Գիտությունների դոկտոր
Գիտությունների դոկտոր, երկրորդ կարգի (ամենաբարձր) գիտական աստիճան (առաջինը՝ Գիտությունների թեկնածու) նախկին ԽՍՀՄ-ում, Ռուսաստանում, ԱՊՀ-ի որոշ երկրներում և Հայաստանում։ Այս որակավորումը համապատասխանում է «Habilitation» ակադեմիկական որակավորմանը Գերմանիայում։
Ենթակատեգորիա | • գիտական աստիճան • դոկտոր | |
---|---|---|
Երկիր | Ռուսաստան, Ուկրաինա, ԽՍՀՄ, Չեխոսլովակիա, Բելառուս, Հունգարիա | |
Նախորդ | • մագիստրոս • գիտությունների թեկնածու | |
Հաջորդող | doctor of the Hungarian Academy of Sciences |
Գիտությունների դոկտորի աստիճանը բարձրագույն ուսումնական հաստատություններում ցանկալի պայման է պրոֆեսորի կոչմանն ու համապատասխան պաշտոնին արժանանալու համար։
ԽՍՀՄ-ում այն ստեղծվել է (գիտական աստիճանների և կոչումների ամբողջ համակարգի հետ միասին) ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1934 թվականի հունվարի 13-ի հրամանագրով։ Ռուսական բուհերում գիտությունների դոկտորի կոչում ունենալը պրոֆեսորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու, ինչպես նաև համանուն գիտական կոչում ստանալու պայմաններից մեկն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 84)։ |