Ջեներալ Մոթորս
«Ջեներալ մոթորս ընկերություն» (անգլ.՝ General Motors Company, նախկինում հայտնի որպես` General Motors Corporation), լայնորեն հայտնի որպես «General Motors» կամ պարզապես «GM», ամերիկյան ավտոմոբիլային անդրազգային ընկերություն, որի գլխամասը գտնվում է ԱՄՆ Միչիգան նահանգի կենտրոն՝ Դետրոյթ քաղաքում։ Տվյալ պահին աշխարհի երկրորդ խոշորագույն մեքենա արտադրող ձեռնարկությունն է՝ զիջելով «Տոյոտային»։
GM-ը ներկա պահին ունի մոտ 209 000 աշխատակից և բիզնես-գործունեություն է ծավալում 157 երկրներում, իսկ մեքենաներ և բեռնատարեր արատադրում 31 երկրներում։ Ջեներալ մոթորսին են պատկանոմ (և համարվում դրա դիվիզիաները) Buick, Cadillac, Chevrolet, GMC, Opel, Vauxhall, Holden և այլ ավտոմեքենաների ֆիրմաներ։
Պատմություն
խմբագրելԸնկերությունը ստեղծվել է 1908 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Միչիգանի Ֆլինտ քաղաքում՝ որպես Buick ֆիրմայի հոլդինգային ընկերություն։ Buick-ի այն ժամանակվա կառավարիչն էր Ուիլյամ Դյուրանտը, ով արդեն հաջողություններ ունեցել էր ձիաքարշ մեքենաների ասպարեզում, երբ իր ուղին հարթեց դեպի ավտոմոբիլային արդյունաբերություն։ GM-ի ստեղծողներից էր նաև Չարլզ Սթյուարթ Մոտտը, ով իր "Մոտտ հիմնադրամի" միջոցով բավականին լուրջ ներդրումներ կատարեց ընկերության հետագա զարգացման համար։ Տարիների ընթացքում Մոտտը դարձավ ընկերության ամենախոշոր բաժնետերը։ 1908 թ.-ի վերջում Մոտտը ձեռք է բերում Oldsmobile մեքենաների ընկերությունը (այժմ այլևս չի գործում)։ Իսկ 1909 թ.-ին Դյուրանտը ընկերությանն է միացնում նաև Cadillac, Elmore, Oakland և այլ ընկերություններ։ Բացի այդ, նույն տարում Դյուրանտը ձեռք է բերում միչիգանյան մի քանի բեռնատար արտադրող կոնցեռներ, որոնք դառնում են GMC մեքենաների նախատիպերը։ Սակայն 1910 թ.-ին Դյուրանտը կորցնում է իր պաշտոնը, քանի որ իր գնումների համար չափից դուրս մեծ պարտքեր էր վերցրել բանկերից, երբ մեքենաների վաճառքի շուկայում գների խիստ անկում էր գրանցվել։
Հաջորդ տարի Դյուրնատը հիմնում է «Շեվռոլե ընկերությունը» (Chevrolet Motor Car Company), և գաղտնիօրեն ձեռք բերում Ջեներալ մոթորսում հսկողական փաթեթ, և, փաստորեն, նորից վերականգնում դիրքերը։ 1916 թ.-ին Դյուրանտը ընկերությունը անվանափոխում է General Motors Company-ից General Motors Corporation։ Սակայն շուտով նորից է կորցնում պաշտոնը և այս անգամ՝ ընդմիշտ։ Դյուրանտին փոխարինելու է գալիս Ալֆրեդ Սլոունը, ում միջոցով ընկերությունը ժամանակի ընթացքում շուկայում գրավում է դոմինանտ դիրք։ 1980-ականներին Ջեներալ մոթորսը ուներ 349 000 աշխատակից։
1931-2007 թթ.-ը՝ 77 տարի շարունակ Ջեներալ մոթորսը գլխավորում էր ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը։ Չնայած 2008 և 2009 թվականներին այն դիրքերը զիջեց Տոյոտային, սակայն 2011-ին այն կրկին վերականգնեց դիրքերը։
Գործող ապրանքանիշները
խմբագրելԱպրանքանիշը | Տարին | Շուկաները |
---|---|---|
Buick | 1903 | Հյուսիսային Ամերիկա, Չինաստան, Թայվան, Իսրայել |
Cadillac | 1902 | Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Միջին Արևելք, Աֆրիկա |
GMC | 1901 | Հյուսիսային Ամերիկա, Միջին Արևելք |
Chevrolet | 1911 | Ամբողջ աշխարհում՝ բացի Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից |
Vauxhall | 1925 | Միացյալ Թագավորություն |
Opel | 1929 | Ամբողջ աշխարհում՝ բացի Հյուսիսային Ամերիկայից և Մեծ Բրիտանիայից |
Holden | 1948 | Ավստրալիա, Նոր Զելանդիա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GM Heritage — General Motors.
- ↑ 2021 Form 10-K
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ Mary Barra: The rare CEO who worked in human resources — Washington Post, 2014.
- ↑ https://www.sec.gov/Archives/edgar/data/1467858/000146785816000255/gm201510k.htm
- ↑ Form 10-K — 2023.
- ↑ Number of General Motors employees between FY 2010 and FY 2019 (in 1,000s) — Statista.
- ↑ https://www.wirelesspowerconsortium.com/members/18885
- ↑ Polygon.io
Արտաքին հղում
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեներալ Մոթորս կատեգորիայում։ |