Մեզանում
Among Us (անգլ. թարգմանաբար՝ «Մեզանում»), հասարակական արտածման բազմաօգտատիրական համակարգչային խաղ, որը մշակել է ամերիկյան InnerSloth ընկերությունը[92] և թողարկել 2018 թվականի հունիսի 15-ին։ Խաղը տիեզերական թեմայով է։ Խաղացողները պատահական սկզբունքով բաժանվում են երկու խմբի՝ տիեզերանավի անդամներ և դավաճաններ։
2018 թվականին Among Us-ը մեծ հռչակ չուներ, սակայն 2020 թվականին Twitch-ի և YouTube-ի շնորհիվ այն հանրաճանաչ է դարձել։ Խաղի հանդեպ հետաքրքրության մեծացման արդյունքում հայտարարվել է նրա սիքվելը՝ Among Us 2։ Հետագայում մշակողները որոշեցին զարգացնել խաղի բնօրինակ տարբերակը, և 2020 թվականի սեպտեմբերի 23-ին սիքվելի թողարկումը չեղարկվեց[93][94]։
Խաղի ընթացքը
խմբագրելAmong Us-ը վերևի տեսադաշտից երրորդ դեմքով խաղ է։ Խաղացողը կարող է շարժվել տարբեր ուղղություններով։ Մեկ խաղափուլում կարող է խաղալ 4-10 խաղացող։ Խաղի սկզբում գաղտնի կերպով խաղացողներին տրվում է տիեզերագնացի կամ դավաճանի դեր։ Impostor-ը (անգլ. թարգմանաբար՝ «Ինքնակոչ», «Դավաճան») կարող է թաքնվել օդափոխական դիտանցքում, սաբոտաժներ կազմակերպել և սպանել տիեզերագնացներին, ընդ որում՝ դավաճանները միմյանց չեն կարող սպանել։ Նրանց նպատակն է սպանել տիեզերանավի գրեթե բոլոր անդամներին (եթե տիեզերագնացները այն քանակությամբ են, որքան դավաճանները, ապա հաղթում են դավաճանները), կամ սաբոտաժի միջոցով նավի/շտաբ-բնակարանի/հետազոտական բազայի (կախված է քարտեզից) ոչնչացումը։ Իսկ տիեզերագնացների նպատակն է քարտեզի վրա ցրված սեփական առաջադրանքները՝ հեշտ գլուխկոտրուկները, լուծելը։ Եթե բոլոր առաջադրանքները կատարվեն, ապա դավաճանները կպարտվեն։ Տիեզերանավի անդամները կարող են նաև հաղթել քվեարկության ժամանակ դավաճաններին լիկվիդացնելու միջոցով։
Սպանության վայրում մնում է դի, որը հայտնաբերելու դեպքում յուրաքանչյուր խաղացող կարող է սկսել է շտապ խորհրդակցություն, որտեղ քննարկման արդյունքում խաղացողները բացահայտում և քվեարկում են կասկածյալի դեմ։ Այն խաղացողը, որը ստացել է առավել քանակությամբ ձայն, դուրս է նետվում տիեզերք, լավա կամ ցած է ընկնում զառիվայրից (կախված է քարտեզից), այսինքն՝ մահանում է, բայց շարունակում է խաղը անտեսանելի ուրվականի տեսքով, որը կարող է շարունակել կատարել առաջադրանքները, իսկ եթե նա դավաճան է՝ կազմակերպել սաբոտաժ, նա կարող է անցնել պատերի միջով և դիտել խաղը, սակայն չի կարող մասնակցել քվեարկությանն ու շփվել ողջ խաղընկերների հետ։ Խաղացողներն ունեն իրավունք քվեակել ցանկացած մասնակցի դեմ, անգամ իրենց իսկ դեմ կամ ընդհանրապես չքվեարկել․ այս դեպքում, եթե խաղացողների մեծ մասը չի քվեարկել, ապա ոչ ոք չի լքում խաղը։ Եթե բոլոր դավաճանները սպանվեն, ապա կհաղթեն տիեզերագնացները։ Նաև հնարավորություն կա խորհրդակցություն կազմակերպել անգամ այն դեպքում, երբ ոչ ոք չի մահացել, բայց այդ գործողությունը սահմանափակ է։ Եթե դավաճանը սպանություն է կատարել, ապա հաջորդը կարող է անել որոշակի ժամանակ անց։
Դավաճանը ցանկացած պահի կարող է սաբոտաժ անել՝ որևէ մեկին փակել սենյակում, անջատել լույսը (տեսանելի դաշտի նեղացում), խախտել կապի համակարգը, ռեակտորի պայթյունից կամ թթվածնի արտահոսքից առաջ հետհաշվարկ մեկնարկել։ Տագնապի դեպքում սկսվում է հետհաշվարկ, և մինչև դրա ավարտը երկու տիեզերագնաց պետք է միաժամանակ սեղմեն հատուկ կոճակը, այլապես կհաղթեն դավաճանները[95]։
Մշակում, թողարկում և հանրաճանաչություն
խմբագրելAmong Us-ը ստեղծելիս ոգեշնչվել են Սալոնի թիմի հոգեբանական շրջադարձային «Մաֆիա» դերախաղից։ Ի սկզբանե ունենալով ընդամենը մեկ քարտեզ՝ խաղը պետք է բացառիկ դառնար բջջային հեռախոսների համար։ 2018 թվականին տեսախաղը թողարկվել է Android և iOS օպերացիոն համակարգերում։ Among Us-ի թողարկումից կարճ ժամանակ անց միաժամանակ կարող էր խաղալ 30-50 խաղացող[96]։ Ծրագրավորող Ֆորեսթ Ուիլարդը համարում էր, որ «այն վատ է թողարկվել», որ դիզայներ Մարկուս Բրոմանդերը այդ կարծիքը բացատրում էր նրանով, որ իր թիմն «իսկապես վատ է մարքեթինգից»։ Ստանալով խաղացողների գնահատականները՝ թիմը որոշել է ավելացնել ցանցային բազմաօգտատիրական ռեժիմը, իսկ ավելի ուշ խաղը հայտնվել է Steam-ում[97]։ Խաղի աջակցությունը հասանելի է դարձել հարթակների միջև թողարկումից հետո[98]։ 2019 թվականին թողարկվել է երկու լրացուցիչ քարտեզ[99][100]։
Գնահատականներ
խմբագրելRock, Paper, Shotgun-ից Քրեյգ Թիրսոնը համարում է, որ «ավելի զվարճալի» է խաղալ դավաճանի դերում, քան «հոգնեցուցիչ» տիեզերագն��ցների թիմում[101]։ Սթրիմերների միջև խաղի հայտնիության մասին խոսելով՝ The National-ից Էվելին Լաուն ասել է․ «Բավականին հետաքրքիր է հետևել մարդկանց ռեակցիային, որոնք ցանկանում են պարզել, թե ովքեր են դավաճանները, կամ որոնք սաստիկ կերպով խաբում են, որ իրենք ինքնակոչ չեն»[101]։ Rock, Paper, Shotgun-ից Էլիս О’Քոները ասել է, որ խաղը նման է «Մաֆիա» կամ «Werewolf» խաղերին, բայց մինի խաղացողներով[102]։
Among Us-ը հաճախ համեմատում են Fall Guys խաղի հետ, քանի որ այս երկու խաղերն էլ հայտնի են դարձել COVID-19 պանդեմիայի ժամանակ[97][103][104][105]։ Խաղը նաև հաճախ համեմատում են «Ինչ որ մի բան» ֆիլմի հետ[106][107][108]։ Among Us խաղացել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կիբերսպորտային թիմը։ Նրանք իրենց անունների փոխարեն գրել էին սևամորթների և Նագասակիի ռմբակոծությունների վերաբերյալ անարգական արտահայտություններ, ինչը բազմաթիվ հանդիսատեսներ «վիրավորական» և «անթույլատրելի» են համարել[109][110][111][112]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Google Play — Google, 2012.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 https://store.steampowered.com/app/945360/Among_Us/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 https://www.epicgames.com/store/en-US/p/among-us
- ↑ Grayson N. Among Us' Improbable Rise To The Top Of Twitch — Kotaku, 0020.
- ↑ Steam — 2003.
- ↑ 6,0 6,1 App Store — Innersloth, 2008.
- ↑ 7,0 7,1 Liao S. Among Us, a murder mystery set in space, is the latest multimillion dollar craze in video games — 2020.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Humble Store
- ↑ https://web.archive.org/web/20210331175414/https://innersloth.itch.io/among-us
- ↑ 10,0 10,1 10,2 BabelNet(բազմ․)
- ↑ https://web.archive.org/web/20210331201433/https://play.google.com/store/apps/details?id=com.innersloth.spacemafia
- ↑ 12,0 12,1 12,2 Datta P. Among Us Common errors, Bugs and Innersloth’s progress on the fixes: Troubleshoot all your problems in one go! — 2021.
- ↑ 13,0 13,1 13,2 Record #178516642 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք (ֆր.) — [Dublin, Ohio]: OCLC, 2022.
- ↑ https://web.archive.org/web/20210217164618/https://apps.apple.com/app/id1351168404
- ↑ https://web.archive.org/web/20210301204350/https://www.humblebundle.com/store/among-us
- ↑ https://web.archive.org/web/20210406131702/https://www.nintendo.com/games/detail/among-us-switch/
- ↑ https://web.archive.org/web/20210225225214/https://www.microsoft.com/en-us/p/product/9ng07qjnk38j?rtc=1
- ↑ https://web.archive.org/web/20210408234421/https://www.epicgames.com/store/fr/p/among-us
- ↑ Гафнер Я. Epic раздает Among Us (ռուս.) // Riot Pixels — 2021.
- ↑ Will Tuttle, Xbox Wire Editor in Chief Update: Among Us Available Now with Xbox Game Pass for PC, Coming 2021 to Xbox Game Pass for Console — 2020.
- ↑ https://www.microsoft.com/en-us/p/among-us/9ng07qjnk38j?activetab=pivot:overviewtab
- ↑ 22,0 22,1 https://www.gamepressure.com/games/among-us/zc5cbb
- ↑ https://limitedrungames.com/products/among-us-pc-collectors-edition
- ↑ https://www.gamestop.com/video-games/nintendo-switch/products/among-crewmate-edition----nintendo-switch/11152134.html
- ↑ 25,0 25,1 https://www.gamestop.com/video-games/playstation-4/products/among-crewmate-edition----playstation-4/11153108.html
- ↑ https://www.gamestop.com/video-games/xbox-one/products/among-crewmate-edition---xbox-one/11153110.html
- ↑ 27,00 27,01 27,02 27,03 27,04 27,05 27,06 27,07 27,08 27,09 27,10 27,11 27,12 27,13 https://www.playstation.com/en-us/games/among-us/
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 PlayStation Store
- ↑ 29,0 29,1 PlayStation Store
- ↑ Playable on // Microsoft Store — 2012.
- ↑ Among Us Standard - Switch [Digital Code] — 2020.
- ↑ 32,0 32,1 https://www.bestbuy.com/site/among-us-standard-edition-nintendo-switch-nintendo-switch-lite-digital/6455104.p?skuId=6455104
- ↑ https://nintendoeverything.com/pre-order-updates-march-13-2022/
- ↑ https://www.target.com/p/among-us/-/A-82565856
- ↑ https://www.walmart.com/ip/Among-Us/681016039
- ↑ 36,00 36,01 36,02 36,03 36,04 36,05 36,06 36,07 36,08 36,09 36,10 https://innersloth.itch.io/among-us
- ↑ 37,0 37,1 37,2 37,3 37,4 37,5 37,6 https://web.archive.org/web/20220210164557/https://www.nintendo.com/games/detail/among-us-switch/ — 2020.
- ↑ 38,0 38,1 38,2 38,3 38,4 https://web.archive.org/web/20210410165742/https://www.nintendo.com/games/detail/among-us-switch/
- ↑ 39,0 39,1 39,2 39,3 http://web.archive.org/web/20210727030638/https://store.steampowered.com/app/945360/Among_Us/
- ↑ 福原瑶子 『Among Us!』の遊び方 基本的なルール・操作方法・攻略法を解説!【日本語対応】 (яп.) — 2021.
- ↑ 41,00 41,01 41,02 41,03 41,04 41,05 41,06 41,07 41,08 41,09 Among Us: From PCGamingWiki, the wiki about fixing PC games — 2018.
- ↑ Sinclair K. Among Us gets an official Irish translation: The massively popular game is now playable in the ancient language — 2021.
- ↑ Microsoft Store — 2012.
- ↑ 44,0 44,1 44,2 Nintendo Game Store
- ↑ Grayson N. Among Us' Improbable Rise To The Top Of Twitch — Kotaku, 0020.
- ↑ Meet the team // Inside Innersloth — Innersloth.
- ↑ Amy Liu
- ↑ https://web.archive.org/web/20210724072921/https://www.innersloth.com/About.php
- ↑ Inside Innersloth — Innersloth.
- ↑ Wilde T. AOC helps set Twitch record for ‘Among Us,’ the viral game developed by a tiny Seattle-area studio — 2020.
- ↑ 51,0 51,1 https://www.innersloth.com/inside-innersloth/
- ↑ 52,0 52,1 52,2 52,3 52,4 52,5 52,6 The Cutting Room Floor // The Cutting Room Floor — 2020.
- ↑ https://www.commonsensemedia.org/game-reviews/among-us
- ↑ VideoGamer — 2004.
- ↑ tweet — Nintendo of America, 2020.
- ↑ http://web.archive.org/web/20210410165742/https://www.nintendo.com/games/detail/among-us-switch/
- ↑ 57,0 57,1 57,2 Tran V. Grab your crew – Among Us drops on PS4 and PS5 this year — 2021.
- ↑ https://www.theverge.com/2021/10/21/22738583/among-us-xbox-playstation-game-pass-release-date
- ↑ Franzese T. EVERYTHING YOU NEED TO KNOW ABOUT AMONG US FOR XBOX SERIES X — 2020.
- ↑ Good O. Among Us comes to Xbox in 2021 — 2020.
- ↑ Molina B. 'Among Us' heading to Xbox in 2021, but you can get it now with Xbox Game Pass for PC — 2020.
- ↑ 62,0 62,1 62,2 62,3 Boylls T. How to Play Among Us — 2005.
- ↑ Minor J. Among Us (for iOS) Review: In space, no one can hear you lie — 2020.
- ↑ X(բազմ․) — (untranslated), 2006.
- ↑ https://www.playeveryware.com/among-us
- ↑ 66,0 66,1 Microsoft Store — 2012.
- ↑ 67,0 67,1 Among Us
- ↑ Tran V. AMONG US - COMING TO PLAYSTATION — Innersloth, 2021.
- ↑ Information // App Store — Innersloth, 2008.
- ↑ InnerSloth
- ↑ App Store — Innersloth, 2008.
- ↑ https://store.steampowered.com/news/app/945360/?emclan=103582791463357494&emgid=3121564363609006624
- ↑ 73,0 73,1 73,2 73,3 Giant Bomb — San Francisco: 2008.
- ↑ Game Software Rating Regulations — 2006.
- ↑ https://www.sportskeeda.com/esports/news-among-us-what-mean-social-deduction-game
- ↑ https://www.wired.com/story/among-us-social-deduction-games-psychology/
- ↑ https://www.destructoid.com/among-us-roles-cosmicubes-achievements-shop-news/
- ↑ https://www.jeumobi.com/en/among-us/
- ↑ Genres // https://www.epicgames.com/store/en-US/p/among-us
- ↑ GRAC rating database
- ↑ https://buy.among.us/
- ↑ https://videostandards.org.uk/RatingBoard/game/969726/Among_Us
- ↑ Robertson A., Adams R., Robertson J. Family Video Game Database — 2020.
- ↑ Wales J., Starling A. B. Վիքիա — 2004.
- ↑ Among Us for Nintendo Switch - Nintendo Game Details
- ↑ Microsoft Store — 2012.
- ↑ Pham A. What Parents Need to Know About Among Us — 2021.
- ↑ https://store-jp.nintendo.com/list/software/70010000036097.html
- ↑ http://www.h2int.com/games/among-us/ (яп.)
- ↑ Among Us Standard - Switch [Digital Code] — 2020.
- ↑ 91,0 91,1 Among Us (ռուս.)
- ↑ «About». InnerSloth. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Peters, Jay (2020 թ․ սեպտեմբերի 23). «Among Us is so popular that its developers just canceled the sequel». The Verge (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Макаров, Владимир (2020 թ․ սեպտեմբերի 24). «Разработку Among Us 2 отменили — вместо этого улучшат оригинал». Игромания. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Космическая «Мафия». Обзор игры Among Us». iXBT Live (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Joseph, Funké (2020 թ․ սեպտեմբերի 4). «Why Among Us Became One of the Biggest Games on Twitch Two Years After Release». Paste (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ 97,0 97,1 Grayson, Nathan (2020 թ․ սեպտեմբերի 8). «Among Us' Improbable Rise To The Top Of Twitch». Kotaku Australia (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Matthews, Emma (2020 թ․ սեպտեմբերի 10). «How crossplay works in Among Us». PC Gamer (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «MIRA HQ Launched! - Among Us by Innersloth». itch.io (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Polus Map Launched! - Among Us by Innersloth». itch.io (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ 101,0 101,1 Pearson, Craig (2020 թ․ օգոստոսի 27). «Among Us has made a lying murderer out of me». Rock, Paper, Shotgun (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ O'Conner, Alice (2020 թ․ սեպտեմբերի 8). «Among Us had 1.5 million people playing at the same time this weekend». Rock, Paper, Shotgun. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Grimm, Peter (2020 թ․ սեպտեմբերի 7). «Among Us Hits Impressive Concurrent Player Milestone». Game Rant (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Baird, Scott (2020 թ․ սեպտեմբերի 7). «Fall Guys Is Number One On Steam's Bestselling List For Fifth Week In A Row». TheGamer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Matthews, Emma (2020 թ․ օգոստոսի 25). «Why Among Us is the best game to watch on Twitch right now». PC Gamer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Marshall, Cass (2020 թ․ սեպտեմբերի 11). «Why Among Us' Emergency Meeting is the big social media mood». Polygon (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Rothery, Jen (2020 թ․ օգոստոսի 26). «The best games like Among Us: seven of the top social deduction and imposter games». PCGamesN (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Smith, Callum (2020 թ․ սեպտեմբերի 8). «Is Among Us on console for PS4 and Xbox One? Why the game is so popular now». HITC (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Lemon, Jacon (2020 թ․ սեպտեմբերի 13). «US Navy's Twitch account criticized for streaming games with offensive player names». Newsweek (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Gault, Matthew (2020 թ․ սեպտեմբերի 14). «A U.S. Navy Twitch Stream Included Jokes About Nagasaki and the N-Word». Vice (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Grayson, Nathan (2020 թ․ սեպտեմբերի 15). «Navy Twitch Stream Spirals Out Of Control Due To Slur, War Crime Jokes». Kotaku Australia (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-09-21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Marchetto, Claudia (2020 թ․ սեպտեմբերի 14). «Among Us: la Marina americana lo gioca su Twitch usando nickname razzisti ed è bufera». Eurogamer.it (իտալերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեզանում» հոդվածին։ |