Մլակային տենդ, պապատաչի տենդ, եռօրյա տենդ, վիրուսային հիվանդություն։

Մլակային տենդ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառԴենգեի հարուցիչ
Փոխանցման ձևմոծակների միջոցով փոխանցվող, haemocontact transmission of pathogen? և placental transmission?
Հիվանդության ախտանշաններհոգնածություն[1], գլխացավ[1][2], Հոդացավ[1][3], միալգիա[1][2], սրտխառնոց[1], ավշային հանգույցների բորբոքում[1], փսխում[1], adynamia?, անորեքսիա, maculopapular rash?, Դանդաղասրտություն և արյունահոսություն[3]
Վարակ տարածողAedes?, Aedes (Stegomyia)?, A. aegypti?, A. albopictus? և մարդ
Բուժաքննությունֆիզիկալ զննում, viral culture?, Պոլիմերազային շղթայական ռեակցիա, ELISEA? և passive hemagglutination test?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-10A97
Բուժումդետոքսիկացիա, antihemorrhagic?, արյան փոխներարկում, Միզամուղ դեղամիջոցներ և սիմպտոմատիկ բուժում
 Dengue Վիքիպահեստում
Phlebotomus pappatasi մլակը

Հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որը մարդու օրգանիզմ է թափանցում Phlebotomus pappatasi մլակների խայթման ժամանակ։ Գաղտնի շրջանը տևում է 3-6 օր։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ուղեկցվում ջերմության բարձրացմամբ (39,5-40,5 °C, տևում է 3-5 օր), գլխացավերով։ Ցավեր են առաջանում նաև աչքերը շարժելիս, ձկնամկանների, թիկունքի և սրբանոսկրի շրջաններում։ Վիրուսն արյան մեջ հայտնաբերվում է հիվանդության սկզբից 24-36 ժ անց։ Մլակային տենդը տարածված է տաք երկրներում (Մերձավոր Արևելք, Արևելյան Աֆրիկա, Կենտրոնական և Հարավային Ամերիկա, Եվրոպայի միջերկրածովյան ափեր)։ Տեղական բնակչությունը մլակային տենդի հանդեպ իմունիտետ է ձեռք բերում մանկական տարիքում հիվանդանալուց հետո կամ համաճարակային օջախ գալուց 1-2 տարի անց։ Զանգվածային բռնկումը նկատվում է այլ երկրներից ժամանած ընկալունակ բնակչության մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 PubMed — 1997.
  2. 2,0 2,1 https://www.cdc.gov.tw/Category/Page/e6K1xXr0VJQ7FuxsMtMVhw(չինարեն (Թայվան))
  3. 3,0 3,1 Disease Ontology — 2016.


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մլակային տենդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 628