Միլոս
Միլոս (հուն․՝ Μήλος), հրաբխային կղզի Եգեյան ծովում։ Կղզին պատկանում է Հունաստանին և համարվում է Կիկլադների մասը։ Կղզին հայտնի է Միլոսյան Վեներայի արձանով (այլ կերպ՝ Միլոսյան Աֆրոդիտե, այժմ Լուվրում), Ասկլեպիոս, Պոսե��դոն, Ապոլլոն աստվածների արձաններով[1]։
Միլոս | |
---|---|
Տեսակ | կղզի և պոլիս |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Milos Municipality? |
Վայր | Եգեյան ծով |
Մակերես | 150,6 կմ² |
Աշխարհագրական դիրք
խմբագրելՄիլոսը Կիկլադների ամենահարավարևմտյան կղզին է, գտնվում է Լակոնիայի առափնյայից մոտ 120 կմ հեռավորության վրա։ Միլոսը գտնվում է Սանտորինիից հյուսիս-արևմուտք, Սիֆնոսից և Սերիֆոսից հարավ։ Կղզու երկարությունը արևմուտքից արևելք կազմում է մոտ 23 կմ, հյուսիսից հարավ՝ մոտ 13 կմ։ Կղզու մեծ մասը զբաղեցնում են լեռները։ Միլոսի ամենաբարձր կետը Էլիաս լեռն է՝ 748 մ բարձրություն։ Գտնվում է կղզու արևմուտքում։ Կղզին ունի հրաբխային ծագում, այստեղ հանդիպում է տուֆ և վանակատը։ Միլոս կղզու բնական ծովախորշը (50-130 մ խորություններով) հանգած հրաբխի նախկին խառնարանն է, գտնվում է կղզու հյուսիսային հատվածում և բաժանում է Միլոսը գրեթե հավասար երկու մասերի։ Այդ ծովախորշի արևելյան ափին կա ծծմբով հարուստ տաք աղբյուրներ։
Բնական ռեսուրսներ
խմբագրելԿղզու վրա արդյունահանվում է բենթոնիտ, պեռլիտ և կաոլինի ոչ մեծ քանակություն։ Նեոլիթի ժամանակներից կղզին վանակատի աղբյուր էր հանդիսանում Եգեյան ծովի ավազանի, իսկ Հին Հռոմի ծաղկման ժամանակաշրջ��նում՝ ամբողջ Միջերկրածովյան ավազանի համար։ Նախկինում կղզու վրա արդյունահանում էին նաև ծծումբ, գիպս և բարիտ։ Պլինիոս Կրտսերը հիշատակում է, որ մեր ժամանակաշրջանի սկզբին պաղլեղները կղզուց արտահանում էին Եգիպտոս։ Գյուղատնտեսական մշակաբույսերից կղզու վրա աճեցնում են նարինջ, ձիթապտուղ, խաղող և կարմրան։
Կլիմա
խմբագրելՄիլոս կղզին ունի միջերկրածովյան կլիմա (ըստ Կյոպենի կլիմայի դասակարգման՝ Csa), մեղմ, անձրևոտ ձմեռներով և տաք կամ շոգ, չոր ամառներով[2]։
Միլոսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 21.6 (70.9) |
26.2 (79.2) |
25.6 (78.1) |
28.4 (83.1) |
35.4 (95.7) |
40.0 (104) |
41.0 (105.8) |
38.4 (101.1) |
36.3 (97.3) |
32.0 (89.6) |
27.8 (82) |
23.4 (74.1) |
41.0 (105.8) |
Միջին բարձր °C (°F) | 12.9 (55.2) |
13.2 (55.8) |
14.8 (58.6) |
18.4 (65.1) |
22.8 (73) |
27.1 (80.8) |
28.1 (82.6) |
27.6 (81.7) |
25.2 (77.4) |
21.3 (70.3) |
18.0 (64.4) |
14.6 (58.3) |
20.3 (68.5) |
Միջին օրական °C (°F) | 10.5 (50.9) |
10.7 (51.3) |
12.1 (53.8) |
15.2 (59.4) |
19.3 (66.7) |
23.5 (74.3) |
25.0 (77) |
24.6 (76.3) |
22.3 (72.1) |
18.5 (65.3) |
15.3 (59.5) |
12.3 (54.1) |
17.4 (63.3) |
Միջին ցածր °C (°F) | 8.5 (47.3) |
8.5 (47.3) |
9.6 (49.3) |
12.4 (54.3) |
15.9 (60.6) |
19.8 (67.6) |
21.8 (71.2) |
21.6 (70.9) |
19.6 (67.3) |
16.1 (61) |
13.1 (55.6) |
10.3 (50.5) |
14.8 (58.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −2.0 (28.4) |
−2.0 (28.4) |
0.0 (32) |
5.4 (41.7) |
8.0 (46.4) |
10.0 (50) |
14.0 (57.2) |
14.2 (57.6) |
11.6 (52.9) |
8.0 (46.4) |
2.8 (37) |
0.0 (32) |
−2.0 (28.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 74.7 (2.941) |
50.6 (1.992) |
47.2 (1.858) |
20.5 (0.807) |
13.1 (0.516) |
3.3 (0.13) |
0.3 (0.012) |
1.4 (0.055) |
5.8 (0.228) |
42.9 (1.689) |
60.7 (2.39) |
90.3 (3.555) |
410.8 (16.173) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 8.8 | 7.3 | 5.7 | 2.9 | 1.4 | 0.3 | 0.1 | 0.1 | 0.9 | 3.9 | 5.8 | 9.0 | 46.2 |
% խոնավություն | 73.3 | 72.5 | 72.0 | 67.0 | 63.5 | 58.8 | 60.1 | 63.4 | 66.8 | 71.3 | 73.9 | 73.7 | 68.0 |
աղբյուր: NOAA[3] |
Կղզու հրաբուխներ
խմբագրելԿղզին գոյացել է մի քանի հրաբուխների և կալդերայի ժայթքման արդյունքում։ Արևելյան հատվածի տեսակը ստրատոհրաբխային է։ Այստեղ է գտնվում ակտիվ ստրատոհրաբուխ Մաունթ Սյավինը (Հունաստանի 2 ակտիվ հրաբուխներից մեկը)։ Կան ֆումարոլներ (վերջին ժայթքումը մ.թ.ա. 140 տարի առաջ)։
Բնակչություն
խմբագրելՏարեթիվ | Կղզու բնակչություն |
---|---|
1907 | 5,393[4] |
1991 | 4,380 |
2001 | 4,771 |
2011 | 4,977 |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ British Museum Collection
- ↑ Kottek, M.; J. Grieser; C. Beck; B. Rudolf; F. Rubel (2006). «World Map of the Köppen-Geiger climate classification updated» (PDF). Meteorol. Z. 15 (3): 259–263. doi:10.1127/0941-2948/2006/0130. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Milos Climate Normals 1961-1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 1907 Greek census (1909), statistics.gr, page 411 (Δήμος Μήλου/ Milos Municipality 4.864 + Δήμος Αδάμαντος / Adamas Municipality 529 = 5.393)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոս» հոդվածին։ |