Պոլ Սինյակ

ֆրանսիացի նկարիչ

Պոլ Սինյակ (ֆր.՝ Paul Signac, նոյեմբերի 11, 1863(1863-11-11)[1][2][3][…], Փարիզ[4][5] - օգոստոսի 15, 1935(1935-08-15)[4][1][2][…], Փարիզ[4][5]), ֆրանսիացի նկարիչ-նեոիմպրեսիոնիստ, պուանտիլիզմ ուղղության ներկայացուցիչ։

Պոլ Սինյակ
Paul Signac
Ծնվել էնոյեմբերի 11, 1863(1863-11-11)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ Ֆրանսիա Ֆրանսիա
Վախճանվել էօգոստոսի 15, 1935(1935-08-15)[4][1][2][…] (71 տարեկան)
Մահվան վայրՓարիզ Ֆրանսիա Ֆրանսիա
ԱզգությունՖրանսիացի
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԲինգի ազատ արվեստանոց
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և գծագրող
Ոճպուանտիլիզմ[5]
Ժանրդիմապատկեր, Ֆիգուր[5], բնանկար[5], քաղաքային բնանկար[5] և նատյուրմորտ[5]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներDeux stylistes Rue du Caire?, Golfe Juan? և Les Démolisseurs?
ՈւսուցիչԷմիլ Ժան Բատիստ Ֆիլիպ Բեն
ԱշակերտներLucie Cousturier?
ՊարգևներՊատվո լեգեոնի ասպետ
Պաշտոնընկերության նախագահ
ԱնդամակցությունԸնկերություն ХХ և Անկախների սալոն
ԱմուսինBerthe Roblès?
Համատեղ ապրողJeanne Selmersheim-Desgrange?
ԶավակներGinette Signac?[6]
ստորագրություն
Изображение автографа
 Paul Signac Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Փարիզում, Բինգի ազատ արվեստանոցում։ Մոտ էր իմպրեսիոնիզմին1886 թվականին Ժորժ Սյորայի և Կամիլ Պիսսարոյի ազդեցությամբ դիմել է նեոիմպրեսիոնիզմին (հետագայում՝ նրա առաջատար վարպետներից և տեսաբանը), միաժամանակ իր գործերի հարթազարդապատկերային բնույթով կանխորոշել մոդեռն ոճի երևան գալը (Ֆ․ Ֆենեոնի դիմանկարը, 1890, մասնավոր հավաքածու, Նյու Յորք)։ Մյուս աշխատանքներում (հիմնականում ծովային բնապատկերներ) Սինյակը հասել է մոտիվների արտահայտման կենսալի անմիջականության («Մարսելի նավահանգիստը», 1911, ժամանակակից արվեստի ազգային թանգարան, Փարիզ)։ Եղել է «Անկախների սալոնի» (1884) կազմակերպիչներից, հասարակական ակտիվ գործիչ, գաղափարապես մոտ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը։ 1930-ական թվականներից այցելել է ԽՍՀՄ։

Անձնական կյանք

խմբագրել

1892 թվականի նոյեմբերի 8-ին, Սինյակը Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետարանում ամուսնացավ Բերտա Ռոբլեսի հետ։ Հարսանիքին ներկա էին Ալեքսանդր Լեմոնյեն, Լյուս Մաքսիմիլենը, Կամիլ Պիսսարոն և Ժորժ Լեկոնտը։ 1897 թվականի նոյեմբերին, Սինյակը տեղափոխվեց նոր բնակարան Բերանժի ամրոցում` կառուցված Էկտոր Գիմարի կողմից։ Նույն թվականի դեկտեմբերին նա ձեռք բերեց La Hune անվանումով տուն Սեն Տրոպեում։ Այդտեղ նկարիչը կառուցեց մեծ ստուդիա, որի բացումը տեղի ունեցավ 1898 թվականի օգոստոսի 16-ին։

1913 թվականին, Սինյակը վարձակալեց տուն Անթիբում, որտեղ նա բնակություն հաստատեց Ժաննա Սելմերսխեյմ-Դեգրանժի հետ, ով 1913 թվականի հոկտեմբերի 2-ին Սինյակին պարգևեց Ժինետին։ Նույն ժամանակում Սինյակը Սեն Տրոպեի տունը և Բերանժի ամրոցի բնակարանը թողեց Բերտային։ Նրանք ընկերներ մնացին մինչև նկարչի կյանքի վերջը։

1927 թվականի ապրիլի 6-ին, Սինյակը ընդունեց Ժինետին որպես իր ապօրինի դուստր։

Պոլ Սինյակը մահացավ սեպսիսից 1935 թվականի օգոստոսի 15-ին, Փարիզում։ Մահանալու ժամանակ նա 71 տարեկան էր։ Նրա մարմինը դիահերձեցին և թաղեցին օգոստոսի 18-ին Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Paul Signac (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Синьяк Поль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 RKDartists (նիդերլ.)
  6. Union List of Artist Names — 2021.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներ��այիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 393  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Սինյակ» հոդվածին։