Հիմաչալ Պրադեշ
Հիմաչալ Պրադեշ (հինդի՝ हिमाचल प्रदेश, ՄՀԱ։ ɦɪmaːtʃəl prəd̪eːʃ ; անգլ.՝ Himachal Pradesh), նահանգ Հնդկաստանի հյուսիսում։
Երկիր | Հնդկաստան |
---|---|
Կարգավիճա�� | Հնդկաստանի նահանգ |
Մտնում է | Հնդկաստան |
Վարչկենտրոն | Շիմլա |
ԲԾՄ | 2319 մետր |
Օրենսդրական մարմին | Himachal Pradesh Legislative Assembly? |
Բնակչություն | 6 864 602 մարդ (2011)[1] |
Տարածք | 55 780 կմ² |
Հիմնադրված է | 1971 թ. |
Սահմանակցում է | Ուտարկխանդ, Փենջաբ, Հարյանա, Ջամմու և Քաշմիր, Լադախ, Տիբեթի ինքնավար շրջան և Ուտար Պրադեշ |
Ժամային գոտի | UTC+5:30 |
ISO 3166-2 կոդ | IN-HP |
Փոստային ինդեքսներ | 17 |
Ավտոմոբիլային կոդ | HP |
himachal.nic.in | |
Տարածքը 55 673 կմ² է, բնակչությունը՝ 6 856 509 (2011 թվականի դրությամբ), վարչական կենտրոնը՝ Սիմլա։ Նահանգի տարածքը հատվում է Արևմտյան Հիմալայների լեռնաշղթաներով։ Անտառապատ է։ Զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ, անտառահատմամբ, արհեստագործությամբ, դեղաբույսերի մթերմամբ։ Արդյունահանվում է քացախ։ Հիմաչալ-Պրադեշում է գտնվում Աիմլա լեռնային առողջարանը։
Հինդիից թարգմանաբար «հիմաչալ» նշանակում է «ձնածածկ լեռների երկիր», իսկ «պրադեշ» բառը նշանակում է «շրջան, տարածաշրջան»[2]։
Աշխարհագրություն
խմբագրելՆահանգը հյուսիսում սահմանակցում է Ջամմու և Քաշմիր, արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Փենջաբ, հարավում՝ Հարյանա և Ուտար Պրադեշ, հարավ-արևելքում՝ Ուտարակհանդ նահանգների և արևելքում՝ Տիբեթի ինքնավար շրջանի հետ։ Հյուսիսում և արևելքում ձգվում են Հիմալայների լեռնաշղթաները (նահանգի սահմաններում 6-7 հազար մետր բարձրությ��ւններ), հարավում՝ Սիվալիկ լեռնաշղթան։ Գլխավոր գետը Սաթլեզ գետն է (Ինդոսի վտակ)։ Հիմաչալը գտնվում է արևմտյան Հիմալայներ��ւմ։ Զբաղեցնում է 55 673 կմ² տարածք[3]։ Հիմաչալ-Պրադեշը լեռնային նահանգ է՝ ծովի մակարդակից 650-6000 մ բարձրությունների վրա[4]։
Ցամաքուրդը բաղկացած է գետերից և սառցադաշտերից։ Հիմալայան գետերը հատում են ամբողջ լեռնաշղթան։ Որոշ գետերի տարիքն ավելի բարձր է, քան լեռնաշղթայի տարիքը[5]։ Հիմաչալի գետերը թափվում են և՛ Ինդոսի, և՛ Գանգեսի ավազան։ Գետային համակարգի մեջ են մտնում Չինաբ, Ռավի, Բիաս, Սաթլեզ և Ջամնա գետերը։ Այդ գետերն ունեն ձնհալքային և անձրևային սնում[6]։
Նահանգում վառ արտահայտված է բարձր գոտիականությունը։ Կլիման հարավում շոգ մերձարևադարձային է, իսկ հյուսիսում և արևելքում՝ ցուրտ, ալպիական[7]։ Այնպիսի վայրերում, ինչպիսին է Դարմսալան, շատ են անձրևները, իսկ Լահաուլ և Սփիտիում հաճախ լինում են ցուրտ և չոր եղանակներ։ Հիմաչալում կա երեք սեզոն՝ շոգ, ցուրտ և անձրևոտ։ Շոգ սեզոնը («ամառ») շարունակվում է ապրիլի կեսերից մինչև հունիսի վերջը։ Նահանգի մեծ մասում (բացի ալպիական գոտուց) այդ սեզոնին տաք է՝ 28-32 ˚C: Ձմեռը տևում է նոյեմբերի վերջից մինչև մարտի կեսերը։ Ալպիական հատվածում (հիմնականում >2200 մ) հաճախ ձյուն է տեղում։
Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրել2003 թվականի «Հնդկաստանի անտառների հետազոտություն» հաշվետվության համաձայն, անտառային տարածքները կազմում են Հիմաչալ Պրադեշի տարածքի 66,52 %-ը, սակայն անտառային ծածկույթի մակարեսը կազմում է ընդամենը 25,78 %[8]: Նահանգի բուսականությունը կախված է բարձրությունից և խոնավությունից։
Նահանգի հարավային (ցածրադիր) հատվածն ունի ինչպես արևադարձային և մերձարևադարձային չոր լայնատերև անտառներ, այնպես էլ խոնավ արևադարձային անտառներ[8]։
Հիմաչալը իր այգիների շնորհիվ մրգային նահանգ է համարվում։ Գարնան ամիսներին այստեղ ծաղկում են դաշտային ծաղիկները։ Աճեցվում է թրաշուշան, մեխակ, թավշածաղիկ[9], վարդ, քրիզանթեմ, կակաչ և շուշան։
Հիմաչալում հանդիպում է թռչունների 1200 տեսակ և կենդանիների 359 տեսակ[10]։ Ամենահայտնիներն են՝ ընձառյուծը, ձյունահովազը (նահանգի պաշտոնական կենդանին), մշկայծյամը, սևագլուխ տրապոգանը և այլն։ Նահանգում գործում է 12 արգելանոց և արգելոց։ Կուլու վարչական կենտրոնում գտնվող Մեծ Հիմալայներ ազգային պարկը ստեղծված է Հիմալայան լեռնաշղթայի բնությունը պահպանելու համար, մինչդեռ Պին հովիտը (ազգային պարկ) պահպանում է ցուրտ անապատի բուսական և կենդանական աշխարհը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 census of India
- ↑ «Literal meaning of Himachal Pradesh». www.himachalpradesh.us. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Statistical Facts about India». www.indianmirror.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Himachal at a glance». www.himachalpradesh.us. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Rivers in Himachal Pradesh». www.himachalpradesh.us. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Rivers in Himachal Pradesh». Suni Systems (P). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Climate of Himachal Pradesh». www.himachalpradesh.us. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ 8,0 8,1 Himachal Pradesh Forest Department. «The Forests». National Informatics Center, Himachal Pradesh. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ In Himachal Pradesh Striking gold with marigold
- ↑ «Fauna». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 406)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիմաչալ Պրադեշ» հոդվածին։ |