«Նոճիներ» (ֆր.՝ Les Cyprès), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 93,4 × 74 սմ։

Նոճիներ
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարիհունիս 1889
բարձրություն93,4 սանտիմետր[1]
լայնություն74 սանտիմետր[1]
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1][2]
սեփականատերFritz Meyer-Fierz?[3], Salman Schocken?[1] և Justin K. Thannhauser?
Ծանոթագրություններ
 Cypresses by Vincent van Gogh (Metropolitan Museum of Art) Վիքիպահեստում

Այսօր «Նոճիներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք, ԱՄՆ

Պատմություն

խմբագրել

1889 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգն ինքնակամ բուժման է մեկնում Սան Ռեմիի հոգեբուժարան՝ Սեն Ռեմի դը Պրովանսում[4][5]։ Հենց այստեղ էլ նկարիչը ստեղծում է այս կտավը։

Նկարագիր

խմբագրել

«Նոճիներ» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է նոճիներ, որոնց նա անվանել է «հիանալի՝ գծերի և համաչափության տեսանկյունից» և դրանք համեմատել է եգիպտական կոթողների հետ[6]։ Այդ «հետաքրքրությունը» հեղինակի շատ գործերում է արտացոլված։

1890 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հեղինակը այս ստեղծագործությունը ցուցադրել է Անկախների սալոնում[6]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  2. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  3. Reiche D. R. Internationale Kunstausstellung des Sonderbundes Westdeutscher Kunstfreunde und Kunstler zu Coeln 1912 (գերմ.)DuMont Mediengruppe, 1912.
  4. «Heilbrunn Timeline of Art History». Thematic Essay, Vincent van Gogh. The Metropolitan Museum of Art. 2000–2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  5. «Olive Trees, 1889, Van Gogh». Collection. The Metropolitan Museum of Art. 2000–2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  6. 6,0 6,1 «www.metmuseum.org». www.metmuseum.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.

Գրականություն

խմբագրել
  • Jacob Baart de la Faille, L'Œuvre de Vincent van Gogh, catalogue raisonné, ouvrage accompagné de la reproduction de plus de 1600 tableaux, dessins, aquarelles et gravures du maître, 6 volumes, éditions G. van Oest, Paris & Bruxelles, 1928

Արտաքին հղումներ

խմբագրել