Նիկոլայ Բասկով

ռուս էստրադային և օպերայի երգիչ

Նիկոլայ Վիկտորի Բասկով (իրական ազգանունը՝ Բասկով[2], հոկտեմբերի 15, 1976, Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական էստրադային և օպերային երգիչ։

Նիկոլայ Բասկով
Բնօրինակ անունռուս.՝ Николай Викторович Басков
Ծնվել էհոկտեմբերի 15, 1976(1976-10-15)[1] (48 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, հեռուստահաղորդավար, դերասան, համալսարանի դասախոս, հաղորդավար, պրոֆեսոր, շոումեն, tenor, կոմպոզիտոր և կինոդերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքbaskov.ru
 Nikolay Baskov Վիքիպահեստում

Հայտնի է նաև որպես հեռուստահաղորդավար, կինոդերասան, մանկավարժ, օդաչու, վոկալի ամբիոնի պրոֆեսոր[3]։ Ուկրաինայի ժողովրդական արտիստ է (2004 թ.), Մոլդովայի արվեստի վարպետ (2007 թ.)[4]: Ռուսաստանի վաստակավոր արտիստ է (2009 թ.), «Ոսկե գրամոֆոն»-ի տասնակի մրցանակակիր։

Կենսագրություն

խմբագրել

Նիկոլայ Բասկովը ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 15-ին Մոսկվայում[5]։ Ընտանիքն ապրում էր Բալաշիխա քաղաքում (Մոսկվայի երկրամաս)՝ այնտեղ, որտեղ ծառայում էր հայրը։

Երբ Նիկոլայը 2 տարեկան էր, հայրը՝ Վիկտոր Բասկովը (ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 10-ին), ավարտելով Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, ընտանիքի հետ միասին ծառայության մեկնեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն։ Այնտեղ նա ծառայեց 5 տարի Դրեզդենում, Քյոնիգսբրյուկում, Հալլեում՝ դասակի հրամանատարից հասնելով մինչև դիվիզիայի հրամանատարի օգնականի պաշտոնին։

Մայրը՝ Ելենա Բասկովան (ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 7-ին), մաթեմատիկայի ուսուցչուհի է, Գերմանիայում որպես հաղորդավար աշխատել է հեռուստատեսությունում։

Կրթություն

խմբագրել

Գերմանիայից վերադառնալով՝ Նիկոլայը սովորել է Բալաշիխայի №3 դպրոցում։ 3-րդից մինչև 7-րդ դասարանները սովորել է Նովոսիբիրսկի №186 դպրոցում։ Նովոսիբիրսկից Մոսկվա տեղափոխվելուց հետո սովորել է №1113 դպրոցում՝ երգեցողության և պարարվեստի մասնագիտացված ուսուցմամբ։

1989 թվականին ավարտել է Մանկական երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ 12 տարեկանում Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում կատարել է 3-րդ տղայի դերը (Փարիզի ազգային օպերա)։

1989-1992 թվականներին հանդես է եկել Պատանի դերասանների մանկական երաժշտական թատրոնում՝ ռեժիսոր Ալեքսանդր Ֆյոդորովի ղեկավարությամբ։ Խմբի կազմում շրջագայությունների է մեկնել ԱՄՆ, Իսրայել, Շվեյցարիա, Ֆրանսիա։

1993 թվականին ընդունվել է Թատերական արվեստի պետական ինստիտուտ՝ երաժշտական թատրոնի դերասան մասնագիտությամբ։ 1994 թվականից մասնավոր դասերի է հաճախել Ռուսաստանի վաստակավոր արտիստ Լիլիանա Շեխովայի մոտ։ Մեկ տարի Թատերական արվեստի ինստիտուտում սովորելուց հետո ընդունվել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի կամերային և օպերային երգեցողության դասարան։ 1997 թվականին դարձել է ռուսական «Ռոմանսիադա» ռոմանսի Երիտասարդ կատարողների համառուսաստանյան առաջին մրցույթի դափնեկիր[6]։

Գործունեություն

խմբագրել

1998 թվականից Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի մենակատար է։ Նույն տարում ճանաչվեց Երիտասարդ օպերային երգիչների համառուսաստանյան առաջին մրցույթի դափնեկիր։

1999 թվականին դարձավ Մեծ թատրոնի ստաժյոր և առաջարկ ստացավ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում կատարել Լենսկովի դերերգը։ 1999 թվականի հունիսի 19-ին կայացավ նրա առաջին ներկայացումը[7]։ Բասկովը դարձավ Լենսկու ամենաերիտասարդ դերակատարը համաշխարհային օպերայի պատմության մեջ, ինչը և հանդիսացավ նրա՝ երգչի ստեղծագործական կարիերայի մեկնարկը։ Հենց նույն տարում դարձավ «Grande Voce» (Իսպանիա) մրցույթի 2-րդ մրցանակակիր։

2000 թվականին տեսահոլովակ նկարահանեց Կառուզոյի հիշատակին նվիրված երգի հիման վրա, և այդ ժամանակվանից Բասկովի կարիերան դուրս եկավ ակադեմիական սրահների շրջանակից։

2000 թվականից՝ Մոնսերատ Կաբալյեի հետ հանդիպումից և նրա հետ Սանկտ Պետերբուրգի սառցե բեմում հանդես գալուց հետո, Նիկոլայը դարձավ նրա աշա��երտը։ Կաբալյեի դստեր հետ Բասկովը մասնակցել է օպերային ներկայացումների Բարսելոնայում և Մադրիդում։

2001 թվականին ավարտել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիան և ընդունվել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրա։ Նույն տարում ամուսնացել է իր պրոդյուսեր Բորիս Շպիգելի դստեր՝ Սվետլանայի հետ։

Ասպիրանտուրան ավարտելուց հետո պայմանագիր է ստորագրել իսպանական երկու թատրոնի հետ։ Մեծ թատրոնից հեռանալուց հետո պայմանագիր է ստորագրել Ա․ Ս․ Պուշկինի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Էրիկ Սապաևի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ։

2003 թվականի հուլիսի 1-ից եղել է ՏՆՏ հեռուստաընկերության «Տուն-1» նախագծի հաղորդավարը։

2003 թվականի սեպտեմբերի 14-ին ընտրությունների ժամանակ կուսակցության ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու[8][9], բայց նրանց կուսակցությունը չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։

2001-2005 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Իսրայելում և ԱՄՆ-ում։

2007 թվականի մայիսի 2-ին արժանացել է «Մոլդովայի արվեստի վարպետ» պատվավոր կոչման։

2008 թվականի նոյեմբերի 1-ին Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում տեղի ունեցավ նրա մենահամերգը՝ Կաբալյեի մասնակցությամբ[10]։

2009 թվականի մայիսին ողջ Ռուսաստանով մեկ կազմակերպեց հյուրախաղեր, որոնք ավարտվեցին Մոսկվայում երկու մեծ համերգով՝ էստրադային և դասական։

2009 թվականի մայիսի 12-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով Նիկոլայ Բասկովն արժանացավ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչման։

2009 թվականի հոկտեմբերին Նիկոլայ Բասկովը և Տաիսիա Պավալին 3-րդ անգամ մեկնեցին Գերմանիա՝ հյուրախաղերի[11]։

2010 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պետական կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան[12]։

2011 թվականի ապրիլի 27-ին Նիկոլայ Բասկովը համերգ տվեց Վիեննայի Ոսկե պալատում։ Ծրագրում ներառված էին դասական արիաներ և ռոմանսներ[13]։

2011 թվականին ամերիկյան «PBS television» հեռուստաալիքով ցուցադրվեց Լուժնիկում տեղի ունեցած դասական համերգը, որը թողարվեց նաև CD-ով և DVD-ով[14]։

 
Նիկոլայ Բասկովը JARA17-ի փորձի ժամանակ

2012 թվականի սեպտեմբերի 19-ին Մոսկվայում կայացավ Ա․ժուրբինի «Ալբերտ և Ժիզել» օպերայի համաշխարհային պրեմիերան, որը գրվել էր հատուկ Բասկովի համար իր խնդրանքով։ Այստեղ նա կատարեց գլխավոր պարտիան՝ կոմս Ալբերտը[15]։

2012 թվականին հոկտեմբերի 1-ին ազատվեց Յոշկար Օլայի օպերայի և բալետի թատրոնի աշխատանքից[16]։

2011-2016 թվականներին Բասկովը պրոֆեսոր է եղել Մոսկվայի պետական հումանիտար ինստիտուտի վոկալի ամբիոնում, իսկ 2016 թվականից՝ Մոսկվայի պետական մանավարժական համալսարանի արվեստի ինստիտուտում[17]։

Դասական կատարումներից բացի, Բասկովը բազմիցս հանդես է եկել նաև էստրադային ոճով՝ կատարելով օպերային արիաներ, նեոպոլիտանական երգեր, մյուզիքլներ, ժամանակակից փոփ և էստրադային երգեր։

Բասկովը նաև վարում է տարբեր հեռուստանախագծեր, այդ թվում՝ Ռոսիա 1 հեռուստաընկերության «Շաբաթ երեկոյան» (ռուս.՝ «Субботний вечер») հաղորդումը։

2016 թվականին Նիկոլայ Բասկովը հայտարարեց անձնական երաժշտական պրոդյուսերական կենտրոնի բացման մասին։

2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ մտավ «Putin Team» շարժման մեջ՝ հանդես գալով ի աջակցություն Վլադիմիր Պուտինի թեկնածության[18]։

Անձնական կյանք

խմբագրել
  • Նախկին կինը (2001 հունվար - 2008 մայիս)՝ Սվետլանա Շպիգել՝ Բասկովի պրոդյուսեր Բորիս Շպիգելի դուստրը[19]։
    • Որդին՝ Բրոնիսլավ Շպիգել (ապրիլի 24, 2006 թ.)[20]։
  • 2009 - 2011 թթ.- սիրավեպ Օքսանա Ֆյոդորովայի հետ։
  • 2011 - 2013 թթ.- սիրավեպ Անաստասիա Վոլոչկովայի հետ։
  • 2014 - 2017 թթ.- հանդիպել է մոդել և երգչուհի Սոֆի Կալչեվայի հետ։
  • Ներկայումս Բասկովի հարսնացուն համարվում է ռուս սպորտային հեռուստահաղորդավարուհի, ֆոտոմոդել Վիկտորյա Լոպիրյովան։ 2017 թվականի հուլիսին հայտարարվեց նրանց ամուսնության մասին, որը պետք է տեղի ունենար 2017 թվականի հոկտեմբեր 5-ին Գրոզնի քաղաքում[21]։ Ավելի ուշ հարսանիքի օրը չեղարկվեց[22], և պարզվեց, որ հարսանիքի մասին հայտարարությունը գովազդային ակցիա է[23][24][25][26]։

Մրցանակաբաշխություններ

խմբագրել

«Ոսկե գրամոֆոն»

խմբագրել
Տարի Երգ
2005 «Отпусти меня» (Տաիսիա Պավալիի հետ)
2006 «Ты далеко» (Տաիսիա Պավալիի հետ)
2007 «Тебе одной»
2008 «Вхожу в любовь» (Նադեժդա Կադիշևայի հետ)
2010 «Права любовь» (Օքսանա Ֆյոդորովայի հետ)
2011 «Рядом с тобой»
2012 «Странник»
2013 «Ну кто сказал тебе»
2014 «Николай» (Նատալիի հետ)
2015 «Ну кто сказал тебе» (Հոբելյանական արարողություն)
2016 «Обниму тебя»
2017 «Ждать Тебя» (Ալինա Ավգուստի հետ)

«Король» - հատուկ համար

2018 «Король»

«Ты мне сердце моё Разбила»

«Տարվա երգ»

խմբագրել
Տարի Երգ
2002 «Силы небесные»

«Шарманка»

2004 «Ах, эта ночь»

«Отпусти меня» (Տաիսիա Պավալիի հետ)

2005 «Моя любимая»
2006 «Ты далеко» (Տաիսիա Պավալիի հետ)
2007 «Тебе одной»
2008 «Внезапная любовь»
2009 «Права Любовь» (Օքսանա Ֆյոդորովայի հետ)
2010 «Все цветы»
2011 «Сохранив Любовь» (Վալերիայի հետ)
2012 «Я найду, свою любовь» (Սոֆյա Ռոտարուի հետ)
2013 «Ну кто сказал тебе»

«Николай» (Նատալիի հետ)

2014 «Вишнёвая Любовь»
2015 «Любовь — не слова»

«Ты моё счастье» (Սոֆիի հետ)

2016 «Я подарю тебе любовь»

«Обниму тебя»

2017 «Ждать Тебя» (Ալինա Ավգուստի հետ)

«Твои глаза Маренго»

2018 «Король»

«Ты мне сердце моё Разбила»

Ստեղծագործություն

խմբագրել

Օպերային պարտիաներ

խմբագրել

Զուգընկերներ բեմում

խմբագրել

Օպերային երգիչներ.

  • Մոնսերատ Կաբալյե
  • Մոնսերատ Մարտի
  • Ելենա Օբրազցովա
  • Լյուբով Կազարնովսկայա
  • Լարիսա Ռուդակովա
  • Վլադիմիր Րեդկին
  • Կարինա Սերբինա
  • Մետոդիե Բուժոր
  • Մարիա Մաքսակովա-Իգենբերգս
  • Մարիա Գավրիլովա
  • Լյուդմիլա Մագոմեդովա
  • Յան Օսին
  • Դանիլ Շտոդա
  • Վլադիմիր Գրիշկո
  • Վալենտինա Ստեպովա
  • Էդուարդ Մարտինյուկ

Կոլեկտիվներ.

  • Տուրեցկու երգչախումբ
  • Դոկտոր Վաթսոն
  • Պրեզենտ

Էստրադային կատարողներ.

Սկավառակագրություն

խմբագրել
  1. 2000 - «Посвящение»
  2. 2000 - «Посвящение на бис»
  3. 2001 - «Шедевры уходящего века»
  4. 2001 - «Мне 25»
  5. 2004 - «Никогда не говори прощай»
  6. 2004 - «Отпусти меня» (Տաիսիա Պավալիի հետ)
  7. 2005 - «Лучшие песни»
  8. 2007 - «Тебе одной»
  9. 2011 - «Romantic Journey»
  10. 2016 - «Игра»

Տեսագրություն

խմբագրել
  1. 2000 - «Где мне тебя найти»
  2. 2000 - «Памяти Карузо»
  3. 2000 - «Тайна» (զուգերգ Լյուբով Կազարնովսկայայի հետ)
  4. 2000 - «Мгновение»
  5. 2000 - «Большая любовь»
  6. 2001 - «Воздушный замок»
  7. 2001 - «Яблони в цвету»
  8. 2001 - «Шарманка»
  9. 2002 - «Power of Love»
  10. 2003 - «Мари» (երգ և տեսահոլովակ Մարի Էլի մասին)
  11. 2004 - «Мгновения» («Мурзилки International» խմբի հետ, ռեժիսոր՝ Օլեգ Գ��ւսեև)
  12. 2004 - «Отпусти меня» (զուգերգ Տաիսիա Պավալիի հետ, ռեժիսոր՝ Սեմյոն Գորով)
  13. 2005 - «Сердце» (ռեժիսոր՝ Իրինա Միրոնովա)
  14. 2005 - «Ты далеко» (զուգերգ Տաիսիա Պավալիի հետ, ռեժիսոր՝ Սեմյոն Գորով)
  15. 2007 - «Тебе одной» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Իգուդին)
  16. 2007 - «Паяц» (ռեժիսոր՝ Ջանկարլո Դել Մոնակո)
  17. 2008 - «Корабль судьбы» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Իգուդին)
  18. 2009 - «Натуральный блондин» («Муха» ստուդիա)
  19. 2009 - «Права любовь» (զուգերգ Օքսանա Ֆյոդորովայի հետ, ռեժիսոր՝ Պավել Խուդյակով)
  20. 2010 - «Рядом с тобой» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Իգուդին)
  21. 2011 - «Сохранив любовь» (զուգերգ Վալերիայի հետ, ռեժիսոր՝ Վիկտոր Դերբենյով)
  22. 2012 - «Странник» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Իգուդին)
  23. 2013 - «Ну кто сказал тебе» (ռեժիսոր՝ Եվգենի Տիմոխին)
  24. 2013 - «Николай» (զուգերգ Նատալիի հետ, ռեժիսոր՝ Սերգեյ Տկաչենկո)
  25. 2014 - «Вишнёвая любовь» (ռեժիսոր՝ Օլեգ Գուսեև)
  26. 2014 - «Зая, я люблю тебя» (ռեժիսոր՝ Սեմյոն Գորով)
  27. 2014 - «Ты — моё счастье» (զուգերգ Սոֆիի հետ, ռեժիսոր՝ Սերգեյ Տկաչենկո)
  28. 2015 - «Любовь-не слова» (ռեժիսոր՝ Սերգեյ Տկաչենկո)
  29. 2015 - «Ты мое счастье» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Պրիստյաժնյուկ)[27][28]
  30. 2016 - «Обниму тебя» (ռեժիսոր՝ Սլավա Սիրբու)
  31. 2016 - «Я подарю тебе любовь» (ռեժիսոր՝ Սերգեյ Տկաչենկո)
  32. 2016 - «Ждать тебя» (զուգերգ Ալինա Ավգուստի հետ, ռեժիսոր՝ Սերգեյ Տկաչենկո)
  33. 2017 - «Для тебя» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Իգուդին)
  34. 2017 - «Твои глаза Маренго» (ռեժիսոր՝ Սերգեյ Տկաչենկո)
  35. 2018 - «Мой король» (զուգերգ «Queens» խմբի հետ)
  36. 2018 - «Фантазёр» (զուգերգ «Дискотека Авария» խմբի հետ)
  37. 2018 - «Ты сердце моё разбила» (ռեժիսոր՝ Սերգեյ Տկաչենկո)
  38. 2018 - «Два венца на карете» (ռեժիսոր՝ Սերգեյ Տկաչենկո)

Ֆիլմագրություն

խմբագրել
  1. 2002 - «Золушка» (մյուզիքլ) - Արքայազն
  2. 2003 - «Снежная королева» (մյուզիքլ) - Կայ
  3. 2004 - «Моя прекрасная няня» (սերիալ) - կամեո
  4. 2004 - «Ночь в стиле Disco» (ամանորյա շոու) - կամեո
  5. 2007 - «Королевство кривых зеркал» (մյուզիքլ) - Յագուպոպ արքա
  6. 2008 - «Золотая рыбка» (մյուզիքլ) - ձկնորս Իվանուշկա
  7. 2008 - «Обручальное кольцо» (սերիալ) - Բասկովի նմանակ
  8. 2009 - «Золотой ключик» (մյուզիքլ) - Պյերո
  9. 2010 - «Наша Russia. Яйца судьбы» - կամեո
  10. 2010 - «Морозко» (մյուզիքլ) - Իվան-Ցարևիչ
  11. 2011 - «Новые приключения Аладдина» (մյուզիքլ) - ռուս փեսացու
  12. 2012 - «Красная шапочка» (մյուզիքլ) - Ռոբին Հուդ
  13. 2013 - «Три богатыря» (մյուզիքլ) - սոխակ-ավազակ
  14. 2014 - «Поворот наоборот» (սերիալ) - երգիչ Նիկոլայ
  15. 2015 - «Վորոնիններ» (սերիալ) - կամեո
  16. 2015 - «Бородач. Понять и простить» (սերիալ) 1-ին սերիա - կամեո
  17. 2016 - «Судьба-злодейка»
  18. 2016 - «Всё исправить» - աստղ
  19. 2017 - «Z» (ֆիլմ) - կամեո

Վոկալային պարտիաներ

խմբագրել
  1. 2004 - «Золотая голова на плахе» (գեղարվեստական ֆիլմ Ս․ Եսենինի մասին)
  2. 2005 - «Кармелита» (սերիալ)

Կրկնորդ

խմբագրել
  1. 2010 - «История игрушек: Большой побег» - Կեն
  2. 2011 - «История игрушек: Гавайские каникулы» - Կեն
  3. 2013 - «Реальная белка» - Գրեյսոն
  4. 2015 - «Савва-Сердце воина»

Հեռուստատեսություն

խմբագրել
  • 2003 թվականի հուլիս-սեպտեմբեր - «Տուն-1» հեռուստահաղորդման հաղորդավար (ՏՆՏ)
  • 2005-2017 թթ.- «Շաբաթ երեկոյան» հաղորդման մշտական հաղորդավար (Ռոսիա 1)
  • 2006-2010 թթ.- «Ոսկե բաժակ» թեյի գովազդի նկարահանումներ[29][30]
  • 2011 թվականի փետրվար-ապրիլ ամիսներ - «Մոխրոտիկը Բասկովի համար» Իրինա Շվեցի հետ (Ինտեր հեռուստաալիք)[31][32][33]
  • 2011 թ.- ՈւՀԱ[34]
  • 2012 թ.- «Նիկոլայ Բասկովի ամուսնական գործակալություն» հաղորդման հաղորդավար (Ռոսիա 1)
  • 2012 թ.- «Աստղերի տնային վիդեոն» հաղորդման հաղորդավար (ՄՏՎ)
  • 2015 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր - «Մեծ փոքր աստղ» բարեգործական շոուի հաղորդավար (ՍՏՍ)
  • 2015 թվականի դեկտեմբեր-2016 թվականի մարտ - «Миллион из Простоквашино» շոուի հաղորդավար (ՍՏՍ)[35]

Պարգևներ և պատվավոր կոչումներ

խմբագրել
  • 2001 թվականի սեպտեմբերի 6 - Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (մշակույթի ոլորտում մատուցած ծառայության համար)[36]
  • 2006 թվական - Ֆրանցիսկ Սկորինայի շքանշան (Բելառուս) (անձնական մեծ ներդրում բելառուսա-ռուսական մշակութային կապերի զարգացման, Ռուսաստանի և Բելառուսի ժողովուրդների ընկերության և համագործակցության ամրապնդման գործում)[37]
  • 2006 թվականի դեկտեմբերի 9 - II կարգի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (մշակույթի և արվեստի ոլորտում մատուցած ծառայությունների, երկարատև արդյունավետ աշխատանքի համար)[38]
  • 2007 թվականի մայիսի 2 - Մոլդովայի մշակույթի վարպետ[39]
  • 2009 թվականի մայիսի 12 - ՌԴ ժողովրդական արտիստ (երաժշտարվեստի ոլորտում մատուցած ծառայությունների համար)[40]
  • 2004 թվականի նոյեմբեր - Ուկրաինայի ժողովրդական արտիստ[41]
  • Ոսկե մեդալ «Խաղաղարար և բարեգործական գործունեության համար»
  • Չեչնիայի ժողովրդական արտիստ[42]
  • 2012 թվականի ապրիլի 20 - Համաշխարհային հասարակական շքանշան «Ոսկե բազե» (աշխատանքի ազնվության համար)[43]
  • 2017 թվականի սեպտեմբերի 10 - Ընկերության շքանշան (հայրենական արվեստի և մշակույթի, զանգվածային լրատվական միջոցների զարգացման գործում ունեցած մեծ ներդրումների, երկարատև արդյունավետ գործունեության համար)[44]
Մրցույթներ
  • 1997 թվական - Ռուսական «Ռոմանսիադա» ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային մրցույթ (երկրորդ մրցանակ)
  • 1998 թվական - Երիտասարդ օպերային երգիչների համառո��սաստանյան մրցույթ (առաջին մրցանակ)
  • 1999 թվական - Grande Voce մրցույթ, Իսպանիա (երկրորդ մրցանակ)
  • «Օվացիա», «Ոսկե գրամոֆոն», «Муз-ТВ», «Տարվա ոճ», «Տարվա երգիչ» մրցանակաբաշխությունների բազմակի մրցանակակիր

Կարծիքներ

խմբագրել
  Բացի այդ, մենք միասին երգել ենք Կրեմլում։ Նա երգեց շատ գեղեցիկ… Դրանից հետո՝ արդեն Քյոլնում, նա փառահեղ հաջողություն ուներ, Փարիզում, Հռոմում, այստեղ՝ Բարսելոնայում, Մադրիդում… Փոփ երաժշտությունը նրան ընդհանրապես չի վնասում։ Թող երգի, ինչքան պետք է… Նիկոլայն ինձ համար կարծես երաժշտական որդի լինի։ Նա իմ հպարտությունն է։ Աշխարհում շատ քիչ են լավ երգիչները ոչ միայն փոփ երաժշտության մեջ, այլև օպերայում։ Վատերն անհամեմատ ավելի շատ են։ Դուք հիմա եղել եք Սորիի փառատոնում։ Տեսա՞ք, թե նա ինչպես երգեց «Тоска»-ն։ Եվ բոլորը տեսան։ Իսկ այս մարդիկ, ովքեր ամբողջ Իսպանիայից և այլ երկրներից հատուկ ժամանում են դասական երաժշտության փառատոնին, լավ հասկանում են, թե ինչ են լսում։ Եվ հենց այդպես էլ տեղի ունեցավ և՛ Քյոլնում, և՛ Փարիզում, և՛ ամենուր, որտեղ նա ելույթ է ունեցել[45]։
- Մոնսերատ Կաբալյե
 
  Նա ունի շատ ջերմ սիրտ և մաքուր հոգի։ Նա մաքուր է և պարզ, նրա ներքին ձայնալարերը շատ բարակ են, դրա համար էլ ձայնի հնչերանգը շատ յուրահատուկ է։ Այն ոչ միայն գեղեցիկ է, այլև բխում է սրտից և հոգուց[46]։
- Լեոնիդ Կոստյուկ
 

Գրականություն

խմբագրել
  • «Николай Басков — певец любви». В. М. Шилина, 2006 г., Бином-Пресс, 303 с.
  • «Эстрада России, XX век: энциклопедия» Е. Д. Уварова, 2004 г., ОЛМА Медиа Групп, 861 с., ISBN 5-224-04462-6, ISBN 978-5-224-04462-7 (стр. 62).
  • «Ближнее море» Юлия Андреева, 2016 г., Litres, 426 с., ISBN 5-457-03677-4, ISBN 978-5-457-03677-2.
  • «Николай Басков. Творчество» 2011 г., Б. К. Подгорбунский, Воениздат, 600 с., ISBN 978-5-203-02127-4.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Моя настоящая фамилия не Басков…
  3. Басков Николай Викторович, МГГУ им. М. А. Шолохова.
  4. «Указ Президента Республики Молдова № 1103 от 27.04.2007». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 37 (օգնություն)
  5. Биография Николая Баскова Արխիվացված 2019-01-06 Wayback Machine.
  6. С чего начинался Николай Басков Արխիվացված 2016-11-09 Wayback Machine.
  7. Николай Басков: «Я был в том же положении, что жена индийского раджи: богато упакованный, но абсолютно бесправный» Արխիվացված 2017-01-12 Wayback Machine.
  8. Федеральный список кандидатов в депутаты Государственной думы РФ выдвинут Российской партии Жизни — № 4 Басков Николай Викторович Արխիվացված 2016-03-10 Wayback Machine.
  9. В Москве завершил работу II Всероссийский съезд Российской партии Жизни.
  10. Растопил Ледовый.
  11. До новых встреч, Николай!(չաշխատող հղում)
  12. Вручение диплома МГУ — Официальный сайт Николая Баскова Արխիվացված 2015-09-23 Wayback Machine.
  13. Как русский кроссовер пожертвовал Австрии золотое сердце Արխիվացված 2019-03-28 Wayback Machine.
  14. Romantic Journey.
  15. Журбин написал романтическую оперу для Баскова Արխիվացված 2019-03-28 Wayback Machine.
  16. Баскова уволили из театра, зато взяли ещё на одно телевидение
  17. Мастер-класс Николая Баскова 14/03/2017
  18. Продвижением Putin Team занялся продюсер «Любэ» и «Иванушек International» Игорь Матвиенко Meduza, 22.01.2018
  19. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  20. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  21. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  22. http://www.starhit.ru/andrey-malahov/nikolay-baskov-svadbu-myi-perenosim-133246/
  23. Басков и Лопырева байками про свадьбу водят за нос всю страну
  24. Свадьба Николая Баскова и Виктории Лопыревой ещё один пиар — ход артиста(չաշխատող հղում)
  25. Николай Басков лишился звания «натуральный блондин»
  26. Фальшивая любовь Баскова и Лопыревой
  27. Клип челябинского клуба молодёжи с ограниченными возможностями «Наше место» с участием Н. Баскова, занявший первое место в конкурсе видеоклипов «Глухих.нет» ՅուԹյուբում
  28. Николай Басков спел на языке жестов для челябинцев с нарушениями слуха.
  29. Реклама чая «Золотая чаша» (2006) ՅուԹյուբում
  30. Реклама чая «Золотая чаша» (2010) ՅուԹյուբում
  31. Официальный сайт Николая Баскова(չաշխատող հղում).
  32. Эксклюзивные признания спутницы Баскова — bigmir.net.
  33. Басков отдохнул в Барселоне с пышногрудой брюнеткой Արխիվացված 2011-04-19 Wayback Machine — TV.UA.
  34. Басков в КВН ՅուԹյուբում
  35. baskov-pomozhet-rossijanam-stat-millionerami.html?tx_news_pi1%5Bcontroller%5D=News&tx_news_pi1%5Baction%5D=detail&cHash=b0f193556c709a032b458583760a36b1 Николай Басков поможет россиянам стать миллионерами!(չաշխատող հղում)
  36. Указ Президента РФ от 6 сентября 2001 г. № 1106.
  37. РИА Новости Արխիվացված 2007-06-10 Wayback Machine.
  38. Указ Президента Российской Федерации|Указ Президента РФ от 9 декабря 2006 г. № 1381.
  39. УКАЗ Nr. 1103 от 27.04.2007 о присвоении господину Николаю БАСКОВУ почётного звания «Maestru în Artă» Արխիվացված 2016-04-28 Wayback Machine.
  40. Указ Президента Российской Федерации от 12 мая 2009 года № 521 «О присвоении почётного звания „Народный артист РФ“ Баскову Н. В.» Արխիվացված 2012-11-18 Wayback Machine
  41. Данные официального веб-сайта артиста Արխիվացված 2001-04-24 Wayback Machine.
  42. Николай Басков стал Народным артистом Чечни // Клерк.Ру.
  43. В Москве вручили ордена «Золотой сокол» за благородство помыслов и дел
  44. Указ Президента Российской Федерации от 10 сентября 2017 года № 416 «О награждении государственными наградами Российской Федерации»
  45. Монтсеррат Кабалье: «С Басковым мы потрясем мир» 22 сентября 2006
  46. Восхождение. Фильм журналиста А. Караулова о Н. Баскове ՅուԹյուբում Выпуск авторской программы Андрея Караулова «Момент истины» от 01.12.2010

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Բասկով» հոդվածին։