Twitch, տեսահեռարձակող ծառայություն, մասնագիտակցված համակարգչային խաղերի թեմատիկայով, այդ թվում գեյմփլեյների և կիբեռսպորտային առաջնությունների հեռարձակում։ Twitch պլատֆորմում տեսանյութեր կարելի է տեսնել ինչպես իրական ժամանակով, այնպես էլ որոնման միջոցով։ Twitch-ը պատկանում է Twitch Interactive-ին, որն էլ Amazon-ի դուստր ընկերություն է։ Սերվիսը ստեղծվել է 2011 թվականին, առանձին justin.tv-ի նմանատիպ սերվիսից, որը ուներ ավելի լայն թեմատիկա։ Բացի համակարգչային խաղերից, Twitch-ում հանդիպում են տարբեր թեմաների հեռարձակումներ, օրինակ՝ երաժշտական ելույթներ կամ պոկերի առաջնություններ։


Изображение логотипа
twitch.tv(անգլ.)(դան.)(գերմ.)(իսպ.)(ֆր.)(իտալ.)(հունգարերեն)(նիդեր.)(նորվ.)(լեհ.)(պորտ.)(ռում.)(սլովակ.)(ֆին.)(շվեդ.)(վիետ.)(թուրքերեն)(չեխ.)(բուլղ.)(ռուս.)(թաի.)(ճապոներեն)(կոր.)
Տեսակvideo game distribution platform?, վիդեոսթրիմինգի ծառայություն, օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ, live streaming service? և դոթքոմ ընկերություն
Երկիր ԱՄՆ
ՍեփականատերTwitch Interactive?
ՀեղինակEmmett Shear?, Kyle Vogt?, Michael Seibel? և Justin Kan?
Բացվածհունիսի 6, 2011
 Twitch Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Թեմատիկայի ընդլայնման և լավագույն դրամայնացման համակարգի ստեղծման հետ կապված, ստեղծվեց Twitch Media Group-ը, որում ընդգրկվեցին՝ Ջոնաթան Սիմպսոն-Բինտը, Կիմ Նելսոնը, Էնդի Սվենսոնը և Քրիսիտիան Գրուշկինը[1]։ Կայքում տրամադրվում է վճարովի բաժանորդագրություն, որը նախատեսված է հեղինակների համար ովքեր ցանկանում եմ գումար վաստակել իրենց ալիքի միջոցով[2]։

Հեռարձակման ֆունկցիան ներառված է Origin թվային դիստրիբուտի խաղերի վրա[3] [4][5]։

Twitch-ը դարձել է WORLD CYBER GAMES 2012-ի պաշտոնական հեռարձակող ալիքներից մեկը[6]։

League of Legends Championship Series-ի ժամանակ առաջնության մասնակիցները հեռարձակում էին իրենց մարզումները, դրանով իսկ ստեղծելով յուրօրինակ շոու[7]։

Այն բանից հետո երբ Twitch.tv-ին իր հայտիությամբ անցավ Justin.tv, ընկերությունը որոշեց փոխել անունը և այն սկսեց կրել Twitch Interactive անունը[8]։ Այդ նույն տարում Amazon ընկերությունը 970 միլլիոն դոլլարով գնեց սերվիսը։

Twitch-ի լսարանը իր պատմության ընթացքում շարունակաբար աճել է՝ արդեն 2013 թվականի հոկտեմբերին Twitch-ը ուներ 45 միլլիոն օգտատերեր։ 2018 թվականին Twitch-ը հայտնեց ավելի քան 2 միլլիոն ստրիմերների և 15 միլլիոն օգտատերերի մասին[9]։

Լսարան

խմբագրել

Արդեն 2011 թվականի փետրվարին կայքի լսարանը հասել էր 15 միլլիոն խաղացողներ ամիսը[10]։ Ունիկալ այցելողների թիվը գերազանցում է ամիսը 45 միլլիոնը[11]։ Լսարանը ընդգրկում է 18-ից 34 տարիքային մարդկանց[12]։ 2012 թվականի հոկտեմբերին կայք այցելել էին 20 միլլիոն մարդ, իսկ 2013 թվականի օգոստոսին այդ թիվը հասավ 45 միլլիոնի[13]։

Ապահովվող պլատֆորմներ

խմբագրել

Twitch-ը հասանելի է ցանկացած դիտարկիչով այցելության համար, ինչպես նար կան հատուկ հավելվածներ iOS և Android և անհատական համակարգիչների համար[14]։

Նաև կան ոչ պաշտոնական ծրագիր՝ livestreamer-ը, որը թույլ է տալիս, դիտել հեռարձակումները առանց դիտարկչի[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «With 35M Unique Viewers A Month, Twitch Hires An In-House Ad Sales Team To Ramp Up Monetization». Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  2. «CCP организует прямую трансляцию «EVE Фанфест 2013»». Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Рецензии > Might & Magic: Duel of Champions». Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  4. «THE SHOWDOWN EFFECT: ЮНЬ-ФАТ ПРОТИВ БРЮСА?». Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  5. «В Origin интегрируют игровые трансляции Twitch». Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  6. «ТАНКИСТЫ ОТПРАВЛЯЮТСЯ НА ГРАНД-ФИНАЛ WORLD CYBER GAMES 2012». Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  7. «НАСТОЯЩЕЕ И БУДУЩЕЕ LEAGUE OF LEGENDS НА БОЛЬШОЙ СЦЕНЕ». Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  8. «Twitch.TV обогнал Justin.TV в популярности». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  9. Sarah Perez (2018 թ․ փետրվարի 6). «Twitch now has 27K+ Partners and 150K+ Affiliates making money from their videos». TechCrunch (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  10. «Interview: The Big Broadcast - TwitchTV, eSports, and Making it Big as an Online Gamer». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  11. «WELCOME». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  12. «OUR AUDIENCE». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  13. «Онлайн > Дайджест онлайна». Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  14. «All about Twitch». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  15. «Сообщество Steam :: Руководство :: Убираем лаги при просмотре стримов с Twitch\Goodgame и разгружаем CPU». steamcommunity.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել