Ռենտգեն ախտորոշում, մեթոդ, որը 1972 թվականին առաջարկել են Գոդֆրի Հաունսֆիլդը և Ալլան Կորմակը և արժանացել են Նոբելյան մրցանակի։

Ռենտգեն ախտորոշում

Մեթոդը հիմնված է տարբեր խտության հյուսվածքների ռենտգեն ճառագայթման չափման բարդ կոմպյուտերային մշակման հիման վրա։ Հատուկ մեթոդները ներառում են նաև ռենտգենոլոգիայի բաժնում հակաբեղմնավորման հետազոտությունների մեծ խումբ, որտեղ պատկերները ձեռք են բերվում արհեստական հակապատկերային օրգանների միջոցով[1]։

Ախտորոշում

խմբագրել

Ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆիան մարդու ներքին օրգանների հետազոտման տոմոգրաֆիկ մեթոդ է՝ ռենտգենյան ճառագայթների օգտագործմամբ։ Պարուրային համակարգչային տոմոգրաֆիան կիրառվում է կլինիկական պրակտիկայում 1988 թվականից սկսած։ Պարուրային սկանավորման տեխնոլոգիան հնարավորություն է տալիս նկատելիորեն կրճատել ժամանակը, որը անհրաժեշտ է համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտման համար և նկատելիորեն պակասեցնել հիվանդի ճառագայթման ծանրաբեռնվածությունը։ Բազմաշերտ(«մուլտիպարուրային», «մուլտիշերտային» համակարգչային տոմոգրաֆիան-մշՀՏ) առաջին անգամ ներկայացվել է 1992 թվականին։ Այսօր արդեն մի քանի ամերիկյան, կանադական, գերմանական կլինիկաներում կան 320 շերտերից բաղկացած համակարգչային տոմոգրաֆներ։ Այդ տոմոգրաֆները, որոնք առաջին անգամ ներկայացվել են 2007 թվականին Toshiba ֆիրմայի կողմից, հանդիսանում են ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆիայի էվոլյուցիայի նոր էջը։ Նրանք հնարավորություն են տալիս ոչ միայն ստանալ պատկերներ, այլև հետևել համարյա թե «ռեալ» ժամանակի ընթացքում գլխուղեղում և սրտում ընթացող ֆիզիոլոգիական պրոցեսներին։ Տարբեր օրգանները, ինչպես նաև նորմալ և պաթոլոգիկ կառույցները միմյանցից տարբերակելու համար, կիրառվում են կոնտրաստային ուժեղացման տարբեր մեթոդներ(ավելի հաճախ յոդ պարունակող կոնտրաստային նյութեր)։

Ներերակային կոնտրաստային ուժեղացման մեթոդիկան հնարավորություն է տալիս ճշտել հայտնաբերված պաթոլոգիական փոփոխությունների բնույթը (այդ թվում բավական ճշգրտորեն նշել ուռուցքի առկայությունը, ընդհուպ մինչև նրա հիստոլոգիական կառուցվածքի հայտնաբերումը) շրջակա փափուկ հյուսվածքների ֆոնի վրա, ինչպես նաև վիզուալիզացիայի ենթարկել այն բոլոր փոփոխությունները, որոնք հնարավոր չէ հայտնաբերել սովորական հետազոտման մեթոդներով։

Համակարգչային տոմոգրաֆիա՝ անգրոգրաֆիան հնարավորություն է տալիս ստանալ արյունատար անոթների շերտավոր պատկերման սերիան, ստացված տվայլների հիման վրա համակարգչային հետագա մշակման միջոցով 3D-ռեկոնստրուկցիայով կառուցվում է արյունատար համակարգ եռաչափ մոդելը։

Պարուրային համակարգչային տոմոգրաֆիա-անգրոգրաֆիան ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆիայի վերջին նվաճումներից է։ Հետազոտությունը իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Արմնկային երակի մեջ ներարկվում է յոդ պարունակող կոնտրաստային դեղամիջոց մոտ 100 մլ քանակի։ Կոնտրաստ նյութի ներարկման պահին իրականացվում է հետազոտվող տեղամասի սկանավորում։ Այս դեպքում բացառվում է վիրաբուժական մանիպուլյացիաների հնարավոր բարդությունների ռիսկը, որոնք առկա են սովորական անգիոգրաֆիայի ժամանակ։ Համակարգչային տոմոգրաֆիայի անգիոգրաֆիան նկատելիորեն պակասեցնում է նաև հիվանդի ճառագայթման ծանրաբեռնվածությունը։ Համակարգչային տոմոգրաֆիան լայնորեն կիրառվում է բժշկության մեջ մի քանի նպատակներով՝

Համակարգչային տոմոգրաֆիան հաճախ կիրառվում է հետևյալ վիճակների սկրինինգի համար․

  • գլխացավ
  • գլխուղեղի տրամվաներ, որոնք չեն ուղեկցվում գիտակցության կորստով
  • ուշաթափության նոպաներ

Անհապաղ վիճակների ախտորոշման համար` անհապաղ կոմպյուտերային տոմոգրաֆիա

  • գլխուղեղի, գանգի և ողնաշարի ծանր տրավմատիկ ախտահարումներ
  • ուղեղում իշեմիայի կամ արյունազեղման կասկած
  • անոթի վնասման կասկած, օրինակ ցերեբրալ անոթներ

Պլանային հետազոտության համար համակարգչային տոմոգրաֆիա

Բուժման արդյունքների վերահսկման համար

Բուժման և հետազոտման մանիպուլացիաների կատարման համար, օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիայի ղեկավարմամբ ողնուղեղի պունկցիա։

Համակարգչային տոմոգրաֆիան ցուցված է՝ կենտրոնական նյարդային համակարգի բնածին անոմալիաների, ուռուցքների, գանգուղեղային կամ ողնուղեղային վնասվածքների և ինֆեկեկցիաների կասկածի դեպքում։ Համակարգչային տոմոգրաֆիան գերազանցում է ��ագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիային սուր տրավմաներ և ոսկրային անոմալիաների ախտորոշման ժամանակ։ Համակարգչային տոմոգրաֆիան, երբ համեմատվում է մագնիսական ռեզոնսային տոմոգրաֆիայի հետ համարվում է՝ ավելի արագ, ավելի մատչելի և որոշ դեպքերում ավելի հասանելի ախտորոշիչ մեթոդ։

Մագնիսական-ռեզոնսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)` ներքին օրգանների և հյուսվածքների տոմոգրաֆիկ հետազոտման մեթոդ է։ Միջուկային մագնիսկական ռեզոնանսի ֆիզիկական արտահայտման օգտագործմամբ՝ մեթոդը հիմնված է ջրածնի ատոմների միջուկների էլէկտրամագնիսկական պատասխանի չափման վրա՝ հաստատուն բարձր լարմամբ մագնիսկական դաշտում որոշակի էլեկտրամագնիսական ալիքներ համադրության ազդեցությամբ։ Ճառագայթման ախտորոշման այլ մեթոդների համեմատությամբ՝ մագնիսական ռեզոնսային տոմոգրաֆիայի գլխավոր առավելությունը համարվում է իոնիզացնող ճառագայթման բացակայությունը և հետևաբար կողմնակի էֆեկտներ առաջացնող ռիսկի բացակայությունը, որոնցով պայմանավորված է (չնչին քանակությամբ) ռենտգեն ճառագայթման ազդեցությունը։ Մագնիսական ռեզոնսային տոմոգրաֆիան թույլ է տալիս հետազոտությունը կատարել բոլոր հարթություններում՝ հաշվի առնելով հիվանդի մարմնի անատոմիական յուրահատկությունները և անհրաժեշտության դեպքում ստանալ եռաչափ պատկեր, որպեսզի ճշգրիտ գնահատվի տարբեր համակարգերի փոխհարաբերությունը։ Մագնիսական ռեզոնսային տոմոգրաֆիան օժտված է փափուկ հյուսվածքների բարձր կոնտարստությամբ, այսինքն ներքին օրգանները <անթափանց> են հետազոտության համար և հնարավորություն է տրվում հայտնաբերել և բնութագրել պրոցեսները, որոնք զարգանում են մարդու օրգանիզմի տարբեր օրգաններում և հյուսվածքներում։ Ավելին՝ մագնիսական ռեզոնսային տոմոգրաֆիան համարվում է միակ հասանելի ախտորոշիչ մեթոդը, որը օժտված է բարձր զգայունությամբ և սպեցիֆիկությամբ՝ այտուցների և ոսկրային հյուսածքների ինֆիլտրացիայի հայտնաբերման ժամանակ։ Պատմաբանորեն առաջին անգամ մագնիսական ռեզոնսային տոմոգրաֆիայով հետազոտվել է գլխուղեղը՝ նյարդաբանության հիվանդությունների ախտորոշման մեջ բացելով նոր հորիզոններ։ Այսօր մագնիսական ռեզոնսային տոմոգրաֆիան համարվում է հիմնական նեյրովիզուալիզացիայի մեթոդը՝ տեղափոխվելով համակարգչային տոմոգրաֆիայի երկրորդ պլան։

Մագնիսական ռեզոնսային տոմոգրաֆիաի մեթոդի հայտնագործման համար 2013 թվականի Պիտեր Մենսֆիլդը և Պոլ Լոտերբուրը ստացան Նոբելյան մրցանակ։ Մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի ստեղծման գործում ներդրում է կատարել հայկական ծագում ունեցող Ռեյմոնդ Դամադյանը՝ մագնիսական-ռեզոնսային տոմոգրաֆիայի դրույթների առաջին հայտնագործողներից մեկը, մագնիսական ռեզոնսային տոմոգրաֆիայի պատենտի կրող և առաջին կոմերցիոն մագնիսական ռեզոնսային տոմոգրաֆիա սկաների ստեղծողը։ Տոմոգրաֆիան թույլ է տալիս կատարել բարձր որակով գլխուղեղի, ողնուղեղի և այլ օրգանների վիզուալիզացիա։ Մագնիսական ռեզոնսային տոմոգրաֆիայի նորագույն մեթոդները թույլ են տալիս ոչ ինվազիվ(առանց միջամտության) հետազոտել օրգանների ֆունկցիան, չափել արյան հոսքի արագությունը, ողնուղեղային հեղուկի հոսքը, որոշել հյուսվածքների դիֆուզիայի մակարդակը, աշխատանքի ժամանակ տեսնել գլխուղեղի կեղևի ակտիվացիան, որի համար պատասխան է տալիս կեղևի որոշակի հատվածը։

Մագնիսական ռեզոնանսային անգիոգրաֆիան դա անոթների պատկերի ստացման մեթոդ է մագնիսկական ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ։ Հետազոտությունը անցկացվում է տոմոգրաֆի վրա մագնիսական դաշտի լարվածությամբ, ոչ պակաս 1.0 Տեսլա։ Մագնիսական ռեզոնանսային անգիոգրաֆիայի մեթոդը թույլ է տալիս գնահատել արյան հոսքի ինչպես անատոմիական, այնպես էլ ֆունկցիոնալ առանձնահատկությունները։ Հիմնված է գանգի տարբերակմանը շարժուն հյուսվածքի (արյան) մոտ շրջակա անշարժ հյուսվածքների նկատմամբ, որը թույլ է տալիս ստանալ անոթների պատկեր առանց որևէ ռենտգեն կոնտրաստային նյութերի։ Ավելի հստակ պատկեր ստանալու համար կիրառվում են հատուկ կոնտրաստ նյութեր պարամագնետիկային հոսքի վրա (գադոլինիում)։

Գոյություն ունեն հարաբերական հակացուցումներ, որոնց ժամանակ հետազոտությունը կատարվում է որոշակի պայմաններում, և բացարձակ՝ երբ հետազոտությունը անթույլատրելի է։

Հակացուցումներ

խմբագրել

Բացարձակ

խմբագրել
  • Կարդիոստիմուլյատորի առկայությունը, քանի որ մագնիսական դաշտի տատանումները կարող են բերել սրտի աշխատանքի ռիթմիկ փոփոխությունների
  • միջին ականջի ֆերոմագնիսական, կամ էլեկտրոնային ինպլանտները
  • մեծ մետաղյա ինպլանտները, ֆերոմագնիսկական բեկորները
  • գլխուղեղի անոթների արյունականգ ամրակների առկայությունը/կրկնակի արյունազեղման ռիսկի պատճառով

Հարաբերական

խմբագրել
  • ինսուլինային պոմպերը
  • նյարդային ստիմուլյատորները
  • ներքին ականջի ոչ ֆերոմագնիսական ինպլանտները
  • սրտի փականների պրոթեզները(բարձր դաշտերում, դիֆունկցիայի կասկածի դեպքում)
  • արյունականգ ամրակները(բաց․գլխուղեղի անոթների)
  • դեկոմպենսացված սրտային անբավարարությունը
  • հղիությունը (քանի որ մագնիսակական դաշտի տերատոգեն ազդեցության բացակայության մասին բավարար քանակի ապացույցներ չկան, սակայն այն կոմպյուտերային տոմոգրաֆիայից և ռենգենոգրաֆիայից նախընտրելի է)
  • կլաուստրոֆոբիա (տագնապային գրոհները հետազոտության սարքի մեջ գտնվելիս թույլ չեն տալիս կատարել հետազոտությունը)
  • ֆիզոլոգիական մոնիտորինգի անհրաժեշտությունը

Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիա-ՊԷՏ

խմբագրել

Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան իրենից ներկայացնում է վիզուալիզացիայի մեթոդ, որը թույլ է տալիս ստանալ անատոմիական ստրուկտուրաների պատկերը իրենց ֆիզոլոգիական կամ ֆունկցիոնալ պարամետրերի հիման վրա։ Դա կատարվում է պոզիտրոն ճառագայթող իզոտոպների ներերակային կամ ինհալյացիոն ներարկման միջոցով, որոնք ընդգրկվում են ֆիզոլոգիական պրոցեսների մեջ։ Այդ օրգանական միացությունների ակտիվությունը տեսանելի է դառնում ինդիկատորների միջոցով, որոնք ստացված ինֆորմացիան վերածում են անատոմիական պատկերների։ Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի ժամանակ կիրառվում են թթվածնային, ազոտային, ֆտորի, հելիումի, ածխածնի իզոտոպներ։

Ներկայումս Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան կիրառվում է էպիլեպսիայի նախավիրահատական հետազոտության ժամանակ, ռոցիդիվող ուռուցքային պրոցեսի և ճառագայթային նեկրոզի դեֆ ախտորոշման նպատակով, ուռուցքի մալիգնիզացիայի աստիճանը որոշելու նպատակով, Հենտինգտոնի խորեայի ախտորոշման նպատակով, նաև՝ գլխուղեղի անոթների հետազոտման մեջ, ինսուլտների նոր պաթոֆիզիոլոգիական պրոցեսների, ֆունկցիոնալ առողջացման պրոգնոզի ուսումնասիրության համար։ Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի կիրառման բնագավառը ընդլայվում է՝ այն սկսել են օգտագործել նեյրոտրանսմիտերային ռեցեպտորների և մարդու նյարդային համակարգի ֆունկցիոնալ զարգացման հետազոտության նպատակով։

Միելոգրաֆիա

խմբագրել

Ոչ իոնային կոնտրաստային նյութի սուբդուրալ ներարկումը գոտկային կամ C-1C-2 մակարդակի պունկցիայի միջոցով։ Կոնտրաստի ներարկումից հետո հիվանդին կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա կամ ռենտգենոգրաֆիա։ Այս մեթոդը ինֆորմատիվ է կոմպրեսիոն սինդրոմների (օրինակ, սուբդուրալ տարածքի բլոկի հայտնաբերելը ուռուցքների, մետաստազների ժամանակ), դիաստեմատոմիելիայի, սպինալ անոմալիաների, առավելապես կրանիովերտեբրալ հոդավորման անոմալիաների դիագնոստիկայի համար։ Հետագա համակարգչային տոմոգրաֆիան օգնում է սիրինգոմիելիյի ախտորոշմանը։ Սակայն, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիայի այս պաթոլոգիան ավելի լավ է հայտնաբերում։

Ցերեբրալ անգիոգրաֆիա

խմբագրել
  1. Սերիական ռենտգենոգրամներ են իրագործվում քնային և ողնուղեղային զարկերակների մեջ կոնտրաստ նյութի ներարկման ընթացքում։
  2. Ուղեղային անոթների անգիոգրաֆիան ցուցված է անոթային անոմալիաների, ցերեբրովասկուլյար հիվանդությունների (վասկուլիտներ, ստենոզներ, թրոմբոզներ, մոյա-մոյա հիվանդություն) և անոթների տրավմատիկ ախտահարումների դեպքում, ինչպես նաև ուռուցքների արյունամատակարարման աղբյուրը հայտնաբերելու նպատակով։
  3. Անգիոգրաֆիայի բարդությունները հաճախակի չեն, բայց ծանր են (ինսուլտներ, արյան կորուստ, անաֆիլակտիկ շոկ՝ կոնտրաստ նյութի ներարկման ֆոնի վրա, անոթի վնասում)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Особенности лучевой диагностики от Александра Шаховского: Искусственное контрастирование органов