Մարյան Վնուկ
Մարյան Վնուկ (լեհ.՝ Marian Wnuk, սեպտեմբերի 5, 1906[1], Przedbórz, Radomsko County, Լեհաստան - սեպտեմբերի 29, 1967[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ քանդակագործ, մանկավարժ, պրոֆեսոր (1949), ռեկտոր։
Մարյան Վնուկ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1906[1] |
Ծննդավայր | Przedbórz, Radomsko County, Լեհաստան |
Մահացել է | սեպտեմբերի 29, 1967[1] (61 տարեկան) |
Վախճանի վայրը | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրոն | լատինական եկեղեցի[1] |
Կրթություն | Վարշավայի գեղարվեստի ակադեմիա և Zespół Szkół Plastycznych im. Antoniego Kenara w Zakopanem? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Վարշավայի գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Magdalena Wiecek? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Association of Polish Artists and Designers? |
Marian Wnuk Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1922-1927 թվականներին սովորել է Զակոպանեի փայտամշակման դպրոցում։ Այնուհետև մինչև 1934 թվականը սովորել է Վարշավայի գեղարվեստի դպրոցի քանդակագործության բաժնում, եղել Տադեուշ Բրեերի աշակերտը։
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը քանդակագործություն է դասավանդել Լվովի Պլաստիկ արվեստի պետական ինստիտուտում։ 1944 թվականին տեղափոխվել է Վարշավա, որտեղից էլ արտաքսվել է Գերմանիա։ Պատերազմից հետո վերադարձել է հայրենիք, բնակվել Գդանսկում, որտեղ դասավանդել է Գեղարվեստի պետական բարձրագույն դպրոցում (այժմ՝ Գդանսկի գեղարվեստի ակադեմիա)։ Եղել է Գդանսկի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից, պրոֆեսոր, 1948-1949 թվականներին՝ ակադմիայի ռեկտոր։ 1949 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, 1951-1954 և 1959-1967 թվականներին` ռեկտոր։
Մարյան Վնուկը եղել է քանդակագործական արվեստում սոցռեալիզմի ներկայացուցիչը Լեհաստանում։ Ավելի ուշ ժամանակաշրջանում ստեղծագործել է դասական ոճով, իսկ կյանքի վերջին տարիներին հակված է եղել աբստրակցիոնիզմին։ Մինչպատերազմական ժամանակաշրջանից մասնակցել է մրցույթների, մասնավորապես՝ Լվովում և Վարշավայում Յուզեֆ Պիլսուդսկու հուշարձանների ստեղծմանը։
Ստեղծագործություններ
խմբագրել- Խորհրդային բանակի ազատարար զինվորների հուշարձանը Գդինում (1949, բացվել է 1953, ապամոնտաժվել՝ 1990)
- Օկուպացիայի ժամանակաշրջանի կանանց հուշարձան (1964)
- Երկու բնօրինակ (1964)
- Հանքափորները (1965)
- Բրունո Շուլցի հուշարձանը (1966)
- Այրվող քաղաք (1967)
Պարգևներ
խմբագրել- ԼԺՀ 2-րդ աստիճանի պետական մրցանակ Վ. Ի. Լենինի հուշարձանի ստեղծման համար (1952)[2]
- Լեհաստանի վերածննդի շքանշան Կոմանդորական խաչ (1954)[3]
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ріпко Олена. У пошуках страченого минулого. - Львів: Каменяр, 1996. - С. 246.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարյան Վնուկ» հոդվածին։ |