Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին

գրող

Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին (անգլ.՝ George Raymond Richard Martin, սեպտեմբերի 20, 1948(1948-09-20)[27][28][29][…], Բեյոնն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]), ամերիկացի ժամանակակից գրող-ֆանտաստ։ 1970-1980-ականներին ճանաչված է դարձել գիշերային ֆանտաստիկայի ժանրով գրված պատմվածքների և երկերի շնորհիվ։ Ամենաշատ հանրաճանաչությունը նրան բերել է 1996 թվականին լույս տեսած «Սառույցի և կրակի երգ» վեպային շարքը՝ ֆանտազիայի ժանրում։ Այն էկրանավորվել է HBO կինոընկերության կողմից հայտնի «Գահերի խաղ» հեռուստասերիալում։ Այս գրքերի շնորհիվ Մարտինը քննադատների կողմից անվանվեց «ամերիկյան Տոլկին»[30]։ 2011 թվականին Time ամսագիրը Ջորջ Մարտինին ներառեց աշխարհում ամենաազդեցիկ մարդկանցով կազմված իր ցուցակում[31]։

Ջորջ Մարտին
George R. R. Martin
Մարտինը 2014 թվականի հուլիսին՝ San Diego Comic-Con International,
Ծննդյան անունՋորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին
Ծնվել է1948 թվականի սեպտեմբերի 20
ԾննդավայրԲեյոն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, սցենարիստ, խմբագիր, կինոպրոդյուսեր
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան[1], Լրագրության Մեդիլ դպրոց[2] և Marist High School?[1]
Ժանրերֆանտազիա, գիշերային ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներ«Հերոսը» («The Hero», 1971)
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԱշխատավայրClarke University?[1]
Պարգևներ

Նեբյուլա մրցանակ լավագույն վիպակի համար

[3]

Հյուգո մրցանակ՝ լավագույն նովելի համար

[3][4]

«Հյուգո» մրցանակ լավագույն վեպի համար

[3]

«Հյուգո» մրցանակ լավագույն պատմվածքի համար

[4]

Նեբյուլա մրցանակ լավագույն վիպակի համար

Seiun Award for Best Translated Short Story?

[5]

«Լոկուս» մրցանակ լավագույն ժողովածուի համար

«Լոկուս» մրցանակ լավագույն ժողովածուի համար

[6]

«Լոկուս» մրցանակ լավագույն կարճ վիպակի համար

[7]

Լոկուս մրցանակ՝ լավագույն նովելի համար

[8]

«Լոկուս» մրցանակ լավագույն պատմվածքի համար

[7]

Լոկուս մրցանակ՝ լավագույն նովելի համար

[9]

«Լոկուս» մրցանակ լավագույն կարճ վիպակի համար

[6]

«Լոկուս» մրցանակ լավագույն կարճ վիպակի համար

[10]

«Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար

[11]

«Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար

[12]

«Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար

[13]

«Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար

[14]

«Հյուգո» մրցանակ լավագույն վեպի համար

[15]

Գիգամեշ մրցանակ

Գեֆֆենի մրցանակ

Իգնոտուս մրցանակ

[16]

Իգնոտուս մրցանակ

[17]

Իգնոտուս մրցանակ

[18]

«Ինքփոթ» մրցանակաբաշխություն

[19]

Կարլ Սանդբուրգի գրական մրցանակ

[20]
և

«Հյուգո» մրցանակ լավագույն դրամատիկական ներկայացման համար

Համատեղ ապրողLisa Tuttle?[21]
Կայքlib.ru/INOFANT/MARTIN_D/
 George R. R. Martin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ջորջ Մարտինը ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 20-ին Բեյոնում (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ) Ռեյմոնդ Քոլինզ Մարտինի և Մարգարետ Բրեդի Մարտինի ընտանիքում։ Մարտինը ունի երկու քույր՝ Դարլին Մարտին-Լապինսկին և Ջանեթ Մարտին-Պաթեն։

Տարրական կրթությունը ստացել է Մերի Ջեյն Դոխանյուի դպրոցում, իսկ միջնակարգ կրթությունը՝ Մերիստ-Խայ-Սկուլ դպրոցում՝ Բեյոնում։ Մանուկ հասակում զբաղվում էր ընթերցանությամբ և վաճառում էր սարսափային պատմություններ հարևան երեխաներին։ Ավագ դպրոցում դարձավ կոմիքսների երկրպագու և կալեկցիոներ։

Էվանստոնում (Իլինոյս)՝ հարավարևմտյան համալսարանում, ստացել է բակալավրի (1970) և մագիստրոսի (1971) աստիճան՝ որպես լրագրող։ Այդ ժամանակ գրում և հրապարակում է իր առաջին՝ «Հերոսը» («The Hero») պատմվածքը՝ «Galaxy Science Fiction» ամսագրում։

1972-1974 թվականներին քաղաքացիական ծառայության անցավ AmeriCorps VISTA ծրագրի շրջանակներում Կուկ շրջանի իրավաբանական օգնության ֆոնդի շնորհիվ։ 1973-1976 թվականներին զբաղվել է Մայրացամաքային շախմատային ասոցիացիայի շախմատի տուրնիրների կազմակերպմամբ։ 1976-1978 թվականներին Կլարկ քոլեջում լրագրողության դասեր է տվել՝ Դյուբուկ քաղաքում (Այովա նահանգ)։

Ութսունականներին նա տեղափոխվում է Հոլիվուդ, որտեղ երկար ժամանակ աշխատում է սցենարիստ, խմբագիր և պրոդյուսեր։

Մարտինը երկար ժամանակ կարդում էր ֆանտազիաներ և դրական էր արձագանքում Ջոն Տոլկինի «Օղակների տիրակալին»։ Նրա նախապաշարմունքը քանդվել է երկու գրողների՝ Թեդ Ուիլյամսի և Ջեկ Վենսի գրքերի շնորհիվ[32]։ Դրանից հետո Ջորջը որոշեց նոր ժանրով գրել և հասավ մեծ հաջողությունների։ «Սառույցի և կրակի երգ» շարքը նրան բերեց համաշխարհային հանբավի։

Ապրում է Սանտա Ֆեում (Նյու Մեքսիկո

Ընտանիք

խմբագրել
  • Հայր - Ռեյմոնդ Քոլինզ Մարտին, ինքնասպան է եղել
  • Մայր - Մարգարետ Բրեդի Մարտին
  • Քույրեր - Դարլին Մարտին-Լապինսկի և Ջանեթ Մարտին-Պաթե

Մատենագիտություն

խմբագրել
  • A Song for Lya, 1976 (պատմվածքների հավաքածու)
  • Songs of Stars and Shadows, 1977 (պատմվածքների հավաքածու)
  • Dying of the Light / «Մահացող լույս», 1977
  • The Way of Cross and Dragon / «Վիշապի և խաչի ճանապարհ», 1979
  • Sandkings / «Ավազե թագավորներ», 1981 (պատմվածքների հավաքածու)
  • Windhaven / «Քամիների գավան», 1981 (Լիզա Թատլի հետ միասին)
  • Fevre Dream / «Ֆեվրի երազանք», 1982
  • The Armageddon Rag, 1983
  • Songs the Dead Men Sing, 1983 (պատմվածքների հավաքածու)
  • Nightflyers / «Գիշերային թռչողներ», 1985 (պատմվածքների հավաքածու)
  • Tuf Voyaging / «Տաֆի ճանապարհորդություն», 1986 (պատմվածքների հավաքածու)
  • Portraits of His Children, 1987 (պատմվածքների հավաքածու)
  • Dead Man’s Hand, 1990 (Ջոն Միլլերի հետ միասին)
  • The Pear-Shaped Man, 1991
  • The Plaque star / "Ժանտախտային աստղ", 1993 (վեպեր և պատմվածքներ)
  • «A Song of Ice and Fire» շարք / «Սառույցի և կրակի երգ».
  • «Սառույցի և կրակի երգ» շարքի առանձին թողարկված գրքեր.
    • Պատմվածք «Blood of the Dragon» / «Վիշապի արյուն» [«Գահերի խաղ» վեպի ֆրագմենտ], 1996
    • Պատմվածք «Path of the Dragon» / «Վիշապի ճանապարհ» [«Թրերի մրրիկ» վեպի ֆրագմենտ], 2000
    • Պատմվածք «The Arms of the Kraken» / «Կրակենի զենք» [«Անգղների խրախճանք» վեպի ֆրագմենտ], 2003
    • Վեպի գլուխ «The Captain of Guards» / «Գվարդիայի կապիտան» [«Անգղների խրախճանք» վեպի ֆրագմենտ], 2005
    • Վեպի գլուխ «Daenerys» / «Դեյեներիս» [«Անգղների խրախճանք» վեպի ֆրագմենտ], 2005
    • Վեպի մաս «Reek» / «Սկունքս» [«Պար վիշապներ հետ» վեպի ֆրագմենտ], 2008
    • Հատված «Theon» / «Տեոն» [«Ձմռան քամիներ» վեպի ֆրագմենտ], 2011
    • Հատված «Arianne» / «Արիաննա» [«Ձմռան քամիներ» վեպի ֆրագմենտ], 2013
  • «Սառույցի և կրակի երգ» շարքի պրիկվել.
    • «Tales of Dunk and Egg» շարք / «Պատմվածքներ Դունկի և Էքի մասին»։
      • Պատմվածք «The Hedge Knight» / «Սահմանագծի ասպետ», Legends հավաքածու / «Լեգենդներ», 1998
      • Պատմվածք «The Sworn Sword» / «Երդվյալ ասպետ», Legends 2 հավաքածու / «Լեգենդներ 2», 2003
      • Պատմվածք «The Mystery Knight» / «Գաղտնի ասպետ», «Մարտիկներ» հավաքածու, 2010
  • Quartet, 2001 (պատմվածքների հավաքածու)
  • «GRRM: A RRetrospective» Արխիվացված 2012-06-30 Wayback Machine / «Մոխրից աշտարակ» և «Ապակե ծաղիկ», 2003
    • «Dreamsongs» / «Մոխրից աշտարակ» և «Ապակե ծաղիկ», 2006

Խմբագիր

խմբագրել

Телепостановки (նկարահանված)

խմբագրել
  • «Աղջամղջի տիրույթ» (Twilight Zone)-ի դրվագներ
    • «Քամելոտի վերջին պաշտպանը» («The Last Defender of Camelot»), 1986 (Ժոջեր Ժելյազնի պատմվածքով)
    • «Անցյալի և ապագայի թագավոր» («The Once and Future King»), 1986 (Բրայս Մարիտանոյի պատմվածքով)
    • «Կորածներն ու գտնվածները» («Lost and Found»), 1986 (Ֆիլիս Էյզենշտեյնի պատմվածքով)
    • «Կալիբանի խաղալիքները» («The Toys of Caliban»), 1986 (Թերի Մացի պատմվածքով)
    • «Ճանապարհ, որով ոչ մեկ չի ճանապարհորդում» («The Road Less Travelled»), 1986 (բնօրինակ սցենար)
  • «Գեղեցկուհու և հրեշի» դրվագներ (Beauty and the Beast)
    • «Terrible Savior» (1987)
    • «Masques» (1987)
    • «Shades of Grey» (1988) with David Peckinpah.
    • «Promises of Someday» (1988)
    • «Ozymandias» (1988)
    • «Dead of Winter» (1988)
    • «Brothers» (1989)
    • «When the Blue Bird Sings» (1989) with Robert John Guttke
    • «A Kingdom by the Sea» (1989)
    • «Ceremony of Innocence» (1989)
    • «Snow» (1989)
    • «Beggar’s Comet» (1990)
    • «Invictus» (1990)
  • Պիլոտային թողարկվածներ
    • «Պորտալներ» («Doorways»)

Телепостановки (Չնկարահանված)

խմբագրել
  • «Xmas» — բնօրինակ հեռուստասպեկտակլ, Մաքա Հեդրում, 1987։ Պատրաստվել էր նկարահանմանը, երբ սերիալը մերժված էր
  • «Black Cluster» — American Broadcasting Company հեռուստասերիալի պիլոտային թողարկումը, Columbia Pictures, 1990: Չի կայացել
  • «The Survivors» — CBS-ի համար երկժամյա պիլոտային թողարկում, Trilogy Entertainment, 1992: Չի նկարահանվել
  • «Deep in the Heart» — «Doorways»-ի համար պահեստային սցենար, 1992
  • «Starport» — Fox-ի համար երկժամյա պիլոտ, Columbia Pictures Television, 1994: Չի նկարահանվել

Սցենարներ (Չնկարահանված)

խմբագրել
  • Fadeout — լիամետրաժ սցենար, Wildstreet Pictures, 1990.
  • Wild Cards — լիամետրաժ սցենար՝ գրված Մելինդա Սնոդգրասի հետ միասին, հիմնված է «Վայրի խաղաքարտեր» պատմվածքի վրա, Hollywood Pictures/ Disney Studio, 1993—1995.
  • A Princess of Mars — լիամետրաժ սցենար՝ գրված Մելինդա Սնոդգրասի հետ միասին, հիմնված է Թդգար Ռայսի պատմվածքի վրա, Hollywood Pictures/ Disney Studio, 1993-94.

Պատմվածքներ, որ ադապտացվել են ֆիլմերի և հեռուստատեսության համար

խմբագրել
  • «Հիշելով երաժշտություններ» (անգլ.՝ Remembering Melody) — դրվագ «The Hitchhiker»-ից, Home Box Office, նոյեմբեր 1984
  • «Գիշերային թռիչք» — նկարչական ֆիլմ, Vista Films 1987, Ռոբերտ Յաֆեի սցենարով, ռեժիսոր՝ Ռոբերտ Կոլեքտոր

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել
  • 1975, «Հյուգո» — վեպ (Novella) — «Լյայի մասին երգ» («A Song for Lya»), 1974
  • 1976, «Լոկուս» — վեպ— «Փոթորիկ քամիների գավանում» («The Storms of Windhaven»), 1975
  • 1977, «Լոկուս» — հեղինակային հավաքածու (Author collection) — «Լյայի մասին երգ» («A Song for Lya and Other Stories»), 1976
  • 1979, «Նեբյուլա» — կարճ պատմվածք (Novellette) — «Ավազե թագավորներ» («Sandkings»), 1979
  • 1980, «Հյուգո» — կարճ պատմվածք — «Ավազե թագավորներ»
  • 1980, «Հյուգո» — պատմվածք (Short Story) — «Վիշապի և խաչի ճանապարհ» («The Way of Cross & Dragon»), 1979
  • 1980, «Լոկուս» — կարճ պատմվածք — «Ավազե թագավորներ»
  • 1980, «Լոկուս» — պատմվածք — «Վիշապի և խաչի ճանապարհ»
  • 1981, «Լոկուս» — վեպ — «Գիշերային թռչողները» («Nightflyers»), 1980
  • 1982, Daikon («Հյուգո»-ի ճապոնական տեսակ) — Լավագույն թարգմանված վեպ— «Գիշերային թռչողները»
  • 1982, «Լոկուս» — կարճ պատմվածք — «Պահապանները» («Guardians»), 1981
  • 1982, «Լոկուս» — հեղինակային հավաքածու — «Ավազե թագավորներ»
  • 1984, «Բարլոգ» — վեպ — «Արմագեդոնի աղմուկ» («The Armageddon Rag»), 1982
  • 1984, Gigamesh (Իսպանիա) — Լավագույն վեպ — «Ֆեվրի երազանքը» («Fevre Dream»), 1982
  • 1984, «Լոկուս» — կարճ պատմվածք — «Կապիկներով բուժում» («The Monkey Treatment»), 1983
  • 1985, «Նեբյուլա» — կարճ պատմվածք — «Նրա երեխաների դիմանկարները» («Portraits of His Children»), 1985
  • 1987, Gigamesh (Իսպանիա) — հավաքածու — «Երգեր, որ երգում են մահացածները» («Songs the Dead Men Sing»)
  • 1987, «Daedelus» — «Վայրի խաղաքարտեր» («Wild Cards») (որպես խմբագիր)
  • 1987, Բրեմ Ստոկերի մրցանակ — կարճ պատմվածք (Long Fiction Novella/Novelette) — «Տանձի ձևով մարդը» («The Pear-Shaped Man»), 1987
  • 1989, «Համաշխարհային ֆենտեզի մրցանակ» — վեպ — «Վեց արծաթե փամփուշտներ» («The Skin Trade»), 1988
  • 1989, Gigamesh (Իսպանիա) — Best Novel — «Տաֆի ճանապարհորդությունը» («Tuf Voyaging»), 1986
  • 1997, «Հյուգո» — պատմվածք — «Վիշապի արյուն» («Blood of the Dragon»), 1996
  • 1997, «Լոկուս» — ֆենտեզի վեպ (Fantasy Novel) — «Գահերի խաղ» («A Game of Thrones»), 1996
  • 1999, «Լոկուս» — ֆենտեզի վեպ — «Արքաների պատերազմը» («A Clash of Kings»), 1998
  • 2001, «Լոկուս» — ֆենտեզի վեպ — «Թրերի մրրիկ» («A Storm of Swords»), 2000

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.biography.com/writer/george-rr-martin
  2. https://www.medill.northwestern.edu/news/2021/medill-welcomes-author-and-journalists-as-convocation-speakers.html
  3. 3,0 3,1 3,2 https://georgerrmartin.com/about-george/awards-honors/
  4. 4,0 4,1 https://www.thehugoawards.org/hugo-history/1980-hugo-awards/
  5. http://www.sf-fan.gr.jp/awards/list.html
  6. 6,0 6,1 https://www.sfadb.com/Locus_Awards_1982
  7. 7,0 7,1 https://www.sfadb.com/Locus_Awards_1980
  8. https://www.sfadb.com/Locus_Awards_1976
  9. https://www.sfadb.com/Locus_Awards_1981
  10. https://www.sfadb.com/Locus_Awards_1984
  11. https://www.sfadb.com/Locus_Awards_1997
  12. https://www.sfadb.com/Locus_Awards_1999
  13. https://www.sfadb.com/Locus_Awards_2001
  14. https://www.sfadb.com/Locus_Awards_2012
  15. https://www.thehugoawards.org/hugo-history/1997-hugo-awards/
  16. http://www.aefcft.com/premios-ignotus-2003
  17. http://www.aefcft.com/premios-ignotus-2004
  18. http://www.aefcft.com/premios-ignotus-2006
  19. https://www.comic-con.org/awards/inkpot
  20. https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
  21. http://georgerrmartin.com/life/chicago.html
  22. 22,0 22,1 https://www.theguardian.com/books/2018/nov/10/books-interview-george-rr-martin
  23. 23,0 23,1 https://ew.com/article/2011/07/12/george-martin-talks-a-dance-with-dragons/
  24. 24,0 24,1 24,2 24,3 https://www.bbc.com/culture/article/20140826-who-inspired-george-rr-martin
  25. 25,0 25,1 https://www.westeros.org/Citadel/SSM/Entry/Tad_Williams
  26. 26,0 26,1 https://he.wikipedia.org/wiki/%D7%94.%D7%A4._%D7%9C%D7%90%D7%91%D7%A7%D7%A8%D7%A4%D7%98
  27. Internet Movie Database — 1990.
  28. Pallardy R. Encyclopædia Britannica
  29. Internet Speculative Fiction Database — 1995.
  30. Grossman, Lev (2005 թ․ նոյեմբերի 13). «The American Tolkien» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  31. Hodgman, John (2011 թ․ ապրիլի 21). «The 2011 TIME 100: George R.R. Martin» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  32. A Conversation With George R.R. Martin: An interview with Wayne MacLaurin. November 2000
  33. http://img.washingtonpost.com/blogs/wonkblog/files/2014/06/game-of-thrones.jpg
  34. (No Spoilers) A Graph to help us keep some perspective on Martin's writing speed and the length of these books
  35. Season 6 Is Coming
  36. Джордж Мартин в Торонто: не очень краткий отчет
  37. Запись в блоге Джорджа Мартина
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին» հոդվածին։