Ջոզեֆ Հենրի
Ջոզեֆ Հենրի (անգլ.՝ Joseph Henry, դեկտեմբերի 17, 1797[1][2][3][…], Օլբանի, ԱՄՆ[4] - մայիսի 13, 1878[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս։
Ջոզեֆ Հենրի Joseph Henry | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1797[1][2][3][…] Օլբանի, ԱՄՆ[4] |
Մահացել է | մայիսի 13, 1878[1][2][3][…] (80 տարեկան) Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Գերեզման | Օուկ Հիլ գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | Պրեսբիտերեկան եկեղեցի (ԱՄՆ) |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս, ճարտարագետ, օդերևութաբան և արվեստագետ |
Հաստատություն(ներ) | Պրինստոնի համալսարան Սմիթսոնյան ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Պաշտոն(ներ) | Secretary of the Smithsonian? |
Անդամակցություն | Լեոպոլդինա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ամերիկայի հնավաճառության միություն և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Օլբանի ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Ինչով է հայտնի | էլեկտրամագնիսական ինդուկցիա, ինդուկտիվության միավոր Հենրի |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Joseph Henry Վիքիպահեստում |
1832 թվականից՝ Փրինսթոնի համալսարանի քոլեջի պրոֆեսոր, 1846 թվականից Սմիթսոնյան ինստիտուտի քարտուղար և տնօրեն, 1868 թվականից՝ ԱՄՆ-ի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Նախագահ։ Եղել է Վաշինգտոնի Փիլիսոփայական ընկերության առաջին նախագահը (1871 թվականից)։ Աշխատանքները վերաբերվում են էլեկտրատեխնիկային։ 1828 թվականին, կիրառելով մեկուսացված հաղորդալարից պատրաստված բազմագալար շերտավոր փաթույթներ, առաջինն է ստեղծել հզոր, մեծ ուժով ձգող էլեկտրամագնիսներ։ Հայտնագործել է ինքնինդուկցիայի երևույթը (1832 թ.) և ունակության (կոնդենսատորի) պարպման տատանողական բնույթը (1842 թ.)։ Միավորների միջազգային համակարգում նրա անունով է կոչվում ինդուկտիվության միավորը՝ հենրի։ Ունի նաև օդերևութաբանությանը նվիրված աշխատանքներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Генри Джозеф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջոզեֆ Հենրի, փաստաթղթերի հավաքածու նախագիծ Արխիվացված 2009-01-16 Wayback Machine (անգլ.)
- Օգնություն Ջոզեֆ Հենրի հավաքածու նախագծին (անգլ.)
- Կենսագրական տվյալներ՝ Արխիվացված 2008-04-11 Wayback Machine (անգլ.) Գիտությունների Ազգային Ակադեմիայի զեկույցներ, 1967, 58(1), էջ 1–10
- Ջոզեֆ Հենրիի արձանի բացման արարողություն,1883 թ. (անգլ.)
- Հրատարակված աշխատություններ ֆիզիկայից՝ Արխիվացված 2012-09-30 Wayback Machine (անգլ.) Մագնիսականությունից էլեկտրական հոսանքների և պարպումների ստացման և էլեկտրադինամիկ ինդուկցիայի մասին (քաղվածքներ)
- Ջոզեֆ Հենրի փաստաթղթերի հավաքածուն (անգլ.), Սմիթսոնյան ինստիտուտ
- Գիտությունների Ազգային Ակադեմիա, Կենսագրական հուշեր (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Հենրի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 354)։ |