Մասալա թեյ (բառացի՝ համեմունքներով թեյ),  խմիչք Հնդկաստանում, որը ստացվում է եռացրած թեյի, հնդկական խոտերի և համեմունքների խառնուրդից։

Մասալա
Տեսակկաթով թեյ և Սև թեյ
Ենթատեսակկաթով թեյ և թեյ
Ծագում Հնդկաստան
 Chai Վիքիպահեստում

Բաղադրություն

խմբագրել
 
Տղան մասալա թեյ է պատրաստում՝ Մայսորում, Հնդկաստան

Մասալա թեյի պատրաստման կոնկրետ տեսակ գոյություն չունի, շատ ընտանիքներ ունեն իրենց բաղադրատոմսը։ Կան թեյը պատրաստելու բազմաթիվ տեսակներ, սակայն միասնական են մնում չորս բաղադրիչները՝ թեյը, քաղցրեղենը, կաթն ու համեմունքները։

Մասալա թեյի պատրաստելու համար կիրառվում են թեյի տարբեր տեսակներ։ Հիմնականում օգտագործում են սև թեյը, որպեսզի քաղցրեղենն ու համեմունքները չխանգարեն համին։

Անուշեղեն

խմբագրել

Հասարակ սպիտակ շաքար, դարչնագույն շաքար, մեղր։ Հնդկաստանի գյուղական վայրերում կիրառում են արմավի շաքարավազը։ Որպեսզի համեմունքների համն ավելի լավ լինի, շաքարավազը կարող է ավելի շատ պետք գալ։ Խտացրած կաթը կարող է երկու նպատակով կիրառվել՝ որպես կաթ և շաքարավազ։

Հիմնականում օգտագործվում է կաթ։ Թեյ մասալան պատրաստվում է կաթն ու ջուրն իրար խառնելով՝ 1:2, 1:4 հարաբերակցությամբ և ստացված խառնուրդը եռացվում է։

 
Թեյի փաթեթի մեջ թեյ մասալա է․ համեմունքներ և թեյի տերևներ

Համեմունքներ

խմբագրել

Մասալա թեյը հաճելի առույգություն հաղորդող ըմպելիք է, որը պատրաստվում է «տաք» համեմունքներով։ Կիրառվում են մեկ կամ մի քանի համեմունք՝ հիլ, դարչին, կոճապղպեղ, սև պղպեղ և մեխակ։

Հիմնականում գերակշռում են հիլը, մեխակը, որոնք ավելացվում են թեյի փաթեթի մեջ։ Հնդկաստանում հաճախ օգտագործում են թարմ կոճապղպեղ։ Այլ համեմունքներից են մշկընկույզը, վարդի թերթիկները, շաֆրանը, նուշը։

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել