Ռոբերտ Ամիրխանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյան (նոյեմբերի 16, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ (1991-2013)։
Ռոբերտ Ամիրխանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1939 (85 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, կոմպոզիտոր, համալսարանի դասախոս և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի հանրային ռադիո |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1969) |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
Robert Amirkhanyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1939 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։ 1964-1969 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Էդվարդ Միրզոյանի դասարանում։ 1969 թվականից դասավանդում է կոնսերվատորիայում, 1981 թվականից՝ պրոֆեսոր։ 1969-1972 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրը։ 1991-2013 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ 1999-2003 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ լինելով գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելՌոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակել է հայտնի և սիրված երգերի երաժշտություններ՝ «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ։
Գրել է դաշնամուրային կոնցերտ (1969), կվարտետ (1969), օպերետ՝ «Քաղքենին ազնվական» (բեմադրվել է 1979, ԵԵԿԹ), մյուզիքլներ՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմադրվել է 1976, ԵԵԿԹ), «Դինգ-դոնգ» (1979), «Շախ և մատ» (1986), երգաշարեր՝ «Առաջին խոսքն իմ», «Քարը», «Ես այն օրվանից», «Հուշ», կինոերաժշտություն[1]։
Պարգևներ
խմբագրել- Պատվո շքանշան, 2017[2]
- «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 1998
- Հայաստանի պետական մրցանակ[3]
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1986
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984
Ֆիլմեր
խմբագրել- Կոշկակարի որդին (2004)
- Ես էլ եմ հայ (2000)
- Կացին (1994)
- Ամեն ինչ լա՜վ է (1991)
- Պանրե բնակարան (1989)
- Գաղտնի խորհրդական (1989)
- Ի՞նչ կա տանը, ինչպե՞ս են գործերը (1987)
- Օտար խաղեր (1986)
- Կապիտան Առաքել (1986)
- Ով է քո ընկերը (1985)
- Բարեկենդանը (1985)
- Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ... (1984)
- Հրդեհ (1984)
- Մասնավոր դեպք (1983)
- Խոսող ձուկը (1983)
- Ով էնպիսի սուտ ասի... (1982)
- Ձախորդ Փանոսը (1980)
- Անհարմար մարդ (1978)
- Աստղային ամառ (1978)
- Տաղանդ (մինիսերիալ, 1977)
- Եվ այն ժամանակ դու կվերադառնաս... (1976)
- Շեկ ինքնաթիռը (1975)
- Լքված հեքիաթների կիրճ (1974)
- Սխալ արտահայտություն (1973)
- Հնձան (1973)
- Տղամարդիկ (1972)
- Հայրիկ (1972)
- Փարվանա լճի լեգենդը (1971)
- Պույ-պույ մկնիկը (1971)
- Հեղնար աղբյուր (1971)
- Ջութակը ջունգլիներում (1970)
- Ասեք փոթորիկի անունը «Մարիա» (1970)
- Կամուրջներ մոռացության վրայով (1969)
- Մի կաթիլ մեղրը (1968)[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ [պաշտոնական կայք]». president.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Հայաստանի 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
- ↑ «Роберт Амирханян» (ռուսերեն). Вокруг ТВ — Персоны. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ամիրխանյան» հոդվածին։ |