիքով, դուրս չի գալիս մետաֆիզիկական պաթոլոգիայի տիրույթից, իսկ Սարտրի վեպերը «միայն այլասերվածներին և մարդկային կործանվածներին պատկերելու» և իր էքզիստենցիալիզմը որպես «հիվանդություն» նկարագրելու համար[14]։

Գարուդիի հավատը կոմունիզմի նկատմամբ սասանվեց 1956 թվականին, երբ Նիկիտա Խրուշչովը գաղտնի ելույթ ունեցավ Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարում[11]։ Այնուհետև նա պաշտպանեց մարքսիզմի էկլեկտիկ և հումանիստական տեսակետը՝ խստորեն հակադրվելով Լուի Ալտյուսերի տեսական մարքսիզմին և քարոզելով երկխոսություն այլ մտքի դպրոցների հետ[13]։

1974 թվականին Ֆրեդերիկ Ուիլը նրան բնութագրեց որպես համակրելի Պիեռ Թեյլհարդ դե Շարդենի և Գաբրիել Մարսելի հանդեպ։ Նա կարծում էր, որ արևմտյան մշակույթը նման է իդեալիստական փիլիսոփայության և էլիտար դասի կոալիցիայի, որը ձգտում է մարդկանց հեռացնել նյութական աշխարհից[19]։ Սոցիալիզմի նպատակը, նրա կարծիքով, ոչ միայն տնտեսական անվտանգությունն էր կամ սոցիալական արդարության ապահովումը, այլև յուրաքանչյուր մարդու ստեղծագործելու անձնական հնարավորություններ ապահովելը[11]։

Իսլամ ընդունելը

խմբագրել

Մոտ 1980 թվականին Գարոդին կարդաց Մուամար Քադաֆիի «Կանաչ գիրքը» և հետաքրքրվեց Լիբիայով և իսլամով՝ մի քանի անգամ անապատում հանդիպելով երկրի ղեկավարի հետ։ Նա պաշտոնապես կրոնափոխ է եղել Ժնևի Իսլամական կենտրոնում` կազմակերպություն, որը վերահսկվում է «Մուսուլման եղբայրների» կողմից։

«Իսրայելի դեպքում. քաղաքական սիոնիզմի ուսումնասիրություն» (1983) Գարոդին սիոնիզմը ներկայացնում է որպես մեկուսացման և սեգրեգացիոն գաղափարախոսություն, որը ոչ միայն կախված է հակասեմիտիզմից,այլև պատրաստակամորեն խրախուսում է նրան հասնելու իր նպատակներին[20]։

Հոլոքոստի ժխտում

խմբագրել

Դատավճիռ Գեյսոյի օրենքը խախտելու համար

խմբագրել

1996 թվականին Գարոդին[21] իր խմբագիր Պիեռ Գիյոմի հետ հրատարակեց Les Mythes fondateurs de la politique israelienne (բառացի՝ Իսրայելի քաղաքականության հիմնադիր առասպելները) աշխատությունը, որը հետագայում թարգմանվեց անգլերեն որպես «Ժամանակակից Իսրայելի հիմնադիր առասպելները»։ Գրքում նա գրել է Հոլոքոստի «վեց միլիոն» հրեա զոհերի մասին միֆը[22]։ Հոլոքոստի ժխտման վերաբերյալ ֆրանսիական օրենսդրության այս խախտման պատճառով դատարաններն արգելեցին հետագա հրապարակումը և 1998 թվականի փետրվարի 27-ին Գարոդիին տուգանեցին 120,000 ֆրանսիական ֆրանկով[12] Նա դատապարտվել է մի քանի տարվա պայմանական ազատազրկման։ Գարոդին այս որոշումը բողոքարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, սակայն նրա բողոքը մերժվել է որպես անընդունելի[22][23]։ Իր լսումների ժամանակ Գարոդին հայտարարեց, որ իր գիրքը ոչ մի կերպ ներում չի շնորհում նացիոնալ-սոցիալիստական մեթոդներին, և այդ գիրքը հարձակում է Իսրայելի կառավարության կողմից «Հոլոքոստի» առասպելականացման և օգտագործման վրա։ Նա պնդում էր, որ իր գիրքը վերաբերում է

կառավարության կողմից «հոլոքոստի» օգտագործմանը որպես «արդարացնող դոգմա» իր գործողությունների համար, որոնք իրականացրել է հիմնականում Պաղեստինում և պաղեստինցիների նկատմամբ[24]։

Գարոդին ընդդեմ Ֆրանսիայի

խմբագրել

Գարոդին վիճարկել է Ֆրանսիայի որոշումը և դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ նշելով, որ իր գիրքը քաղաքական աշխատանք է, որը քննադատում է Իսրայելի քաղաքականությունը, որը չի ժխտում, որ նացիստները հանցագործություններ են կատարել մարդկության դեմ, և ֆրանսիական դատարանները խախտել են իր ազազտ խոսքի իրավունքը։ ՄԻԵԴ-ը չհամաձայնեց և վճռեց, որ Գարոդին հերքել է պատմական փաստերը իր գրքում, որը հետազոտական աշխատանք չէ։ Այն նաև պնդեց, որ միջամտությունը հետապնդում է երկու օրինական նպատակ՝ համաձայն Գեյսոյի օրենքի հոդվածների և չի հանդիսանում Գարոդիի ազատ խոսքի իրավունքի խախտում։ ՄԻԵԴ-ը չի օգտագործել այս հիմնավորումը Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով[25]։

Իրանի աջակցությունը

խմբագրել

Իրանում խորհրդարանի 160 անդամ և 600 լրագրող ստորագրել են խնդրագիր՝ ի աջակցություն Գարոդիի[26][27]։ 1998 թվականի ապրիլի 20-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հանդիպեց Գարոդիին։ Խամենեին քննադատում էր Արևմուտքին, որն, ըստ նրա, դատապարտում էր «նացիստների ռասիստական պահվածքը»՝ միաժամանակ ընդունելով սիոնիստների «նացիստական պահվածքը»[28]։ Իրանի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին իրանական ռադիոյով հնչեցրած քարոզում հայտարարել է, որ Հիտլերը «ընդամենը սպանել է 20,000 հրեաների, և ոչ թե վեց միլիոնի», և որ «Գարոդիի հանցագործությունը բխում է սիոնիստական քարոզչությունը կասկածի տակ դնելուց»[29]։ Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին 1998 թվականին Գարոդիին բնութագրեց որպես «մտածող» և «հավատացյալ», ով դատարանում հայտնվեց զուտ «Արևմուտքին տհաճ» հետազոտություններ հրապարակելու համար[28]։

2006 թվականի դեկտեմբերին Գարուդին վատառողջության պատճառով չկարողացավ մասնակցել Հոլոքոստի գլոբալ տեսլականի վերանայման միջազգային կոնֆերանսին Թեհրանում։ Հաղորդվում է, որ նա տեսագրված հաղորդագրություն է ուղարկել՝ աջակցելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի տեսակետին, որ Իսրայելը պետք է դադարի գոյություն ունենալուց[30][31]։

Մահ և ժառանգություն

խմբագրել

Ռոջեր Գարոդին մահացել է Շեննևյեր-սյուր-Մարնում՝ Վալ-դե-Մարն, 2012 թվականի հունիսի 13-ին՝ չորեքշաբթի, 98 տարեկան հասակում[32]։

Ըստ Ազամ Թամիմիի՝ թունիսցի մտածող Ռաչեդ Գաննուշին ոգեշնչվել է Գարոդիից 1980-ականների սկզբին, այն բանից հետո, երբ նա կարդացել է կանանց մասին նրա գրքի թարգմանությունը։ Հետագայում նա հեղինակեց մի տրակտատ կանանց իրավունքների և իսլամական շարժման մեջ կանանց կարգավիճակի մասին՝ մասամբ ազդված Գարոդիի աշխատանքից[33]։

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել

Մատենագիտություն

խմբագրել

Գարոդիի գրքերը

խմբագրել

Ավելի քան 70 գրքերի հեղինակ[38][39], նրա թարգմանված որոշ ստեղծագործություններն են.

Գրքեր և թեզեր Գարոդիի մասին

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 senat.fr (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
  5. 5,0 5,1 5,2 BBC News - French philosopher Roger Garaudy dies
  6. https://alacademia.org.ma/membre/%d8%b1%d9%88%d8%ac%d9%8a-%d9%83%d8%a7%d8%b1%d9%88%d8%af%d9%8a-2/
  7. «French philosopher Roger Garaudy dies». 2012 թ․ հունիսի 15.
  8. 8,0 8,1 8,2 Cross, Tony (2012 թ․ հունիսի 15). «From French resistance to Holocaust denial – Roger Garaudy dies at 98». RFI English.
  9. Atkins, Stephen E. (2009 թ․ հունվարի 1). Holocaust Denial as an International Movement (անգլերեն). ABC-CLIO. ISBN 9780313345388.
  10. Epstein, Simon (2012). «Roger Garaudy, Abbé Pierre, and the French Negationists». In Wistrich, Robert S. (ed.). Holocaust Denial: The Politics of Perfidy. De Gruyter with Magnes Press (Hebrew University of Jerusalem). էջեր 85–107. ISBN 9783110288148.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Edouard, Morot-Sir (1980), «Garaudy, Roger (1913–)», The Columbia Dictionary of Modern European Literature (2nd ed.), Columbia University Press, ISBN 978-0-231-03717-4
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Roger Garaudy: Veteran of the Resistance who later became a Holocaust denier». The Independent. London. 2012 թ․ հունիսի 24. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Kelly, Michael (2005) [1995], «Garaudy, Roger», in France, Peter (ed.), The New Oxford Companion to Literature in French, Oxford University Press, էջ 332, doi:10.1093/acref/9780198661252.001.0001, ISBN 9780191735004
  14. 14,0 14,1 14,2 Drake, David (2010), «The 'Anti-Existentialist Offensive': The French Communist Party against Sartre (1944—1948)», Sartre Studies International, 16 (1): 69–94, doi:10.3167/ssi.2010.160105, JSTOR 23512854
  15. «French philosopher Roger Garaudy dies». BBC News (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հունիսի 15. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  16. "Ce qui a fait chuter l'abbé Pierre", L'Express, 02-05-1996, (in French).
  17. See Marxism and the Renegade Garaudy and Scientific Communism and Its Modern Falsifiers.
  18. Wetter, Gustav Andreas (1960), Dialectical Materialism: A Historical and Systematic Survey of Philosophy in the Soviet Union, F. A. Praeger, էջ 241
  19. Will, Frederick (1974), «Roger Garaudy, the Hellenic Tradition, and Imaginative Space», The Classical Journal, 69 (4): 328–330, JSTOR 295973
  20. Wistrich, Robert S. (2015), «The Anti-Zionist Mythology of the Left», Israel Journal of Foreign Affairs, 9 (2): 189–199, doi:10.1080/23739770.2015.1037579, S2CID 146147436
  21. «From French resistance to Holocaust denial – Roger Garaudy dies at 98 – Africa – Radio France Internationale» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հունիսի 15. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  22. 22,0 22,1 «Writer fined for 'holocaust' writings». BBC News. BBC. 1998 թ․ փետրվարի 27. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  23. Inadmissibility Decision in the Case of Garaudy v. France, European Court of Human Rights, 7 July. 2003.
  24. «Writer fined for holocaust writings». BBC News. BBC. 1998 թ․ փետրվարի 27. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  25. Gorton, Sean (2015), «The Uncertain Future of Genocide Denial Laws in the European Union» (PDF), The George Washington International Law Review, 47 (2): 421–445(չաշխատող հղում)
  26. Black, Edwin (2012 թ․ հունվարի 13). «Denial of Holocaust nothing new in Iran / Ties to Hitler led to plots against British and Jews». SF Gate. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  27. Litvak, Meir (2007). «The Islamic Republic of Iran and the Holocaust: Anti-Semitism and Anti-Zionism». In Herf, Jeffrey (ed.). Anti-Semitism and Anti-Zionism in Historical Perspective Convergence and Divergence. Abingdon, Oxon & New York City: Routledge. էջ 331. ISBN 9781317983477.
  28. 28,0 28,1 Menashri, David. «Iran, the Jews and the Holocaust». The Stephen Roth Institute for the Study of Contemporary Antisemitism and Racism, Tel Aviv University. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին.
  29. Wistrich, Robert S., ed. (2012). «Introduction: Lying about the Holocaust». Holocaust Denial: The Politics of Perfidy. Berlin & Boston: Walter de Gruyter. էջ 23. ISBN 9783110288216.
  30. Taheri, Amir (2007 թ․ ապրիլի 11). «Roger Garaudy». Asharq Al-awsat. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  31. «The Real Challenge in the Middle East is Ideology». The Times of Israel. Jewish News Service. 2012 թ․ հուլիսի 2. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  32. «Controversial French philosopher Garaudy dies». France-24. 2012 թ․ հունիսի 15. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  33. Tamimi, Azzam (2013), «Rashid Al-Ghannushi», in Esposito, John L.; Shahin, Emad El-Din (eds.), The Oxford Handbook of Islam and Politics, Oxford University Press, doi:10.1093/oxfordhb/9780195395891.013.0028 (inactive 2023 թ․ օգոստոսի 1), ISBN 9780195395891{{citation}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2023 (link)
  34. 34,0 34,1 Luc Cédelle, "Roger Garaudy : mort d'une figure du négationnisme", Le Monde, 15 June 2012. Retrieved 2012.
  35. «Service to Islam | King Faisal International Prize». Արխիվացվա�� օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  36. "Mort de l’ancien communiste Roger Garaudy, figure du négationnisme", Dernières Nouvelles d'Alsace, 15 June 2012. Retrieved 2012.
  37. "Jean Ziegler refuse le «prix Kadhafi des droits de l'homme»", Le Temps, 2 October 2002. Retrieved 2012.
  38. "Décès de Roger Garaudy, un ex-intellectuel communiste devenu négationniste", France Info
  39. "DISPARITION DE ROGER GARAUDY, DE STALINE À MAHOMET", L'Humanité

Հոդվածներ Գարոդիի մասին

խմբագրել
  • Maurice Cranston, "The Thought of Roger Garaudy," Problems of Communism, vol. 19, no. 5 (Sept.-Oct. 1970), pp. 11–18.

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել