Հենրիկ Հարությունյան (բանասեր)

ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հեռուստահաղորդավար

Հենրիկ Արտավազդի Հարությունյան (նոյեմբերի 3, 1937(1937-11-03), Թափադոլակ, Հայաստան - մայիսի 7, 1992(1992-05-07), Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր։

Հենրիկ Հարությունյան
Ծնվել էնոյեմբերի 3, 1937(1937-11-03)
Թափադոլակ, Հայաստան
Մահացել էմայիսի 7, 1992(1992-05-07) (54 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ
Գիտական աստիճանպրոֆեսոր և բանասիրական գիտությունների դոկտոր

Կենսագրություն

խմբագրել

Հենրիկ Հարությունյանը ծնվել է 1937 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Ախուրյանի շրջանի Արևիկ գյուղում, որտեղ էլ ստացել է իր միջնակարգ կրթությունը։ 1960 թվականին ավարտել է Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը և աշխատանքի անցել նույն քաղաքի Պետրոս Դուրյանի անվան միջնակարգ դպրոցում, որպես ջոկատավար, մայրենի լեզվի և գրականության ուսուցիչ[1]։

1964 թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան, ժամանակակից հայոց լեզվի մասնագիտության գծով, եղել է լեզվաբան պրոֆեսոր Գուրգեն Սևակի ասպիրանտը։ 1967 թվականին, ավարտել է ասպիրանտուրան և աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որտեղ էլ անընդմեջ աշխատել է մինչև իր կյանքի վերջին օրը։

1968 թվականին «Անդեմ նախադասությունները ժամանակակից հայերենում» թեմայով պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա և ստացել ��անասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1973 թվականին Հարությունյանին շնորհվել է դոցենտի կոչում։

Համալսարանում դասավանդելուն զուգահեռ Հենրիկ Հարությունյանը միաժամանակ դասախոսություններ է կարդացել ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտում, հեռուստատեսությամբ վարել է «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը։ Եղել է Կրթության նախարարության ծրագրամեթոդական խորհրդի անդամ։

1989 թվականին «Կառավարումը ժամանակակից հայերենում» ծավալուն մենագրությամբ նա պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ մեկ տարի անց՝ պրոֆեսորի կոչում։

Հենրիկ Հարությունյանը եղել է բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ, կուսկազմակերպության քարտուղար, Ուսանողական գիտական ընկերություն նախագահ, համալսարանի բնագիտական ֆակուլտետների հայոց լեզվի ամբիոնի վարիչ։

Գրել է 12 մենագրություն և հինգ տասնյակից ավելի գիտական հոդված։ Նրա աշխատություններից մեկական օրինակներ գտնվում են Վաշինգտոնի կոնգրեսի գրադարանում։

Մահացել է 1992 թվականի մայիսի 7-ին։ Նրա մահից հետո ընտանիքի կողմից հրատարակվել է «Բայի արկածները» մենագրությունը։

  ․․․Ցնցված ենք բոլորս… Առաջին անգամ, ի զարմանս բոլորի, առաջին անգամ նա դասի չեկավ… Չենք ուզում հավատալ, չենք ուզում պատկերացնել նրան՝ այդ պատկառազդու, հպարտ, խիստ ու միաժամանակ հրաշալի մարդ-դասախոսին մահվան ճիրաններում… Չկա, այլևս մեզ հետ չէ, մեր կողքին չէ…Բայց ոչ… Մեր կողքին ու մեզ հետ է նա…Մեր հոգիներում… Ուղղակի ինքը չկա…Չկա այլևս Հենրիկ Հարությունյան մարդը, պրոֆեսորը, դասախոսը, լեզբվաբանը, մարդը…
- «Ավանգարդ» թերթ, 12.05.1992, Հենրիկ Հարությունյանի ուսանողներ[2]
 

:

Աշխատություններ

խմբագրել
  • «Անդեմ նախադասությունները ժամանակակից հայերենում»
  • «Ածական անուն, դերանուն»
  • «Գրողի լեզվի և ոճի հարցեր»
  • «Լեզվի գործնական ուսուցումը և տրամաբանական մտածողության զարգացումը»
  • «Գեղարվեստական խոսք»
  • «Եթե բառերը խոսեին»
  • «Հետաքրքրաշարժ հայոց լեզու»
  • «Հայոց լեզուն հազարագանձ»
  • «Ուղղագրական բառգրքույկ»
  • «Առձեռն ուղղագրական բառգրքույկ»
  • «Կառավարումը ժամանակակից հայերենում»
  • «Հետաքրքրաշարժ հայոց լեզուն»[3][4]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կենսագրական բառարան» Գառնիկ Ստեփանյան, էջ 175
  2. «Ավանգարդ» թերթ, 12․05․1992 թվականին
  3. Հարությունյան, Հենրիկ Արտավազդի (1979). Հետաքրքրաշարժ հայոց լեզու. Լույս.
  4. Հարությունյան, Հենրիկ Արտավազդի (1975). Սեղբոսյան, Լ Գ (ed.). Հետաքրքրաշարժ հայոց լեզու։ Տեղեկություններ, փաստեր հայոց լեզվի վերաբերյալ. Երևան: Լույս.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Հարությունյան (բանասեր)» հոդվածին։