Հայ բարերարների ճեմուղի

«Հայ բարերարների ճեմուղի», հուշահամալիր Երևանի Կենտրոն համայնքում, Օղակաձև զբոսայգում՝ Նալբանդյան, Խանջյան և Իսահակյան փողոցների հատվածում, Միքայել Նալբանդյանի հուշարձանի հետնամասում։ Ներառում է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող և անհատ բարերարներին նվիրված հուշարձաններ։ Հիմնադրվել է 2010 թվականին, բացումը տեղի է ունեցել 2012 թվականին։

Հայ բարերարների ճեմուղի

«Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 2010, օգոստոսի 12
Գտնվում է Օղակաձև զբոսայգի
Քանդակագործ(ներ) Ֆերդինանդ Առաքելյան
Շինարարության ավարտ 2012, հոկտեմբերի 20
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակ

խմբագրել

Պատմություն

խմբագրել
 
Ճեմուղու մուտքի հուշակոթողը

Հիմնադրվել է ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ։ Աշխատանքներն ավարտվել են երկու տարի անց։ Հուշակոթողի տեղադրումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ։

Բացման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 20-ին։ Մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, հեղինակ Ֆերդինանդ Առաքելյանը, բարձրաս��իճան այլ հյուրեր և երևանցիներ։ Ողջույնի խոսք է ասել Հրանուշ Հակոբյանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուղերձն է հղել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Ներկա պաշտոնյաները, ինչպես նաև Գալուստ Գյուլբենկյանի և Ալեք Մանուկյանի անվան դպրոցների աշակերտները կտրել են ճեմուղու ժապավենը։ Արարողությունն ուղեկցվել է ազգային երաժշտական կատարումներով։

Քանդակներ

խմբագրել
Հուշակոթող
խմբագրել

Հուշակոթողը խորհրդանշում է հայ բարերարի հավաքական կերպարը։

Բարերարների հուշարձաններ
խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել