Ռոման Ռոմանյուկ

քաղաքական գործիչ

Ռոման Ռոմանյուկ (ուկրաիներեն՝ Роман Сергійович Романюк, հոկտեմբերի 18, 1961(1961-10-18), Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, Ուկրաինայի վաստակավոր իրավաբան, Ուկրաինայի VII, VIII գումարումների ժողովրդական պատգամավոր։

Ռոման Ռոմանյուկ
ուկրաիներեն՝ Роман Сергійович Романюк
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 18, 1961(1961-10-18) (63 տարեկան)
ԾննդավայրՉեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (1982) և Interregional Academy of Personnel Management? (2004)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի ժողովրդական պատգամավոր և Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր
ԿուսակցությունУДАР[1]
Պարգևներ և
մրցանակներ
Honored Jurist of Ukraine և Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվավոր դիպլոմ
Անդամություն8th Verkhovna Rada? և Ուկրաինայի 7-րդ գումարման Գերագույն ռադա
 Roman Romanyuk Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 18-ին Չերնովցի քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է գիշերօթիկ դպրոցում։ Այնուհետև ընդունվել է № 2 տեխնիկական դպրոցում (քաղաք Չերնովցի), որտեղ նա ստացել է Էլեկտրական ռադիոյի սարքավորումներ մոնտաժողի մասնագիտություն։

1980-1982 թվականին ծառայել է Սովետական բանակում։

1988 թվականին ավարտել է Շևչենկոյի անվան Կիևի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Աշխատել է Կիևի պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններում։

Եղել է Կիևի քաղաքային պետական վարչակազմի դատարանների, իրավապահ մարմինների և արդարադատության մարմինների հետ փոխգործակցության վարչության պետի տեղակալ, վարչության պետ։

2004 թվականին նա Ուկրաինայի նախագահին առընթեր ավարտել է պետական կառավարման ազգային ակադեմիան՝ ստանալով «Պետական կառավարման մագիստրոսի» որակավորում։

2007 թվականից դարձել է «Մայրաքաղաքի իրավապահների ֆոնդ» բարեգործական կազմակերպության խորհրդի նախագահ։

2008-2012 թվականներին ընտրվել է 6-րդ գումարման Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր։ Եղել է օրենքի և կարգի, կանոնակարգերի և խորհրդարանական էթիկայի հանձնաժողովի անդամ։

2009-2010 թվականներին «Նոր երկիր» քաղաքական կուսակցության նախագահն էր։

2012 թվականին ընտրվել է 7-րդ գումարման Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, զբաղեցրել է Ուկրաինայի Վերխովնա ռադայի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը՝ օրենքի գերակայության և արդարության հարցերով։

Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում երկրորդ անգամ ընտրվել Է Ուկրաինայի VIII գումարման Ժողովրդական պատգամավոր՝ «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» բազմամանդատ համապետական կուսակցության կազմից, ցուցակի համարը՝ 25: «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության պատգամավորական խմբակցության անդամ, Արդարադատության բարձրագույն խորհրդի իրավական կարգավիճակի հարցերով ենթակոմիտեի, Ուկրաինայի Գերագույն ռադայի իրավական քաղաքականության և արդարադատության հարցերով հանձնաժողովի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ։

Պարգևներ

խմբագրել
  • Ուկրաինայի վաստակավոր իրավաբան,
  • Պարգևատրվել է Ֆորտ-17 (2014 թվականի հունիսի 26 ) զենք-ատրճանակով,և "Beretta Px4 Compact" ( 2014 թվականի սեպտեմբերի 24) ատրճանակով[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://kmr.gov.ua/uk/users/romaniukroman
  2. Роман Романюк, Мария Жартовская (2017 թ․ հունվարի 13). «Наградной фронт. Кому Аваков подарил 400 стволов». «Украинская правда».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Ռոմանյուկ» հոդվածին։