Հոլոքոստի թանգարան (ԱՄՆ)
Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարան (անգլ.՝ United States Holocaust Memorial Museum), ամերիկյան ազգային կազմակերպություն, որ զբաղվում է Հոլոքոստի փաստագրմամբ, ուսումնասիրությամբ ու մեկնաբանմամբ և ծառայում է որպես հուշարձան Հոլոքոստի ժամանակ զոհված միլիոնավոր մարդկանց համար; Գտնվում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում (գրասենյակներ ունի Նյու Յորքում, Բոստոնում, Բոկա Ռատոնում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Դալլասում)։
Հոլոքոստի թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշահամալիր, թանգարան և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Տեղագրություն | Վաշինգտոն[1] |
Ղեկավարության նստավայր | Վաշինգտոն, ԱՄՆ[3] |
Հասցե | 100 Raoul Wallenberg Place, SW, Washington, DC 20024-2126[4] |
Հիմնադրվել է | ապրիլի 22, 1993 |
Հիմնադիր | Ջեք Թրեմիել |
Այցելուներ | 1 626 674 մարդ[5] |
Տնօրեն | Sara J. Bloomfield? |
Կայք | ushmm.org(անգլ.) |
Թանգարանը բացվել է 1993 թվականի ապրիլի վերջին և մինչև 2018 թվականի հունվար ընդունել է 43 մլն այցելու[6]։
«Թանգարանի հիմնական խնդիրն այն է, որ հավաքի ու տարածի գիտելիքներ այդ աննախադե�� ողբերգության մասին, պահպանի նրանց հիշատակը, որոնք տառապել են, և խրախուսի այցելուներին մտորել այն բարոյական հարցերի մասին, որոնք տալիս են Հոլոքոստի դեպքերը, ինչպես նաև իրենց քաղաքացիական պարտականությունների մասին»։
Հոլոքոստի թանգարանն ամենաշատ այցելուներն ունեցող պատմական թանգարանն է աշխարհում[7]։
Թանգարանի ցուցասրահի գրանիտե պատին խոշոր տառերով փորագրված է Հիտլերի արտահայտությունը. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։
Պատմություն
խմբագրել1979 թվականի սեպտեմբերի 27-ին Հոլոքոստի հարցերով նախագահական հանձնաժողովն Էլի Վիզելի գլխավորությամբ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերին է ներկայացրել հաշվետվություն, որում ներառվել է երաշխավորություն ԱՄՆ-ում Հոլոքոստի հիշատակի պահպանման համար։ 1988 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել թանգարանի հիմքը գցելու հանդիսավոր արարողությունն ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մասնակցությամբ։ Թանգարանը բացվել է 1993 թվականի ապրիլի 22-ին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից[8]։ Թանգարանի առաջին այցելուն եղել է 1989 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Տիբեթի XIV Դալայ լամա Նգագվանգ Լովզանգ Տենցզին Գյամցխոն[9]։
Ցուցադրություններ և ուսումնասիրություններ
խմբագրելԹանգարանի հավաքածուն ընդգրկում է 18 964 ցուցանմուշ[9]։ Ամեն շաբաթ հավաքածուն համալրվում է մոտավորապես 26 նոր նմուշներով[9]։ Վավերագրական արխիվում կա ավելի քան 95,5 մլն էջ[9]։ Լուսանկարների հավաքածուն ներառում է 86 000 լուսանկարներ այն բոլոր երկրներից, որոնց վերաբերել է Հոլոքոստը[7]։ Թանգարանում ուսումնասիրողները կազմել են 42 500 գետտոների ու համակենտրոնացման ճամբարների ցանկ, որ ստեղծվել են նացիստների կողմից Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում 1933-1945 թվականներին[10]։ Ուսումնասիրողների թվում են Ջարեդ Մաքբրայդն ու այլք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Global LEI index
- ↑ https://www.charitynavigator.org/ein/521309391
- ↑ https://www.ushmm.org
- ↑ Performance and Accountability Report Fiscal Year 2015 — United States Holocaust Memorial Museum, 2015. — P. 14.
- ↑ Հոլոքոստի թանգարանի պաշտոնական կայքի «Թանգարանի մասին» բաժինը
- ↑ 7,0 7,1 «Российские педагоги в США». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Museum History». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Музеи Памяти: Мемориальный музей памяти жертв Холокоста, Вашингтон, США». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Lichtblau, Eric. «The Holocaust Just Got More Shocking.» The New York Times. March 3, 2013.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ամերիկայի Հոլոքոստի թանգարանի» պաշտոնական կայքը
- Марголис, Екатерина. Ибо исчезли, как дым, дни мои, и кости мои обожжены, как головня // Русский журнал. — 8 мая 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոքոստի թանգարան (ԱՄՆ)» հոդվածին։ |