Մայա Բոշկովիչ-Ստուլլի (խորվաթերեն՝ Maja Bošković-Stulli, նոյեմբերի 9, 1922(1922-11-09)[1][2], Օսիեկ - օգոստոսի 14, 2012(2012-08-14)[3][1], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ սլավոնագետ, բանահավաք, բանասեր, գրող, խմբագիր, ակադեմիկոս[4] ·[5]:

Մայա Բոշկովիչ-Ստուլլի
Ծնվել էնոյեմբերի 9, 1922(1922-11-09)[1][2]
ԾննդավայրՕսիեկ
Վախճանվել էօգոստոսի 14, 2012(2012-08-14)[3][1] (89 տարեկան)
Վախճանի վայրԶագրեբ, Խորվաթիա
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, պատմաբան, գրականության պատմաբան և ազգագրագետ
Քաղաքացիություն Խորվաթիա
ԿրթությունԶագրեբի համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ
ԱնդամակցությունԽորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Խորվաթիայի Օսյեկ քաղաքում, հրեայի ընտանիքում[6]։ Հայրենի քաղաքի գիմնազիայում սովորելու ընթացքում անդամակցել է Հարավսլավիայի երիտասարդ կոմունիստների լիգային (SKOJ. խորվաթերեն՝՝ Savez komunističke omladine Jugoslavije): 1943 թվականին միացել է հարավսլավացի պարտիզաններին[7]։ Նրա հարազատներից, բարեկամներից շատերը, ներառյալ ծնողներն ու քույրը, զոհ են գնացել Հոլոքոստին[8]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարվելուց հետո ուսումնառությունը շարունակել է Զագրեբի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, 1961 թվականին ատենախոսություն է պաշտպանել և ստացել դոկտորի գիտական աստիճան[9]։ Մասնակցել է ազգային ու միջազգային բազմաթիվ գիտաժողովների, խորհրդաժողովների, այդ թվում՝ Դուբրովնիկի միջհամալսարանական կենտրոնում։ Երկար տարիներ խմբագրել է «Narodna umjetnost» («Ժողովրդական իմաստնություն») ամսագիրը, որից հետո եղել է դրա խմբագրական կոլեգիայի անդամ։ Այնուհետև աշխատել է Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիայում, իսկ 1952 թվականից մինչև 1979 թ. թոշակի անցնելը՝ Զագրեբի ազգագրական ու բանահյուսական հետազոտությունների ինստիտուտում։ 1963-ից մինչև 1973 թվականը նա ղեկավարել է այդ ինստիտուտը[10]։

Բոշկովիչ-Ստուլլին հեղինակել է շուրջ երկու տասնյակ գիրք, բացի այդ՝ բազմաթիվ հոդվածներ է հրատարակել Խորվաթիայի և միջազգային գիտական ամսագրերում։ Գիտական բեղուն աշխատանքի համար նա արժանացել է մի շարք մրցանակների ու այլ պարգևների. 1975 թվականին՝ ամենամյա գիտական մրցանակի, 1990 թվականին՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ներդրած ավանդի համար խորվաթական մրցանակին, 1991 թվականին՝ Հերդերի անվան մրցանակի (Ավստրիա), 1992 թվականին՝ Pitre Salomone Marino մրցանակի (Իտալիա)։ Բոշկովիչ-Ստուլլին երկար տարիներ Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ էր[8]։ 2005 թվականին նրա անունն ընդգրկվել է Խորվաթիայի պատմության մեջ կարևորագույն դեր խաղացած 35 կանանց ցանկում[11]։

Բոշկովիչ-Ստուլլին մահացել է 2012 թվականի օգոստոսի 14-ին, Զագրեբում, թաղվել է Միրոգոյ գերեզմանատանը[12][13][14]։

  • Istarske narodne priče, 1959
  • Narodne pripovijetke, 1963
  • Narodne epske pjesme, knj. 2, 1964
  • Narodna predaja o vladarevoj tajni, 1967
  • Usmena književnost, 1978
  • Usmena književnost nekad i danas, 1983
  • Usmeno pjesništvo u obzorju književnosti, 1984
  • Zakopano zlato. Hrvatske usmene pripovijetke, predaje i legende iz Istre, 1986
  • U kralja od Norina. Priče, pjesme, zagonetke i poslovice s Neretve, 1987
  • Pjesme, priče, fantastika, 1991
  • Žito posred mora. Usmene priče iz Dalmacije,1993
  • Priče i pričanje: stoljeća usmene hrvatske proze, 1997
  • Usmene pripovijetke i predaje, 1997
  • O usmenoj tradiciji io životu, 1999

Գրականություն

խմբագրել
  • Snješka Knežević Aleksander Laslo - Židovski Zagreb, 2011, AGM, Židovska općina Zagreb, isbn=978-953-174-393-8|ref=harv
  • Romano Jaša - Jevreji Jugoslavije 1941-1945: žrtve genocida i učesnici narodnooslobodilačkog rata, 1980, Jevrejski Istorijski Muzej, Saveza jevrejskih opština Jugoslavije, Beograd

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  3. 3,0 3,1 3,2 Preminula akademkinja Maja Bošković-Stulli
  4. «Bošković-Stulli, Maja» (խորվաթերեն). Hrvatska enciklopedija. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  5. «Bošković-Stulli, Maja» (խորվաթերեն). Hrvatski biografski leksikon. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  6. |langue=|auteur1=Snješka Knežević, Aleksander Laslo|titre=Židovski Zagreb|passage=p. 83|lieu=Zagreb|éditeur=AGM|date=2011|pages totales=|isbn=978-953-174-393-8|lire en ligne=}}
  7. |langue=hr|auteur1=Romano, Jaša|titre=Jevreji Jugoslavije 1941–1945: žrtve genocida i učesnici narodnooslobodilačkog rata|passage=p. 340|lieu=Beograd|éditeur=Jevrejski Istorijski Muzej, Saveza jevrejskih opština Jugoslavije|date=1980|pages totales=|isbn=|lire en ligne=}}
  8. 8,0 8,1 {{{վերնագիր}}}.
  9. |titre=Bošković-Stulli, Maja|url=http://www.hdpisaca.org/clan.asp?clan_id=9%7Cconsulté(չաշխատող հղում) le=19 avril 2012|langue=hr|périodique=Croatian Writers Society|date=18-3-2010}}
  10. |titre=Maja Bošković-Stulli profile|url=http://info.hazu.hr/maja_boskovic_stulli_biografija%7Cconsulté le=19 avril 2012|langue=hr|périodique=Croatian Institut of Sciences and Arts|date=1-4-2012}}
  11. |nom=Biluš|prénom=Marina|titre=Biramo najznačajniju Hrvaticu u povijesti|date=4 juillet 2005|url=http://www.nacional.hr/clanak/19027/biramo-najznacajniju-hrvaticu-u-povijesti%7Cconsulté(չաշխատող հղում) le=19 avril 2012|langue=Croatian|périodique=Nacional}}
  12. |nom=HINA|titre=Preminula akademkinja Maja Bošković-Stulli|date=16 août 2012|url=http://www.hrvatskoetnoloskodrustvo.hr/novosti/preminula-akademkinja-maja-boskovic-stulli%7Cconsulté(չաշխատող հղում) le=8 janvier 2015|langue=hr|périodique=Croatian Ethnological Society}}
  13. «Odlazak vrsne istraživačice usmene književnosti» (խորվաթերեն). Novi list. 2012 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  14. Gradska groblja Zagreb: Maja Bošković-Stulli, Mirogoj Ž-119-II-48.(hr)

Արտաքին հղումներ

խմբագրել

сайт Хорватської академії наук і мистецтв (խորվ.)