Հանցակիցները (ֆիլմ, 1983)
«Հանցակիցները» (ռուս.՝ «Соучастники»), 1983 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[2], որը նկարահանել է ռեժիսոր Իննա Թումանյանը Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում[3]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | քրեական ֆիլմ[1] և դրամա[1] |
Թվական | 1983 |
Ռեժիսոր | Իննա Թումանյան |
Օպերատոր | Վալերի Գինզբուրգ |
Երաժշտություն | Եվգենի Գևորգյան |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 98 րոպե |
Սյուժե
խմբագրելՎաղ տարիքից տարբեր բանտերում ու գաղութներում իր կյանքն անցկացրած Անատոլին իր ազատ արձակումից մի քանի ամիս առաջ քննիչին խոստովանում է, որ տասը տարի առաջ ինքն այլ դեռահասների հետ սպանություն է կատարել։ Քննիչը հետևողականորեն և համբերատար բացահայտում է հին հանցագործության փաստերը և փնտրում է իր խնամարկյալին օգնելու հնարավորություն։ Անատոլին գաղութից դուրս գալուց հետո գտնում է քննիչ Խլեբնիկովին, որը նախկինում կարեկցություն է ցուցաբերել իր նկատմամբ, և նա փորձում է օգնել նախկին կալանավորին՝ հարմարվելու իր համար նոր հասարակությանը։
Դերերում
խմբագրել- Լեոնիդ Ֆիլատով – քննիչ Խլեբնիկով
- Սերգեյ Կոլտակով – Անատոլի
- Նատալյա Վիլկինա
- Վլադիմիր Կաչան
- Գալինա Մորաչևա
- Վլադիմիր Ստեկլով
- Ալեքսանդր Ֆեկլիստով
- Վլադիմիր Անուֆրիև
- Յանա Դրուզ
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Շպեեր, Իննա Թումանյան
- Ռեժիսոր՝ Իննա Թումանյան
- Օպերատոր՝ Վալերի Գինզբուրգ
- Նկարիչ՝ Վիկտոր Սաֆրոնով
- Կոմպոզիտոր՝ Եվգենի Գևորգյան
- Մոնտաժող՝ Լիդիա Ժուչկովա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Հանցակիցները» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Հանցակիցները» ֆիլմը kinopoisk.ru կայքում