��Ուրվականներ» (նորվ.՝ Gengangere), նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենի պիեսը։ Այն թղթին է հանձնվել 1881 թվականին և մեկ տարի անց արդեն բեմադրվել է։ Ինչպես Իբսենի շատ հայտնի պիեսներ, «Ուրվականներ» ստեղծագործությունը նույնպես իր մեջ պարունակում է 19-րդ դարի բարոյականության սուր մեկնաբանությունը։ Ստեղծագործությունը ռուսերեն թարգմանվել է Աննա և Պյոտր Գանզենների կողմից[6]։

Ուրվականներ
նորվ.՝ Gengangere[1]
1983 թվականին պիեսի բեմադրությունը Բեռլինում
ՀեղինակՀենրիկ Իբսեն[1]
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրդրամա[1] և family drama?[1]
Բնօրինակ լեզունորվեգերեն[1][2]
Կերպար(ներ)Mrs. Helen Alving?[1], Oswald Alving?[1], Jacob Engstrand?[1], Regina Engstrand?[1] և Pastor Manders?[1]
Ստեղծման տարեթիվ1881[1]
Երկիր Նորվեգիա[1]
Հրատարակման տարեթիվ1881[1][3]
Առաջնախաղի տարեթիվմայիսի 20, 1882[4][5]
Թվային տարբերակibsen.uio.no/DRVIT_Ge%7CGeht.xhtml և projekt-gutenberg.org/ibsen/gespenst/gespenst.html
 Ghosts (Ibsen play) Վիքիպահեստում

Գործող կերպարներ

խմբագրել
  • Ֆրու Էլենե Ալբինգ՝ կապիտան և սենեկապետ Ալվինգի այրին
  • Օսվալդ Ալվինգ՝ Ֆրու Էլենե Ալբինգ որդին, նկարիչ
  • Պաստոր Մանդես
  • Ատաղձագործ Էնգստրան
  • Ռեգինա Էնգստրան, ապրում է Ֆրու Էլենե Ալբինի տանը

Սյուժե

խմբագրել

Առաջին գործողություն

խմբագրել

Ֆրու Էլենե Ալբինգի միջոցների հիման վրա պետք է բացվի մանկատուն՝ ի հիշատակ ամուսնու։ Այդ առիթով քաղաքից գալիս է պաստոր Մանդեսը։ Նա երիտասարդ չէ, սակայն բավականին դյուրահավատ է ու մտասույզ՝ մարդու սոցիալական կարգավիճակի հարցերում։ Այդ ժամանակ տանը հայտնվում է նաև Ֆրու Էլենե Ալբինգի և կապիտան Ալբինգի որդին՝ Օսվալդը։ Նա որոշ ժամանակ ապրել էր Փարիզում և իրեն նվիրել նկարչական գործունեությանը։ Մանդերսը պատրաստվում է ելույթ ունենալ մանկատան բացման արարողության ժամանակ, սակայն, մինչ այդ, պաստորը որոշում է մի քիչ խրատի Էլենեին։ Այդ ժամանակ կինը սկսում է մանրամասնորեն ներկայացնել այն պատճառների մասին, թե ինչ նպատակով է ուզում բացել մանկատունը։ Ըստ ֆրու Էլենի կապիտանը բոլորովին էլ օրինավոր անձնավորություն չէր ընտանիքի ու շրջապատի համար, նա միայն սովորական հարբեցող էր ու սանձարձակ ամուսին։ Տան ծառայող Ռեգինա Էնգստրանը իրականում կապիտան Ալվինգի ապօրինի երեխան է։ Մանկատան բացման նպատակներով ֆրու Էնելե Ալբինգը որոշում է ծախսել ամուսնու ողջ գումարը, որպեսզի որդու ժառանգությունը կազմի միայն այն գումարը, որը նա հավաքել ու խնայել է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Անսպասելի կերպով պաստորն ու որբևայրի Էլենեն լսում են, թե ինչպես է Օսվալդը փորձում գրկախառնվել ծառայի հետ։ Այդ ժամանակ Էլենեն հիշում է մի հին դրվագ, թե ինչպես է ժամանակին իր ամուսինն էլ սիրահետել տան աղախնին՝ Ռեգինայի մորը։ Այս իրադարձությունը Ֆրու Էլենե Ալբինգի համար ասես անցյալի ուրվական լինի։

Երկրորդ գործողություն

խմբագրել

Ֆրու Էլենե Ալբինգը պաստոր Մանդեսին մանրամասն պատմում է իր ամուսնու և աղախնի սիրային կապի մասին։ Մանդեսը սարսափում է երկու իրադարձություններից. նրանից, որ ամուսնացրել է ատաղձագործ Էնգստրանին ու նրա «փչացած կնոջը», և երկրորդ, որ աղախինը ստացել է հրաժարագին։ Այդ ժամանակ այրին սկսում է մեղադրել պաստորին, որ նա մեղավոր է այն փաստի համար, որ ստիպված ապրել է իր «փչացած ամուսնու» հետ։ Պարզվում է, որ Էլենեն հարսանիքից մեկ տարի անց լքում է ամուսնուն և գալիս է պաստորի մոտ հետևյալ խոսքերով. «Ահա՛ ես, վերցրո՛ւ ինձ»։ Պաստորը այլայլված նշում է, որ երբեք ֆրու Էլենեի նկատմամբ ուրիշ բան չի զգացել, այլ նրան ընդունել է որպես կապիտան Ալվինգի կին։ Այրին այդ վարկածը կասկածի տակ է դնում, բայց շարունակում է զրույցը։ Էլենեն սկսում է մտածել այն բանի մասին, որ կարելի է իր որդուն ամուսնացնել Ռեգինա Էնգստրանի հետ, սակայն այդ միտքը սարսափեցնում է պաստորին։ Հայտնվում է ատաղծագործ Էնգստրանը, որին Մանդերսը փորձում է տեղեկացնել ծավալվող իրադարձությունների մասին։ Սակայն վերջինս հայտարարում է, որ հրաժարագնի բոլոր գումարները ծախսված են կնոջ դստեր դաստիարակության վրա։ Մանդերսը մխիթարվում է այդ փաստից և գնում է մանկատան բացմանը՝ մաղթանքի խոսքեր հղելու։ Այդ ժամանակ գալիս է Օսվալդը։ Նա պատմում է մորը, որ հիվանդ է։ Ըստ ֆրանսիայում հետազոտող բժշկի տված եզրակացության, Օսվալդը տառապում է հոր սեռական շվայտության պատառով ձեռք բերած հիվանդությունից։ Այս նորությունը որբևայրու համար կարծես ամպրոպ լիներ կապույտ երկնքում։ Անսպասելի կերպով Օսվալդն ասում է, որ ցանկանում է Ռեգինայի հետ տեղափոխվել Փարիզ։ Ֆրու Ալվինգը ստիպված համաձայնվում ։ Հանկարծ անսպասելիորեն այրվում է մանկատունը։

Երրորդ գործողություն

խմբագրել

Մենդերսն ու Էնգստրանը պատրաստվում են հեռանալ։ Ատաղծագործը համոզում է պաստորին, որ այն գումարները, որոնք մանկատան ֆոնդի համար են նախատեսնված, կարելի է օգտագործել ծովագնացների հիմնարկության համար։ Այդ ժամանակ ֆրու Ալվինգը հրաժեշտ է տալիս Օսվալդին և Ռեգինային։ Սկզբում խոսքը որդու հիվանդության մասին է, իսկ հետո այրին երկուսին պատմում է Ռեգինայի լույս աշխարհ գալու պատմությունը։ Աղջիկը որոշում է հեռանալ Ալվինգների տնից՝ նշելով, որ չի ցանկանում դառնալ հիվանդի խնամակալ և, որ նրան որպես տան դուստր չեն դաստիարակել ու խնամել։ Մայր ու որդի մնում են միայնակ։ Բացվում է առավոտը ու հանկարծակի Օսվալդի մոտ նոպա է սկսվում...

Թատերական բեմականացումներ

խմբագրել

Սկանդինավյան «Ուրվականներ» ստեղծագործության ա��աջին բեմադրությունը կատարվել է Չիկագոյում՝ 1882 թվականին։ Դանիայում այն բեմադրվել է 1903 թվականին։ Ռուսաստանում երկար տարիներ այս պիեսը արգելված էր։ Միայն 1904 թվականի հունվարի 7-ի այն բեմ բարձրացավ Սանկտ Պետերբուրգի Նեմետի թատրոնում։ Նույն տարվա հոկտեմբերի 24-ին «Ուրվականներ» ստեղծագործությունը բեմադրվեց Վերա Կոմիսարժևսկայայի թատրոնում։ Փոքր թատրոնում այն բեմ բարձրացավ 1909 թվականին[7]։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Henrik Ibsens skrifter
  2. Henrik Ibsens skrifter
  3. Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. IbsenStage
  5. Gengangere(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  6. Генрик Ибсен. Драмы. Стихотворения. — М.: Художественная литература, 1972. — 816 с. — (Всемирная литература). — 300 000 экз.
  7. ««Привидение» Ибсена в «Театральном особняке»» (ռուսերեն). Norge.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրվականներ (պիես)» հոդվածին։