Ուկրաինացիներ, (ուկր. українці, ռուս. украинцы) ազգ, որի մայրենի լեզուն համարվում է ուկրաիներենը, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հիմնականում բնակվում են Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև մեծ սփյուռքի կազմում Ռուսաստանում, Կանադայում, Բրազիլիայում և այլ երկրներում։ Սլավոնական ժողովուրդների շարքում թվաքանակով երրորդն են՝ ռուսներից և լեհերից հետո։ Ուկրաիներենը ուկրաինացիների ազգային լեզուն է, նրանց մայրենի և հիմնական լեզուն։ Ուկրաինացիների թիվը աշխարհում կազմում է ավելի քան 45 մլն.։

Ուկրաինացիներ
Ուկրաինայի դրոշը
Ընդհանուր քանակ

37.000.000-46.000.000

Բնակեցում
Ուկրաինա Ուկրաինա 37.541.700
Ռուսաստան Ռուսաստան 1.928.000
Կանադա Կանադա 1.209.100[1]
Բրազիլիա Բրազիլիա 1.010.000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 976.300
Ղազախստան Ղազախստան 333.000
Մոլդովա Մոլդովա 282.400
Մերձդնեստր Մերձդնեստր 161.000
Բելառուս Բելառուս 158.700
Գերմանիա Գերմանիա 128.100
Արգենտինա Արգենտինա 120.000
Ուզբեկստան Ուզբեկստան 105.000
Պորտուգալիա Պորտուգալիա 66.000
Ռումինիա Ռումինիա 61.350
Լատվիա Լատվիա 55.200
Սլովակիա Սլովակիա 35.000
Լեհաստան Լեհաստան 31.000
Էստոնիա Էստոնիա 27.700
Ղրղզստան Ղրղզստան 22.000
Ադրբեջան Ադրբեջան 21.500
Լիտվա Լիտվա 19.700
Չեխիա Չեխիա 22.100
Սերբիա Սերբիա 21.550
Իտալիա Իտալիա 15.500
Հայաստան Հայաստան 6.200
Տաջիկստան Տաջիկստան 1.300 (2010 թիվ, 1989 թվին 41,4 հազար մարդ)[2]
Լեզու(ներ)
Ուկրաիներեն
Հավատք(ներ)
Ուղղափառություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Ռուսներ, Բելառուսներ, Ռուսիններ
Ուկրաինայի ազգային հագուստ, Գիորգի Նարբուտի (1907)

Ինքնանվանում

խմբագրել

Կիևյան Ռուսի միջնադարյան փաստաթղթերում «ռուսին» էթնոնիմը օգտագործվել է արևելյան սլավոնների՝ ուկրաինացիների, ռուսների և բելառուսների նախնիների համար այդ էթնոնիմը։ Ավելի ուշ, XIII—XVIII դարերում, «ռուսին» էթնոնիմը հանդիպում է լիտվական և լեհական փաստաթղթերում՝ արևելյան սլավոնական հողերի բնակիչներին նկարագրելու համար։ «Ռուսիններ» հոգնակի ձևը, ի տարբերություն ավանդական «ռուս»-ի, առաջին անգամ արձանագրվել է 1501 թվականին Բելզի վոևոդության (Վոլին) կանոնադրական հրովարտակում[3]։ Միջնադարյան աղբյուրներում Ռուսի բնակիչներին, որպես էթնոնիմ, հաճախ անվանում էին «ռուսկի նարոդ» և «ռուսկի լյուդի»։ XVI-XVII դարերում Զապորոժյան Սիչի և Հեթմանության տարածքներում «русский» կամ «ռուսկի» տերմինները օգտագործվում էին լեզվին, հավատքին և ազգային պատկանելությանը բնութագրելու համար։ Ուկրաինացիներին նաև անվանում էին մալոռոսներ բայց դա շատ տարածված չէր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Population by selected ethnic origins, by province and territory (2006 Census)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  2. «Том 3. Национальный состав и владение языками, гражданство населения Республики Таджикистан» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  3. «Wayback Machine». Արխիվացված է օրիգինալից 2024-12-09-ին. Վերցված է 2024-12-09-ին.

Գրականություն

խմբագրել