Աստղալից գիշեր

Վինսենթ վան Գոգի նկար

Աստղալից գիշեր (հոլ.՝ De sterrennacht), հոլանդացի պոստմոդերնիստ նկարիչ Վինսենթ վան Գոգի առավել հայտնի կտավներից է։ Ստեղծվել է 1889 թվականի հունիս ամսին։ 1941 թվականից գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում[1][2]։ Վան Գոգը նկարում պատկերել է Սեն Ռեմի դե Պրովանսի ննջասենյակից բացվող գիշերային տեսարանը և երևակայական գյուղ[3]։

Պատմություն

խմբագրել
 
Սեն Պոլ դե Մոզոլի հոգեբուժարանը

1888 թվականի մայիսից մինչև 1890 թվականի մայիսը՝ Գոգենի հետ վիճելուց և ականջի բլթակը կտրելուց հետո, Վան Գոգն անց է կացրել Սեն Ռեմի դե Պրովանսի Սեն Պոլ դե Մոզոլ հոգեբուժարանում։ Վան Գոգի եղբոր՝ Թեոյի խնդրանքով, հոգեբուժարանում նրան թույլ էին տրվել զբաղվել նկարչությամբ[4]։ Վան Գոգը այստեղ ստեղծել է իր հայտնի գործերից մի քանիսը՝ «Հիրիկները», Կապույտ կոստյումով ինքնադիմանկարը և «Աստղալից գիշերը»[2]։

Վան Գոգը «Աստղալից գիշերը» նկարել է մեկ գիշերվա ընթացքում։ Պատկերել է իր հիվանդասենյակի արևելյան պատուհանից բացվող տեսարանը, որի մասին նա 1889 թվականի մայիսին իր եղբորը՝ Թեոյին գրել էր՝

  Պատուհանի ճաղերի միջով ես տեսնում եմ ցորենի ցանկապատած դաշտ, որի վրա առավոտները իր ողջ գեղեցկությամբ բարձրանում է արեգակը։  

Վան Գոգը այս տեսարանի գծանկարներ է արել օրվա տարբեր ժամերի և տարբեր եղանակների ժամանակ։ Թեև նրան արգելված է եղել աշխատել հիվանդասենյակում, բայց նա կարող էր թանաքով կամ ածուխով ճեպանկարներ և էսքիզներ անել, հետագա աշխատանքներում օգտագործելու համար։ Բոլոր գծանկարներում հիմնական տարրը անկյունագծով անցնող ալպիական նախալեռներն են, որոնց Վան Գոգն արհեստականորեն հավասարեցրել է նկարի հարթությանը։ Վերջին էսքիզներից մեկը՝ «Սեն Ռեմի դե Պրովանսի ցորենի դաշտը» (F1548), այժմ գտնվում է Նյու Յորքում։ Երկու օր անց, Թեոյին գրված հաջորդ նամակում Վան Գոգը հայտնել է, որ նկարել է «Աստղալից գիշերը»[5]։

 
Էսքիզ «Սեն Ռեմի դե Պրովանսի ցորենի դաշտը» (F1548). Մորգանի գրադարան և թանգարան

Նկարը Վան Գոգի, իր պատուհանից նկարած պատկերների շարքից միակ «գիշերայինն» է։ Հուլիսի սկզբին նա գրել է եղբորը՝

  Այսօր, մինչև արեգակի բարձրանալը, երկար զննում էի տեղանքը, որտեղ միայնակ և շատ մեծ թվացող առավոտյան աստղն էր միայն[6]  

Ուսումնասիրողները պարզել են, որ այդ ժամանակ Վեներան Պրովանսում իսկապես շատ պայծառ է եղել, և հավանաբար նկարում՝ կիպարիսից աջ պատկերված խոշոր աստղը Վեներան է[7]։

Լուսինը ոճավորված է պատկերված, քանի որ նկարելու պահին այն գտնվում էր այլ փուլում[7]։ Պատկերված գյուղը նույնպես երևակայական է, քանի որ Վան Գոգի հիվանդասենյակի պատուհանից ոչ մի բնակավայր չի երևացել[8]։ Գյուղի համար հիմք է ծառայել Սեն Ռեմիի հակառակ կողմում գտնվող բլրի լանջի բնակավայրի էսքիզը[5]։ Ըստ մեկ այլ վարկածի, ավելացված գյուղը հնարավոր է Վան Գոգը նկարել է հիշողությամբ, հիմք ընդունելով իր ծննդավայրը, քանի որ գյուղի եկեղեցու գմբեթի ծայրաձողը հատուկ է հյուսիսային երկրներին[9][10]։

Նկարում պատկերված է գիշերային բնություն։ Առաջին հայացքից դիտարկելիս ուշադրության կենտրոնում են հայտնվում հատկապես ��ստղերն ու լուսինը՝ իրենց վառ արտահայտվածությամբ։ Բացի դր��նից` Վան Գոգն օգտագործել է որոշակի հնարքներ երկնային մարմիններին ավելի դինամիկ տեսք տալու համար. լուսինը կարծես գտնվում է շարժման մեջ։ Նկարի ձախ հատվածում պատկերված են դեպի աստղերն ու լուսինը ձգվող ծառեր՝ կիպարիսներ։ Հետին պլանում երևում է փոքրիկ գյուղ, որտեղ տիպիկ նիդեռլանդական գմբեթով եկեղեցի կա։ Վան Գոգն օգտագործել է իմպաստո տեխնիկական՝ ներկի տեղադրումը թանձր շերտով, ինչի շնորհիվ երկինքը շաղված տեսք ունի և կարծես շարժվում է։

Նկարչական նյութեր

խմբագրել

Նկարը ուսումնասիրել են Ռոչեսթերի Տեխնոլոգիական ինստիտուտի և Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակիցները[11]։ Պիգմենտների հետազոտությունը ցույց է տվել, որ երկինքը նկարված է ուլտրամարինով և կապույտ կոբալտով, իսկ աստղերի ու լուսնի համար Վան Գոգը հնդկական դեղին ու դեղին ցինկ է օգտագործել[12]։

Պրովենանս

խմբագրել

Վան Գոգը նկարն ուղարկել է եղբորը երկրորդ խմբաքանակով 1889 թվականի սեպտեմբերի 28-ին[13][14]։ Վինսենթի մահվանից կես տարի անց մահացել է Թեոն, և Վան Գոգի նկարները ժառանգել է Թեոյի այրին՝ Յոհաննան։ 1900 թվականին նա վաճառել է «Աստղալից գիշերը» բանաստեղծ Ժյուլիեն Լեկլերկին, որը վերավաճառել է այն 1901 թվականին Էմիլ Շուֆենեկերին՝ Գոգենի հին ընկերոջը։ 1906 թվականին Յոհաննան ետ է գնել նկարը Շուֆենեկերից և վաճառել Ռոտերդամի Օլդենզիլ պատկերասրահին։ Մինչև 1938 թվականը նկարի սեփականատերը եղել է Ժորժետտա վան Ստոլկը Ռոտերդամից, որը վաճառել է նկարը ֆրանսիացի նկարների առևտրական Պոլ Ռոզենբերգին, իսկ 1941 թվականին Ռոզենբերգից նկարը գնել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը, որտեղ էլ այն գտնվում է մինչև այսօր[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «vangogh» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. 2,0 2,1 ««Վան Գոգի արվեստը» պորտալում նկարի մանրամասն նկարագիրը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  3. Անրի Պերյուշո, Վան Գոգի կյանքը, թարգմանիչ՝ Կ․ Լ․ Սարիբեկյան (La vie de van Gogh), Երևան, «Հայաստան», 1990, էջ 90 — 471 էջ. — 30000 հատ, ISBN 5-540-00941-x։
  4. «Պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  5. 5,0 5,1 Naifeh, Steven and Gregory White Smith (2011). Van Gogh: The Life. New York: Random House. ISBN 978-0-375-50748-9
  6. «Letter 777: To Theo van Gogh. Saint-Rémy-de-Provence, between about Friday, 31 May and about Thursday, 6 June 1889». Vincent van Gogh: The Letters. Van Gogh Museum. 1v:2. «This morning I saw the countryside from my window a long time before sunrise with nothing but the morning star, which looked very big.»
  7. 7,0 7,1 Whitney, с. 356
  8. Boime, Albert (December 1984). «Van Gogh’s Starry Night: A History of Matter and a Matter of History» (PDF). Arts Magazine.
  9. Pickvance, Ronald (1986). Van Gogh In Saint-Rémy and Auvers (exhibition catalog, Metropolitan Museum of Art). New York: Metropolitan Museum of Art, Abrams. ISBN 0-87099-477-8.
  10. Schapiro, Meyer (1950). Vincent van Gogh. New York: H. N. Abrams. էջ 110.
  11. Yonghui Zhao, Roy S. Berns, Lawrence A. Taplin, James Coddington, An Investigation of Multispectral Imaging for the Mapping of Pigments in Paintings, in Proc. SPIE 6810, Computer Image Analysis in the Study of Art, 681007 (29 February 2008)
  12. Van Gogh, The Starry Night, illustrated pigment analysis, ColourLex
  13. Van Gogh Letters Project, no. 806
  14. Pickvance, Ronald (1986). Van Gogh In Saint-Rémy and Auvers (exhibition catalog, Metropolitan Museum of Art). New York:
  15. «The Provenance Research Project». Museum of Modern Art. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.

Գրականություն

խմբագրել
  • Vincent van Gogh : March 30th—July 29th 1990. — Milan: Mondadori, 1990. — ISBN 88-242-0023-0
  • Boime, Albert (December 1984). «Van Gogh’s Starry Night: A History of Matter and a Matter of History» (PDF). Arts Magazine.
  • Loevgren, Sven (1971). The Genesis of Modernism: Seurat, Gauguin, Van Gogh, and French Symbolism in the 1880s. Bloomington: Indiana University Press. ISBN 978-0253325600.
  • Naifeh, Steven and Gregory White Smith (2011). Van Gogh: The Life. New York: Random House. ISBN 978-0-375-50748-9.
  • Pickvance, Ronald (1986). Van Gogh In Saint-Rémy and Auvers (exhibition catalog, Metropolitan Museum of Art). New York: Metropolitan Museum of Art, Abrams. ISBN 0-87099-477-8.
  • Soth, Lauren (June 1986). «Van Gogh’s Agony». Art Bulletin. 68 (2): 301.
  • Whitney, Charles A. (September 1986). «The Skies of Vincent van Gogh». Art History. 9 (3).

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղալից գիշեր» հոդվածին։