Ոսկե ատամներ կամ ատամների ոսկե պսակներ, ոսկու և դրա համաձուլվածքների կիրառում ատամների պրոթեզավորման մեջ, ինչպես նաև մետաղական պսակներ, որոնք չեն տարբերվում բնական ոսկուց, հիմնականում պատրաստվում են ատամնային պսակների և կամրջակների միջոցով։

Ոսկե պսակ

Պատմություն

խմբագրել
 
Ոսկե ատամներով կին
 
«Ոսկե» ատամնային կամրջակ

Ոսկին առաջին նյութերից մեկն է, որը հաջողությամբ օգտագործվել է ատամների պրոթեզավորման մեջ (ոսկե պսակների կամ պրոթեզների ամրացման համար նախատեսված ոսկե մետաղալարերի տեսքով )՝ իր քիմիական և կենսաբանական ակտիվության և մշակման հարաբերական հեշտության պատճառով։

1484 թվականին Ջովանի դ Արկոլին խորհուրդ է տվել ոսկե փայլաթիթեղը օգտագործել որպես ատամնալիցքի նյութ։

Ֆրիդրիխ Մեծի ատամնաբույժ Ֆիլիպ Պֆաֆը (1715-1767), որը «Շարադրություն ատամների մասին» աշխատության հեղինակն է (Բեռլին, 1756 թվական), որպես ատամնալիցքի նյութ օգտագործել է ոսկե փայլաթիթեղը[1]։

Իսկական ոսկե պսակներ են դրել հանցավոր աշխարհի ներկայացուցիչները, նաև այն մարդիկ, ովքեր ԽՍՀՄ-ից մեկնել են արտերկիր (ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել) մշտական բնակության՝ թանկարժեք մետաղների և դրամական միջոցների ներմուծման արգելքը հաղթահարելու համար[2][3]։

Մետաղական պասկներ՝ ցողված ոսկով

խմբագրել
 
Տիտանի նիտրիդով ցողված մետաղական պսակներ տղամարդու մոտ

Քանի որ իսկական Ոսկե պսակները շատ թանկ են, ամենից հաճախ օգտագործվում են մետաղական պսակներ՝ այլ մետաղների և համաձուլվածքների ցողմամբ, որոնք ընդօրինակում են ոսկին, օրինակ՝ տիտանի նիտրիդից[4]: Օգտագործում են նաև Աբիսինյան ոսկի։

Տիտանի պսակները և կամրջակները, որոնք ցողված են ոսկով, տեղադրվում են հիմնականում ծամող ատամների վրա, սակայն որոշ դեպքերում տեղադրվում են նաև առջևի ատամների վրա։ Նման պսակները ավելի էժան են և երկար են  ծառայում, քան մետաղակերամիկական պսակները և ցիրկոնիումի պսակները, միակ թերությունը ոչ էսթետիկ տեսքն է: Բացի այդ, նրանց հանդեպ օրգանիզմը ալերգիկ ռեակցիա չի դրսևորում՝ ի տարբերություն երկաթե պսակների։

Նման պսակներ և կամրջակներ ատամնաբույժները հաճախ տեղադրել են  ԽՍՀՄ-ում և դեռ շարունակում են տեղադրել մինչ օրս հետխորհրդային տարածաշրջաններում, պսակները կոռոզիայի չեն ենթարկվում, ոսկու պես չեն գունաթափվում և շատ ավելի էժան են: Նման պսակները ավելի արդյունավետ են, քան ամրացվող պրոթեզները[5]:

Համցանցում կա մի առասպել տիտանի նիտրիդի ցողման վնասակարության մասին, բայց դա չի համապատասխանում իրականությանը:

Ոսկե պսակների դրական կողմերը

խմբագրել
  • Կենսահամատեղելի են, չեն առաջացնում մերժում և ալերգիա,
  • Կարծրությամբ նման են սեփական էմալին, չեն վնասում հակադարձ տեղադևված ատամները(վերին ծնոտ-ստորին ծնոտ),
  • Չեն փոխազդում սննդի և թքի հետ, ժամանակի ընթացքում չեն գունաթափվում,
  • Ունեն հակաբորբոքային ազդեցություն, պաշտպանում են ատամները կարիեսից,
  • Լավ դիմակաում են ծամելու ծանրաբեռնվածությանը,
  • Կարող են ծառայել 15-ից 20-25 տարի,
  • Նրանց հետ հեշտ է աշխատել,
  • Չեն կարող ճաքել կամ պոկվել:

Ոսկե ատամների թերությունները

խմբագրել
  • Նման չեն բնական ատամներին,
  • Բարձր արժեք,
  • Եթե ատամների վրա կան ոսկե պսակներ, նորերը նույնպես պետք է պատրաստված լինեն ոսկուց, քանի որ տարբեր մետաղների պատճառով պսակներ օգտագործելիս բերանում տեղի կունենան քիմիական ռեակցիաներ, որոնք կարող բերանում առաջացնել այրվածքներ  և մետաղական համի մշտական առկայություն, կարող են հրահրել բորբոքային պրոցեսների զարգացումը և լեյկոպլակիայի ձևավորումը։

Բաղադրություն

խմբագրել

Ոսկու պսակները նախկինում պատրաստվել են 900 հարգի ոսկուց՝ զոդված 750 հարգի հետ, ներկայումս 750 հարգի ոսկի-900 հարգի պլատին-800 հարգի արծաթ և պղինձ: Լինում են 583 հարգի ոսկու փոշիացմամբ բուլատ պողպատից պատրաստված պսակներ։

Ոսկե ատամների արգելք

խմբագրել

2003 թվականին Թուրքմենստանի նախագահ Սապարմուրատ Նիյազովն արգելել է Թուրքմենստանի քաղաքացիների համար ոսկե ատամները[6][7]։

2006 թվականին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հրամանագիր է ստորագրել, որով պետական ծառայողներին արգելվել է ոսկե ատամների կրումը [8]։

Ոսկու կիրառում կերամիկական պսակների համար

խմբագրել

Ոսկին օգտագործվում է նաև մետաղակերամիկական պսակներ պատրաստելու համար։ Ոսկին կարող է օգտագործվել նաև պսակների գույնը փոխելու համար: Առավելությունն այն է, որ, ի տարբերություն այլ մետաղների, ոսկին չի ազդում պսակների գույնի վրա և ունի հակաբակտերիալ հատկություններ[9]։

 
Ոսկե ատամներին նման գրիլզեր

Կան նաև շարժական ոսկե պսակներ՝ կեղծ ատամներ, որոնք կոչվում են գրիլզեր, նրանք ընդօրինակում են ոսկե պսակները։ Գրիլզեր կրում են ռեփերները և այլ հայտնի մարդիկ։ Կան նաև ոչ թե ոսկե, այլ արտաքնապես ոսկենման գիրլզեր։[10]

Տես նաև

խմբագրել

Ատամի պսակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Трактат о зубах человеческого тела и их заболеваниях» գերմ.՝ Abhandlung von den Zähnen des menschlichen Körpers und deren Krankheiten, Berlin 1756
  2. «Еврейская майса о золотых протезах». Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին. Վերցված է 2022-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Золотые зубы на полку – и на Майорку?». Արխիվացված է օրիգինալից 2022-02-03-ին. Վերցված է 2022-02-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Все о зубных протезах». Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին. Վերցված է 2022-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Имитации золота - какие металлы похожи на золото, как отличить». Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին. Վերցված է 2022-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Туркменбаши запрещает золотые зубы – Деньги – Коммерсантъ». Արխիվացված է օրիգինալից 2022-02-03-ին. Վերցված է 2022-02-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Шорты, бикини и золотые коронки. Что еще нельзя носить в Туркменистане и соседних странах». Արխիվացված է օրիգինալից 2022-02-03-ին. Վերցված է 2022-02-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «В Таджикистане на уровне президента введен запрет на ношение золотых зубов». Արխիվացված է օրիգինալից 2022-02-03-ին. Վերցված է 2022-02-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Целебные свойства золота | Золотая пчела». Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին. Վերցված է 2022-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Не навреди! В моду возвращаются золотые фиксы | naviny.by». Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին. Վերցված է 2022-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)