Ջերալդ Ուոլաս
Ջերալդ Ջերմեյն Ուոլաս (անգլ.՝ Gerald Jermaine Wallace, հուլիսի 23, 1982, Sylacauga, Թալադեգա շրջան, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, թեթև հարձակվող։ 2001-2015 թվականներին հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։
Ջերալդ Ուոլաս Gerald Wallace | ||
Դիրքը | Թեթև հարձակվող | |
---|---|---|
Համար | № 45, 3 | |
Ի ծնե տրված անունը | Ջերալդ Ջերմեյն Ուոլաս Gerald Jermaine Wallace | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 23, 1982 (42 տարեկան) | |
Ծննդավայր | Սիլակոգա, Ալաբամա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 100 կգ | |
Դպրոց | Չայլդերսբուրգի ավագ դպրոց (Չայլդերսբուրգ, Ալաբամա) | |
համալսարան | Ալաբամայի համալսարան (2000–2001) | |
Դրաֆթի տարի | 2001 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 25-րդ | |
Դրաֆթ ակումբ | Սակրամենտո Քինգս | |
Կարիերայի պատմություն
| ||
Սակրամենտո Քինգս (2001–2004) Շառլոթ Բոբքեթս (2004–2011) Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2011–2012) Նյու Ջերսի/ Բրուքլին Նեթս (2012–2013) Բոստոն Սելտիքս (2013-2015) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Ծնվել է Սիլակոգա բնակավայրում (Արկանզաս նահանգ)։ Դպրոցական կարիերան անցկացրել է Չայլդերսբուրգի ավագ դպրոցում, որի ավարտական տարում ճանաչվել է «Նեյսմիթի անվան տարվա դպրոցական բասկետբոլիստ»։ Դպրոցից հետո մեկ ուսումնական տարի հանդես է եկել Ալաբամայի համալսարանի բասկետբոլային թիմում, որից հետո ընտրվել է NBA-ի 2001 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 25-րդ ընտրությամբ՝ «Սակրամենտո Քինգսի» կողմից։
Մասնագիտական կարիերայի ընթացքում մեկ անգամ ճանաչվել է NBA աստղ (All-Star), ընդգրկվել «NBA All-Defensive» խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև 2006 թվականը ամփոփել որպես խլումների կատեգորիայում առաջատար մարզիկ (2,5 խ/խ)։
Ուոլասն հայտնի էր չափազանց էներգետիկ և կայծակնային խաղաոճ ունենալու համար, ինչի պատճառով հաճախ էր վնասվածքներ ձեռք բերել[1], ընդհուպ մինչև 4 անգամ տարել է գլխուղեղի ցնցում։ Վտանգավոր խաղաոճի համար թիմակիցների շրջանում ստացել էր «Վրաերթ» (Crash) մականունը[2]։