Եվգենի Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եվգենի Դմիտրիի Գևորգյան (հունիսի 2, 1936[1], Մոսկվա, ԽՍՀՄ - 2016, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայազգի խորհրդային դաշնակահար և կոմպոզիտոր։ Համարվում է ԽՍՀՄ-ում` ֆրի ջազի առաջին կատարողը[2]։
Եվգենի Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1936[1] Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ, ԱՄՆ և Հայաստան |
Մահացել է | 2016 Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Borets factory? |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1962) |
Կենսագրություն
խմբագրելԵվգենի Գևորգյանի մանկությունն անցել է Իրանում։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (ներկայիս` Նիկոլայ Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան)։ Զբաղեցրել է Մոսկվայի «Բորեց» կոմպրեսորների գործարանի գլխավոր ճարտարագետի պաշտոնը։ Երաժշտական կրթությունն ստացել է տան պայմաններում։
1957-1960 թվականներին ելույթներ է ունեցել սիրողական պարային նվագախմբերում (այսպես կոչված դիքսիլենդներում)։ Կազմակերպել է համույթներ և նվագախմբեր, որոնցից առավել հայտնին իր եղբոր` Անդրեյ Գևորգյանի (կոնտրաբաս) և Յուրի Նիժնիչենկոյի (հարվածային) հետ կազմած եռյակն էր։ Ելույթներ է ունեցել Մոսկվայի և Տալլինի ջազի փառատոներում։ Վերջին ելույթները տեղի են ունեցել 1977 և 1988 թվականներին` Ռուսաստանի տարբեր քաղաքներում։
1960-ական թվականներին ստեղծել է ջազային կոմպոզիցիաներ («Իգոր Սվյատոսլավովիչ», «Չաբան», «Մարդը և ծովը», «Հորիզոնում դու ինձ հեծյալ ես թվում», «Ջազի երեք գույները»)։ 1967 թվականից երաժշտություն է գրել կինոնկարների համար։
Եվգենի Գևորգյանը համագործակցել է Վլադիմիր Վիսոցկու հետ, նրա` «Ալիսան հրաշքների աշխարհում» երաժշտական հեքիաթի երաժշտությունը ստեղծելու և վերադաշնակելու գործում։
1990-ական թվականների կեսերից Եվգենի Գևորգյանը բնակվում էր ԱՄՆ-ում։ Մահացել է 2016 թվականի նոյեմբերի 3-ին։
Ֆիլմագրություն
խմբագրելԵվգենի Գևորգյանի ստեղծած երաժշտությունը հնչում է հետևյալ ֆիլմերում.
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1970 | Իսկ մարդը շեփոր է նվագում | А человек играет на трубе |
1972 | Գոտեմարտ | Схватка |
1972 | Յուլկան | Юлька |
1972 | Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները | Жизнь и удивительные приключения Робинзона Крузо |
1973 | Կյանքի ամեն մի օրը | Каждый день жизни |
1974 | Երկնագույն պարեկ | Голубой патруль |
1974 | Ուղերթ առաջին, ուղերթ վերջին | Рейс первый, рейс последний |
1974 | Մաքսանենգություն | Контрабанда |
1975 | Տղան և որմզդեղնը | Мальчик и лось |
1976 | Քաղաքն առավոտից մինչ կեսգիշեր | Город с утра до полуночи |
1976 | Ուտկա գյուղը | Деревня Утка |
1977 | «Նադեժդա»-ի քամին | Ветер «Надежды» |
1977 | Յամբույի չար ոգին | Злой дух Ямбуя |
1978 | Իսկ մեզ մոտ կրկես է եկել | А к нам цирк приехал |
1978 | Երբ ես հսկա կդառնամ | Когда я стану великаном |
1979 | Հանդիպման վայրը փոխել չի կարելի | Место встречи изменить нельзя |
1979 | 20-րդ դարի ծովահենները | Пираты XX века |
1980 | Մայրս ինձ երջանիկ է ծնել | Родила меня мать счастливым |
1980 | Արծաթե լճեր | Серебряные озера |
1982 | Չեմ կարող ասել «Մնաս բարով» | Не могу сказать «прощай» |
1983 | Գումարտակի հրամանատարները | Комбаты |
1983 | Հանցակիցները | Соучастники |
1984 | Առաջնորդը | Лидер |
1984 | Խարույկ` սպիտակ գիշերով | Костёр в белой ночи |
1984 | Առանց տապալման իրավունքի | Без права на провал |
1990 | Արքայազն ուրվականը | Принц-привидение |
1990 | Սև մոգություն, կամ տեսակցություն սատանայի հետ | Чёрная магия, или Свидание с дьяволом |
1991 | Մահվան քարավանը | Караван смерти |
1991 | Գրաքննություն հիշատակին` թույլ չեմ տալիս | Цензуру к памяти не допускаю |
1991 | Առնետներ, կամ գիշերային մաֆիա | Крысы, или Ночная мафия |
1991 | Մահ կուլիսների ետևում | Смерть за кулисами |
1992 | Դժոխքի ոգիները | Духи ада |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Биография Евгения Геворгяна на сайте «Кино-театр»