Ռեյմոնդ Դամադյան
Ռեյմոնդ Վահանի Դամադյան (անգլ.՝ Raymond Vahan Damadian, մարտի 16, 1936, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 3, 2022[1], Woodbury, Օյսթեր Բեյ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), հայազգի գյուտարար, որը հայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։
Ռեյմոնդ Դամադյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1936 |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 3, 2022[1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Woodbury, Օյսթեր Բեյ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Pinelawn Memorial Park[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Ալբերտ Այնշտայնի անվան բժշկական քոլեջ |
Երկեր | մագնիսառեզոնանսային շերտագրություն |
Մասնագիտություն | բժիշկ, ձեռնարկատեր, ֆիզիկոս, գյուտարար և կենսաֆիզիկոս |
Պարգևներ և մրցանակներ |
Վաղ շրջան
խմբագրելԴամադյանը ծնվել է 1936 թվականին, Մելվիլում (Նյու Յորք նահանգ, ԱՄՆ), եղեռնից փրկված Վահան Դամադյանի և Օդետ Յազըջյանի ընտանիքում։ 1956 թվականին Մեդիսոնի Վիսկոնսինի բժշկական համալսարանում (University of Wisconsin-Madison) ստանում է մաթեմատիկայի բակալավրի գիտական աստիճան։ Հետագայում, 1960 թվականին Նյու Յորքում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում (Albert Einstein College of Medicine) ստանում է դոկտորի գիտական աստիճան։ 8 տարեկան հասակում ջութակ նվագել է սովորել Ջուլլիարդ դպրոցում (The Juilliard School), մասնակցել է թենիսի պատանեկան Դևիսի գավաթի բաց առաջնությանը։