Ռեգուլյար ինսուլին, հայտնի է նաև չեզոք ինսուլին, լուծելի ինսուլին, կարճ ազդեցության ինսուլինի տարատեսակ[1], օգտագործվում է տիպ 1 շաքարային դիաբետի, տիպ 2 շաքարային դիաբետի, գեստացիոն դիաբետի և շաքարային դիաբետի բարդությունների՝ դիաբետիկ կետոացիդոզի, հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակի բուժման նպատակով[2]։ Այն նաև կիրառվում է գլյուկոզի հետ միասի՝ հիպերկալեմիան ( արյան մեջ կալիումի բարձր քանակություն) շտկելու նպատակով[3]։ Սովորաբար կիրառվում է ենթամաշկային ներարկումների տեսքով, բայց կարելի է նաև կիրառել ներերակային կամ միջմկանային ներմուծման ձևով[1]։ Սովորաբար ազդեցությունը սկսվում է 30 րոպե անց և տևում 8 ժամ[2]։

Ռեգուլյար ինսուլին
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հիմնականում հանդիպող կողմնակի ազդեցություններից է հիպոգլիկեմիայի առաջացումը (արյան մեջ գլյուկոզի ցածր պարունակություն)[2]։ Մյուս կողմնակի ազդեցություններից են՝ ներարկման տեղում ցավը կամ մաշկային փոփոխությունները, հիպոկալեմիան (արյան մեջ կալիումի ցածր քանակություն) և ալերգիկ ռեակցիաները[2]։ Կիրառումը հղիության ընթացքում համեմատաբար ապահով է երեխայի համար[2]։ Ռեգուլյար ինսուլինը կարելի է ստանալ խոզերի կամ կովերի ենթաստամոքսային գեղձի բջիջներից[1]։ Մարդկային ինսուլիններն ստանում են կա՛մ խոզի ինսուլինը փոփոխելու միջոցով, կա՛մ ռեկոմբինատ տեխնոլոգիաներով[1]։

Ինսուլինն առաջին անգամ, որպես դեղամիջոց օգտագործվել է 1922 թվականին Կանադայում՝ Չարլզ Բեսթի և Ֆրեդերիկ Բանտինգի կողմից[4]։ Ինսուլինը Աջողջապահության Համաշխարհային Կազմակերպության կենսական դեղամիջոցների ցանկում է[5]։ 2017 թվականի տվյալներով ինսուլինը ԱՄՆ-ում 209-րդ ամենահաճախ նշանակված դեղամիջոցն էր՝ ավելի քան 2 միլիոն նշանակում[6]։ 2020 թվականի տվյալներով մարդու ինսուլինի համադրությունը ինսուլին իզոֆանի հետ Միացյալ Նահանգներում 246-րդ ամենաշատ նշանակված դեղամիջոցն է եղել՝ ավելի քան 2 միլիոն նշանակումներով[7][8]։

Կիրառում

խմբագրել

Ռեգուլյար ինսուլինը երկարաժամկետ կիրառվում է շաքարային դիաբետի ժամանակ[2]։ Այն համարվում է դիաբետի շտապ բուժօգնություն պահանջող երկու վիճակների՝ դիաբետիկ կետոացիդոզի և հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակի, առաջին ընտրության դեղամիջոց[2]։ Գկյուկոզի հետ միասին կարող է օգտագործվել նաև հիպոկալեմիայի ժամանակ[3]։

Կողմնակի ազդեցություններ

խմբագրել

Կողմնակի ազդեցություններից են՝ հիպոգլիկեմիան (արյան մեջ գլյուկոզի ցածր պարունակություն), ներարկման տեղում ցավը կամ մաշկային փոփոխությունները, հիպոկալեմիան (արյան մեջ կալիումի ցածր քանակություն) և ալերգիկ ռեակցիաները[2]։

Արտադրող

խմբագրել

Հումուլինը կենսասինթետիկ մարդկային ինսուկինի խմբի բրենդային անունն է, այն ստացվում է լաբորատորիայում՝ Escherichia coli բակտերիաների շտամից, որոնք ռեկոմբինանտ ԴՆԹ-ով գենետիկորեն փոփոխվում են՝ կենսասինթետիկ մարդկային ինսուլին արտադրելու համար։ Հումուլին R-ը կազմված է ցինկ-ինսուլին բյուրեղներից, որոնք գտնվում են մաքուր հեղուկում լուծված վիճակում։

Ձևակերպումներ

խմբագրել

Ռեգուկյար ինսուլինը տարբեր անվանումներով վաճառվում է բազում արտադրողների կողմից։

Eli Lilly ընկերության կոզմից արտադրվում է՝

  • Հումուլին R (Ռեգուլյար մարդկային ներարկումայինինսուլին [rDNA])՝ կարճ ազդող ինսուլին է, մյուս ինսուլինների համեմատությամբ ունի ավելի կարճատև ազդեցություն։
  • Հումուլին R Ռեգուկյար U-500 (խտացված) մարդկային ներարկումային ինսուլին, USP (rDNA), Հումուլին R-ի (500 units/mL) խտացված տարբերակն է։
  • Հումուլին 70/30 (70% մարդկային ինսուլին իզոֆանի սուսպենզիա, 30% մարդկային ներարկումային ինսուլին [rDNA])՝ ինսուլինի խարնուրդ է։ Այն միջին ազդեցությամբ ինսուլին է, համակցված Հումուլինի ազդեցության սկզբի հետ։
  • Հումուլին 50/50 (50% մարդկային ինսուլին իզոֆանի սուսպենզիա, 50% մարդկային ներարկումային ինսուլին [rDNA origin])՝ ինսուլինի խառնուրդ է. Այն միջին ազդեցությամբ ինսուլին է, համակցված Հումուլինի ազդեցության սկզբի հետ։

Մեծ Բրիտանիայում արտադրվում է[9]՝

  • Ակտրապիդ
  • Հումուլին S
  • Ինսուման Ռապիդ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 464472. ISBN 9780857111562.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 American Society of Health-System Pharmacists. «Insulin Human». drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  3. 3,0 3,1 Mahoney, BA; Smith, WA; Lo, DS; Tsoi, K; Tonelli, M; Clase, CM (2005 թ․ ապրիլի 18). «Emergency interventions for hyperkalaemia». The Cochrane Database of Systematic Reviews. 2005 (2): CD003235. doi:10.1002/14651858.CD003235.pub2. PMC 6457842. PMID 15846652.
  4. Fleishman JL, Kohler JS, Schindler S (2009). Casebook for The Foundation a Great American Secret. New York: PublicAffairs. էջ 22. ISBN 978-0-7867-3425-2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին.
  5. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  6. «Insulin Human - Drug Usage Statistics». ClinCalc. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  7. «The Top 300 of 2020». ClinCalc. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «Insulin Human; Insulin Isophane Human - Drug Usage Statistics». ClinCalc. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. «Human Insulin - Types, Production, Action, History». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել