Ալաբամայի համալսարա�� (անգլ.՝ The University of Alabama, հապավում - UA), ամերիկյան համալսարան, գտնվում ԱՄՆ Ալաբամա նահանգի Տուսկալուսա քաղաքում։ 

Ալաբամայի համալսարան
անգլ.՝ University of Alabama
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
Հիմնադրված է1831
Անվանված էԱլաբամա
Ընդհանուր անձնակազմ7472 մարդ (2023)[1]
ԱնդամակցությունORCID[2][3], Թվային գրադարանի ֆեդերացիա[4], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[5], Հարավ - արևելյան կոնֆերենցիա, Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[6], Կրթության ամերիկյան խորհուրդ[7], National Humanities Alliance?[8], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[9], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[10], Հետազոտական գրադարանների կենտրոն[11] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[12]
Երկիր ԱՄՆ[13]
ՏեղագրությունՏասկալուսա
Հասցե739 University Blvd, Tuscaloosa, AL, 35487-0166[14]
Կայքua.edu(անգլ.)
Ալաբամայի համալսարան (ԱՄՆ)##
Ալաբամայի համալսարան (ԱՄՆ)
Ալաբամայի համալսարան, ԱՄՆ
 University of Alabama Վիքիպահեստում

Ալաբամա նահանգի ամենահին համալսարաններից մեկն է և այդ նահանգի համալսարաններից ամենամեծն է։ Ալաբամայի համալսարանն առաջարկում է 13 ամենատարբեր ակադեմիական ուսուցման ծրագրերի բաժիններ` բակալավրի, մագիստրոսի, կրթության մասնագետի և դոկտորական աստիճաններով։ Համալսարանում է գտնվում նահանգի միակ իրավաբանական դպրոցը։ Ակադեմիական ծրագրերը, որոնք անհասանելի են այլ վայրերում, Ալաբամայի համալսարանում ներկայացված են մարդաբանության, գրադարանային և տեղեկատվական հետազոտությունների, մետալուրգիայի, երաժշտության, ռոմանական լեզուների և Սոցիալական աշխատանքի դոկտորական ծրագրերով։

Անվանում

խմբագրել

Հաստատության պաշտոնական անվանումն է Ալաբամայի համալսարան։ Պաշտոնապես ընդունված հապավումն է անգլ.՝ UA։ Քաղաքի անունը, ուր գտնվում է համալսարանը, ավելացվում է համալսարանի անվանը, որպեսզի այն տարբերվի Ալաբամայի համալսարանների համակարգի մեջ մտնող այլ համալսարաններից (օրինակ, Ալաբամայի համալսարան Բիրմինգհեմում, Ալաբամայի համալսարան Հանսթվիլում, Ալաբամայի համալսարան Տուսկալուսայում)։ Անվան այս մոտեցումը խստորեն վերաբերում է հատկապես Բիրմինգհեմի և Հանթվիլի Ալաբամայի համալսարաններին, որոնք բացվել են 20-րդ դարում։

Պատմություն

խմբագրել

1818 թվականին ԱՄՆ Կոնգրեսը «կրթական սեմինարիա» ստեղծելու համար փոքրիկ քաղաք հատկացրեց` այսպես կոչված Լանդ Գրանտ (անգլ.՝ Land grantհողատարածք նվեր) հողահատկացում արեց։ Երբ Ալաբաման Միացյալ Նահանգների կազմի մեջ մտավ (1819 թվականի դեկտեմբերի 14-ին), որպես լանդ գրանտ ավելացվեց երկրորդ քաղաքը` տրամադրված հողահատկացումը հասցնելով ընդհանուր առմամբ 46 000 ակրի (186 կմ2)։ Ալաբամայի Գլխավոր Ասամբլեան 1820 թվականի դեկտեմբերի 18-ին հիմնեց սեմինարիան և այն անվանեց «Ալաբամայի համալսարան», և շինարարության ղեկավարման և համալսարանի շահագործման համար ստեղծեց Հոգաբարձուների խորհուրդ։ Խորհուրդը համալսարանի կամպուսի համար ընտրեց մի վայր, որը նահանգի այն ժամանակվա մայրաքաղաք`  Տուսկալուսայի քաղաքային սահմաններից դուրս էր գտնվում։ Նոր կամպուսը նախագծել էր ճարտարապետ Ուիլյամ Նիկոլսը, որը հանդիսանում էր նաև վերջերս ավարտին հասցված Ալաբամայի կապիտոլիումի և Քրիստոսի Եպիսկոպոական եկեղեցու շենքերի ճարտարապետը։ Թոմաս Ջեֆերսոնի ազդեցությամբ Նիկոլսը նախագծեց 70 ոտնաչափ (21 մ) լայնությամբ, 70 ոտնաչափ (21 մ) բարձրությամբ կամպուս, որը հանդիսացավ որպես գրադարան ու համալսարանական քաղաքի կենտրոն։ Համալսարանի կանոնադրությունում ներկայացվեց համալսարանի առաջին նախագահը։ Ալաբամայի համալսարանն իր դռները բացեց ուսանողների առաջ 1831 թվականի ապրիլի 18-ին։ 

Կամպուս Հապավում Հիմնադրում Ուսանողներ Քաղաք
Ալաբամայի համալսարան Տուսկալուսայում UA 1831 38,563 Թուսկալուսա
Ալաբամայի համալսարան Բիրմինգհեմում UAB 1966 19,535 Բիրմինգհեմ
Ալաբամայի համալսարան Հանսթվիլում UAH 1969 9,100 Հանսթվիլ

Ուսուցում

խմբագրել

Ալաբամայի համալսարանում կան 13 գիտական ակադեմիական ստորաբաժանումներ, նրանցից ութը հնարավորություն են տալիս բակալավրի աստիճան ստանալ։ Այդ ութ բաժիններում մագիստրոսի, մասնագետի և դոկտորի աստիճանները տրվում են Բարձրագույն դպրոցում կրթություն ստանալուց հետո։ Բժիշկ-ուսանողները սովորում են Բժշկական դպրոցում, որն ավարտելուց հետո նրանք ստանում են համապատասխան աստիճան։

Շարունակական կրթության քոլեջը ուսանողների համար ապահովում է հեռակա դասընթացներ և հեռակա ուսուցման այլ տեսակ հնարավորություններ։

Ալաբամայի համալսարան ընդունվողների թիվը հասել է ռեկորդային մակարդակի 2016 թվականի աշնանը հասնելով 37 665 ուսանողների։ Ընդունելության մակարդակը` առաջին կուրսեցի ուսանողների թիվը` 7 559, ամենամեծն է եղել համալսարանի պատմության մեջ և ամենաբարձր բալերով։ 7559 առաջին կուրսեցիներից ավելի քան 40% -ը ստանդարտացված թեստերից հավաքել է 30 կամ ավելի միավոր, նախորդ տարվա նման ուսանողների ռեկորդային` 36% -ի համեմատ[15]։

Ալաբամայի համալսարանում ընդհանուր առմամբ հասանելի են ուսումնասիրության առարկան հանդիսացող առկա ուսուցման 573 ծրագրեր և հեռավար ուսուցման 87 ծրագրեր։ Ուսանողների թվով առավել տարածված ֆակուլտետներից են (նշված տոկոսը վերաբերվում է համալսարանի բոլոր ուսանողներին)[16].

  • 29% - Բիզնես, Մենեջմենթ, Մարքեթինգ և հարակից դիսցիպլիններ
  • 12% - Հաղորդակցություն, լրագրություն և հարակից դիսցիպլիններ
  • 9% - Առողջապահության հետ կապված ուղղությունները 
  • 8% - Կրթություն
  • 8% - Ինժեներիա։

Ալաբամայի համալսարանի նոր քոլեջը (New College, University of Alabama), որը հիմնադրվել է 1971 թվականին և 1996 թվականին միավորվել է Արվեստի և գիտությունների քոլեջի հետ, ուսանողներին իրենց ուսումնական պլանը ընտրելու ավելի մեծ ճկունություն է ընձեռում արվեստի բակալավրի կամ բակալավրի գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու դեպքում։ Ծրագիրը նախատեսում է ուսանողների «խորը ուսուցում�� ուսանողների ընտրած այս կամ այն բնագավառում։

Պատկերասրահ

խմբագրել
 
 
 
Տուսկալուսայում Ալաբամայի համալսարանի ցուցանակ Տուսկալուսայի կամպուսում Ալաբանիայի բնական պատմության թանգարանի ցուցասրահ Բիրմինգհեմի Քիրկլինի կլինիկան Ալաբամա նահանգի բժշկական դպրոցում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Total Employees by Job GroupUA, 2023.
  2. https://orcid.org/members/001G000001xRnssIAC-university-of-alabama
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  5. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  6. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  7. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  8. https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
  9. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  10. https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
  11. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  12. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  13. Global Research Identifier Database — 2015.
  14. IPEDS — 1992.
  15. «Quick Facts». The University of Alabama.
  16. «The University of Alabama in Tuscaloosa: Academic Programs». Search.University.(չաշխատող հղում)

Հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալաբամայի համալսարան» հոդվածին։