Վարդգես Սերենգյուլյան
Հովհաննես (Վարդգես) Սերենգյուլյան (1871, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 2, 1915, Ուռհա, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), ուսուցիչ, մտավորական և հեղափոխական գործիչ, Օսմանյան խորհրդարանի անդամ և ազգային երեսփոխան։ 1915 թվականի կոտորածների զոհերից է։ Հայտնի էր նաև Զարմայր, Գիսակ և ավելի հաճախ՝ Վարդգես անուններով։
Վարդգես Սերենգյուլյան | |
---|---|
Ծնվել է | 1871 |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 2, 1915 |
Մահվան վայր | Ուռհա, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության կազմում |
Կրթություն | Սանասարյան վարժարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ուսուցիչ և լրագրող |
Աշխատավայր | Ազատամարտ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Chamber of Deputies of the Ottoman Empire? և Հայ Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՅԴ[1] |
Vartkes Serengülian Վիքիպահեստում |
Կենսագրությո��ն
խմբագրելՍովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում։ Եղել է 1890 թվականի Կարինի ցույցերի կազմակերպիչներից, որի համար ձերբակալվել է։ 1892 թվականից, բանտից ազատվելուց հետո, անցել է Կոստանդնուպոլիս։ Մասնակցել է օսմանյան բանկի («Բանկ Օտոմանի» միջադեպ 1896) գրավման նախապատրաստական աշխատանքներին։ Գործել է Բուլղարիայում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում, 1901 թվականից՝ Վանում։ Իր գործունեության ընթացքում խուսափել է մասնակի կռիվներից և գաղտնի նախապատրաստվել ընդհանուր ապստամբության (Հրայրի հետ կազմել է ապստամբության կանոնագիրք)։ Գործակցել է արմենականների հետ։ Հաջողության է հասել հայ-քրդական համագործակցության հարցում։ 1903 թվականին Վանում ձերբակալվել է և դատապարտվել 101 տարվա բանտարկության։ 1908 թվականին ազատվել է բանտից և անցել Կարին, որտեղ և ընտրվել է օսմանյան խորհրդարանի երեսփոխան։ 1915 թվականին թուրքերը ձերբակալել են, տարել Ուրֆա, որից ոչ հեռու՝ Գարաքեոփրի վայրում խոշտանգել և սպանել են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Թեոդիկ Յուշարձան ապրիլ տասնըմէկի (հայ.) — 1919.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սերինգուլյանի (Վարդգես) և Գրիգոր Զոհրապի մահվան նկարագրությունը Երվանդ Օտյանի վավերագիր-հուշագրությունում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |