Թավշածաղիկ
Թավշածաղիկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Tagetes | ||||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||||
Մախմրի ծաղիկ | ||||||||||||
|
Թավշածաղիկ կամ մախմրի ծաղիկ (լատին․՝ Tagetes), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։
Նկարագրություն
խմբագրելՑողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 20-80 (120) սմ, տերևները փետրաբաժան են։ Ծաղկաբույլը տարբեր չափերի զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, մուգ դարչնագույն և այլն, եզրայինները՝ միասեռ, իսկ կենտրոնականները՝ երկսեռ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը սերմիկ է. պարունակում է եթերայուղեր, որոշ տեսակներ՝ վիտամին C։
Նշանակություն և կիրառում
խմբագրելԾաղկաթերթերն օգտագործել են սննդի մեջ՝ որպես համեմունք և ուտեստներին գույն հաղորդելու համար։ Կերակրել են ընտանի թռչուններին։ Թավշածաղիկը բավականին հեշտ է դիմադրում չոր և անձրևոտ եղանակին, նույնիսկ ծաղկած վիճակում նոր հողի մեջ տեղափոխվելուց հետո շարունակում է նորմալ աճել։ Թավշածաղիկը լավացնում է մարսողությունը, դրա ծաղկազամբյուղները պահեստավորում են աղի մեջ, մարինադի ձևով։ Ծաղկի պատրաստուկներն ունեն մանրէասպան, հակաբորբոքային, փափկեցնող ազդեցություն։
Բժշկության մեջ
խմբագրելԲժշկության մեջ օգտագործվում է թավշածաղկից պատրաստված յուղային ծաղկամզվածք։ Օգնում է նաև ենթաստամոքսային գեղձի հաճախակի նոպայի դեպքում, թավշածաղիկն հնում օգտագործել են նաև որպես բուժամիջոց փորացավի, լյարդի հիվանդությունների, սրտխառնոցի, ատամի ցավի դեպքում։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է մոտ 35 տեսակ։ ՀՀ-ում ծաղկաբուծության մեջ տարածված են թավշածաղիկ մեքսիկական (T. patula), թավշածաղիկ բարակատերև (T. tenuifolia), թավշածաղիկ կանգուն (T. erecta) տեսակները։ Բոլորն էլ գեղազարդիչ են։ Չինական մշակույթում այն երկարակեցության խորհրդանիշ է։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ USDA, ARS, National Genetic Resources Program. «Germplasm Resources Information Network - (GRIN) Online Database, National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 4–ին-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ USDA Natural Resources Conservation Service. «PLANTS Database». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 4–ին-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Бархатцы на сайте Энциклопедия декоративных садовых растений
- Marigold Commercial Greenhouse Production Արխիվացված 2015-10-08 Wayback Machine
- Plant Cultures։ Use of marigolds in Asian culture Արխիվացված 2009-07-06 Wayback Machine
- African Marigold - A description from the 1636 book "The Herball or Generall Historie of Plants" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Growing African Marigolds Արխիվացված 2012-02-07 Wayback Machine
Գրականություն
խմբագրել- Бархатцы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Christian Grunert։ Gartenblumen von A bis Z, Neumann Verlag, Radebeul 1984.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավշածաղիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավշածաղիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 143)։ |