Էմոմալի Ռահմոն
Էմոմալի Ռահմոն ((տաջ.՝ Эмомалӣ Раҳмон, պարս.՝ امامعلی رحمان) մինչև 2007 թվականի մարտի 21-ը՝ Էմոմալի Շարիպովիչ Ռահմոնով (տաջ.՝ Эмомалӣ Шарифович Раҳмонов[4]), հոկտեմբերի 5, 1952[1][2], Danghara, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Տաջիկստանի պետական և քաղաքական գործիչ։ Տաջիկստանի Հանրապետության երրորդ նախագահ` 1994 թվականի նոյեմբերի 16-ից։ 1992 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 1994 թվականի նոյեմբերի 16-ը եղել է Տաջիկստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահը՝ հանդիսանալով պետության փաստացի ղեկավարը, այդ ընթացքում երկրում վերացվել է նախագահի պաշտոնը։ 1998 թվականի մարտի 18-ից նաև Տաջիկստանի խորհրդարանում իշխող ձախ կենտրոնամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդն է։ 1999 թվականի սեպտեմբերի 30-ին ընտրվել Է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի տեղակալ՝ մեկ տարի ժամկետով։
Էմոմալի Ռահմոն տաջ.՝ Эмомалӣ Раҳмон | |
Կուսակցություն՝ | People's Democratic Party of Tajikistan?, ԽՄԿԿ, Communist Party of the Tajik Soviet Socialist Republic? և Տաջիկստանի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Տաջիկստանի ազգային համալսարան (1982) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 5, 1952[1][2] (72 տարեկան) |
Ծննդավայր | Danghara, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Տաջիկստան |
Ի ծնե անուն | տաջ.՝ Эмомалӣ Шарифович Раҳмонов |
Ամուսին | Azizmo Asadullayeva? |
Զավակներ | Rustam Emomali? և Ozoda Rahmon? |
Կայք՝ | president.tj |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
2015 թվականի դեկտեմբերի 25-ից Էմոմալի Ռահմոնը կրում է Պեշվոի միլլատ (Ազգի առաջնորդ) ցմահ տիտղոսը, որի լրիվ անվանումը Խաղաղության և ազգային միասնության հիմնադիրն է՝ Ազգի առաջնորդ։ Չորս անգամ (1994, 1999, 2006 և 2013 թվականներին) հաղթել է նախագահական ընտրություններում, բացի այդ, երկարացրել և բարեփոխել է իր լիազորությունները 1999 և 2003 թվականների համաժողովրդական սահմանադրական հանրաքվեների արդյունքում։ 2016 թվականի մայիսի 22-ին կայացած վերջին համաժողովրդական սահմանադրական հանրաքվեի արդյունքում ընդունվել են փոփոխություններ, որոնք Տաջիկստանի նախագահից հանում են նախագահի պաշտոնում վերընտրվելու թվի սահմանափակումներն ու նվազեցնում նախագահի տարիքային ցենզը 35-ից մինչև 30 տարեկանը։ Հայտնի է դարձել 1992 թվականին՝ երկրում նախագահի պաշտոնը լուծարելուց հետո, երբ քաղաքացիական պատերազմի ժամանակ (1992-1997 թվականներն) դարձել է Տաջիկստանի Գերագույն Խորհրդի նախագահը ՝ որպես կոմպրոմիսային թեկնածու մի կողմից կոմունիստների և նեոկոմունիստների, մյուս կողմից՝ Իսլամական, ազգայնական և լիբերալ-դեմոկրատական ուժերի (միասնական տաջիկական ընդդիմություն) միջև։ Հակասական գործիչ։ Էմոմալի Ռահմոնի կողմնակիցները նրան համարում են անձ, որը Տաջիկստանի Միավորված ընդդիմության հետ փոխզիջումների և բանակցությունների միջոցով կարողացել է կանգնեցնել յոթամյա քաղաքացիական պատերազմը և պահպանել երկրում կայունությունն ու խաղաղությունը, իսկ նրա հակառակորդները նրան մեղադրում են ավտորիտար կառավարման, երկրից իր քաղաքական մրցակիցներին և իրական ընդդիմությանը հեռացնելու կամ արտաքսելու, անձի պաշտամունքի, մարդու իրավունքների և ազատությունների խախտման, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի, երկրում գործազրկության, կոռուպցիայի և նեպոտիզմի ծաղկման մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.news.cn/politics/leaders/20240706/5f387fb8b9fd4f78ae4b0a38cbc6610c/c.html
- ↑ «Tajiks 'must drop Russian names'». BBC. 2007 թ․ մարտի 27.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմոմալի Ռահմոն» հոդվածին։ |