Գալուստ Գյուլբենկյան

հայ ձեռնարկատեր, բիզնեսմեն

Գալուստ Սարգսի Գյուլբենկյան (արմտ. հայ.՝ Գալուստ Կիւլպէնկեան, մարտի 29, 1869(1869-03-29)[5], Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 20, 1955(1955-07-20)[2][3][4][…], Լիսաբոն[6][5]), պորտուգալահայ գործարար և բարեգործ։ Նա մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործման հասանելի դարձնելու մեջ։

Գալուստ Գյուլբենկյան
գործարար և բարեգործ
 
Կրթություն՝ Սուրբ Հովսեփ ավագ դպրոց և Լոնդոնի թագավորական քոլեջ (1887)
Մասնագիտություն՝ գործարար, ձեռնարկատեր, ճարտարագետ, դիվանագետ, մեկենաս, արկածախնդիր, smuggler և արվեստի կոլեկցիոներ
Ազգություն հայ
Ծննդյան օր մարտի 23, 1869 թ.
Ծննդավայր Սկյուտար, Օսմանյան Կայսրություն
Վախճանի օր հուլիսի 20, 1955 թ.
Վախճանի վայր Լիսաբոն, Պորտուգալիա
Թաղված Սուրբ Սարգիս եկեղեցի
Դինաստիա Հայաստան Հայաստան
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն,  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Պորտուգալիա
Ի ծնե անուն արմտ. հայ.՝ Գալուստ Սարգիս Կիւլպէնկեան
Զավակներ Նուբար Սարգիս (ծնվ. 1896),
Ռիտա Սիրվարդ (ծնվ. 1900)
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Գալուստը ծնվել է Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյանների ընտանիքում՝ Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ Հայրը՝ Սարգիս աղան, վստահ էր, որ որդին շարունակելու է իր գործը և զբաղվելու էր մանուֆակտուրայով, սակայն որդին հոր ճանապարհով չգնաց. ընտրեց նավթագետ-հանքաբանի մասնագիտությունը։ Գալուստը, կրթություն ստանալով եվրոպական հայտնի համալսարաններում, տիրապետում էր ութ լեզվի։

Կենսագրություն

խմբագրել

Ընտանիք

խմբագրել

Պնդվում է, թե Գյուլբենկյանները ծագել են հայկական Ռշտունիների իշխանական տոհմից, որոնք 11-րդ դարում տեղակայվեցին Կեսարիայում։ Այնտեղ վերցնում են Վարդ Պատրիկ ազնվական տոհմանունը, որը 17-րդ դարում օսմանյան թուրքերի գալուց հետո դառնում է Գյուլբենկյան։ Գյուլբենկյանները ապրել են Կեսարիայի գավառի Թալաս բնակավայրում մինչև 19-րդ դարի կեսերը, երբ տեղափոխվել են Կոստանդնուպոլիս (հետագայում Գյուլբենկյանների սեփականությունը Թալասում բռնագանձվել է թուրքական իշխանությունների կողմից)։

Դեռևս 1860 թվականին Գալուստի հայրը՝ Սարգիս Գյուլբենկյանը, ակտիվ մասնակցություն ուներ նավթարդյունաբերության ոլորտում։ Նա մի քանի նավթային ընկերությունների սեփականատեր էր Կովկասում, հատկապես՝ Բաքվում, իսկ 1880 թվականից նա ներկայացնում էր Ալեքսանդր Մանթաշյանցի միջազգային կազմակերպությունը Օսմանյան կայսրությունում։ Գյուլբենկյանները ստանձնեցին բժշկության և գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներմուծման գործը։ Նրանց էր պատկանում Օսմանյան կայսրության խոշոր արտահանող ընկերություններից մեկը։ Բացի առևտրային գործունեությունից Գյուլբենկյանները բազում մարդասիրական ծրագրեր են իրականացրել ի նպաստ թուրքաբնակ հայերի։ Իսկ 1915 թվականի ցեղասպանությունից հետո Միջագետքում տարածքներ են ձեռք բերել փախստականներին ապաստան տալու համար։

Վաղ տարիներ

խմբագրել
 
Գալուստ Գյուլբենկյանը երեք տարեկանում

Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869 թվականի մարտի 23-ին Սկյուտարում, թաղամաս Կոստանդնուպոլսի ասիական ափին։ Ծնողներն էին Սարգիսն ու Տիրուհին։ Նախնական կրթությունը Գալուստը ստացել է Գատըգյուղում հայկական Արամյան-Ունջյան դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է ֆրանսիական Սեն Ժոզեֆ դպրոցում։ Միջնակարգ կրթությու��ը նա ստացել է Ռոբերտ քոլեջում (ներկայումս համալսարան)։ 15 տարեկանում ֆրանսերենը կատարելագործելու նպատակով նա որոշ ժամանակով տեղափոխվում է Մարսել։ Գալուստ Գյուլբենկյանը 18 տարեկանում ավարտում է Լոնդոնի թագավորական քոլեջը («Քինգս քոլեջ») ճարտարագետի և կիրառական գիտությունների մասնագետի որակավորմամբ։

Երիտասարդ տարիներ

խմբագրել
 
Գալուստ Գյուլբենկյանը 1889 թվականին, 20 տարեկան, Քինգս քոլեջը ավարտելիս

Գալուստը մեծ հետաքրքրություն ուներ ֆիզիկայի, ճարտարագիտության նկատմամբ և մտադրված էր հետազոտական աշխատանքներով զբաղվել, սակայն հայրը տարհամոզեց նրան։ Քսան տարեկանում հոր թելադրանքով, նա մեկնել է Բաքու՝ նավթաշխարհի մարդկանց հետ ծանոթանալու և իր գիտելիքները հարստացնելու։ Ճամփորդության արդյունքում նա գրում է «Նավթը էներգիայի աղբյուր» ուսումնասիրությունը, որը տպագրվում է Փարիզի հեղինակավոր «Revue des Deux Mondes» («Երկու աշխարհամասերի անձնագիր») ամսագրում։ Հետագայում նա իր մտահղացումները շարադրում է «Անդրկովկասը և Ապշերոնի թերակղզին, ճամփորդական հուշեր» ձեռնարկում։1892 թվականին Գյուլբենկյանը Լոնդոնում ամուսնանում է Նվարդ Եսայանի հետ։ Նվարդը նույնպես Կեսարիայից էր և սերում էր շատ հարուստ և ազնվական հայ տոհմից։ Նրանք ունեցան երկու զավակ՝ Նուբար Սարգիսը և Ռիտա Սիրվարդը։

Նավթաարդյունաբերական գործունեությունը

խմբագրել
 
Գալուստ Գյուլբենկյանը ամուսնանում է Նվարդ Եսայանի հետ, Լոնդոն, 1892

Նավթարդյունաբերության մեջ իր առաջին քայլերը Գյուլբենկյանը կատարում է մեկ այլ հանրահայտ նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցի՝ Կ. Պոլսում գտնվող նավթի գրասենյակում։ Սակայն շատ չանցած Գյուլբենկյանի ընտանիքը հեռանում Անգլիա։ Լոնդոնում Գյուլբենկյանը արտոնագիր է ստանում և հիմնում նավթային իր գրասենյակը։ Նա Լոնդոնում Թուրքիայի և Պարսկաստանի դեսպանատների՝ նավթի գծով տնտեսական խորհրդականն էր։ Գիտելիքների մեծ պաշարը և փորձը Գալուստին հնարավորություն են տալիս շատ կարճ ժամանակում դառնալ խոշոր ձեռնարկատեր։

Շուտով Գյուլբենկյանը նախաձեռնում է «Turkish Petroleum Company»-ի ստեղծումը, որի բաժնետոմսերի 25%-ը պատկանում էր «Royal Dutch Shell Group»-ին, 35%-ը Թուրքիայի Ազգային բանկին, 15%-ը Գալուստ Գյուլբենկյանին, իսկ 25%-ը՝ գերմանացիներին։ Հաջող գործարքի համար բրիտանացիները իրենց եկամտի 2, 5 տոկոսը տրամադրեցին Գյուլբենկյանին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գյուլբենկյանը ստեղծեց Նավթային գլխավոր կոմիտե կազմակերպությունը, որի նպատակն էր ձեռք բերել գերմանական Դոյչե բանկը։ Պատերազմից հետո «Turkish Petroleum Company»-ն վերանվանվեց «Iraq Petrolium Co. LTD» և դրա բաժնետոմսերը հավասարապես կիսվեցին ներկայիս «British Petroleum»-ի, «Royal Dutch Shell Group»-ի, «Compagnie Francaise des Petroles»-ի և «Near East Development Corporation»-ի միջև։ Գալուստ Գյուլբենկյանին մնաց «Iraq Petrolium Co. LTD»- ի 5%-ը, որի համար նա ստացավ «Պարոն 5%» մականունը։

 
Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրի (Երևան)

Այն ժամանակ, երբ Պարսից ծոցում գտնվում է առաջին նավթահորը, Գալուստ Գյուլբենկյանը Պարսկաստանում գնում է նավթաբեր հողատարածքներ և դառնում է British Petroleum-ի հիմնադիրներից մեկը։ Շատ չանցած այն վերանվանվում է «Անգլո-պարսկական նավթային ընկերության», որը վառելիք էր ապահովում Անգլիայի արքայական նավատորմին։ Գալուստ Գյուլբենկյանն գերազանցապես տիրապետում էր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական ու աշխարհագրական տվյալներին ու հատկապես նավթային քարտեզին։

Նա նավթային հողատարծքներ ուներ Վենեսուելայում, Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, մոտիկից ծանոթ էր սուլթանական և պարսկական արքունիքիների օրինական ու ոչ օրինական ելումուտին։ Նրա օգնությամբ հաճախ էին լուծվում գերտերությունների միջև ծագած կնճռոտ հարցերը։ Նա իր ձեռքում էր պահում խոշոր նավթային ընկերությունների լծակները։

Սան-Ռեմոյի խորհրդակցության ժամանակ նավթային ընկերությունների միջև տարաձայնություններ կային տարածքների հարցում։ Գյուլբենկյանն ինքն է վերցնում և կարմիր մատիտով գծում յուրաքանչյուր պետության տիրույթը, այդ պատճառով Սան-Ռեմոյի պայմանագիրը կոչվել է «Կարմիր գծի» պայմանագիր։

Արվեստի հավաքածու

խմբագրել

Նա տնօրինում էր արվեստի արժեքավոր հավաքածուի, որում տեղ էին գտել շուրջ 6.000 օրիգինալ նմուշ։ Դրանք ստեղծվել էին տարիների ընթացքում և մինչև Գյուլբենկյանի վերջնականապես Լիսաբոնում հաստատվելը, նրանք տեղափոխվում էին երկրից երկիր ապահովության համար։

1906 թվականին ստեղծված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուբար փաշայի մահից հետո այս կազմակերպության ղեկավարությունը ստանձնում է Գալուստ Գյուլբենկյանը՝ 1930 թվականին։ Սակայն, երկու տարի անց, ճնշումների պատճառով հրաժարվում է պաշտոնից։ 1942 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ տարիներին, Գյուլբենկյանը Եվրոպայում փնտրում էր մի երկիր, որտեղ ռազմական գործողություններ չէին ընթանում և, որը գրավված չէր Ֆաշիստական Գերմանիայի կողմից։ Լիսաբոնը դարձավ Գալուստ Գյուլբենկյանի խաղաղության նավահանգիստը։ Պորտուգալիայի մայրաքաղաքում նա տուն չուներ և ապրում էր «Ավես» հյուրանոցում, որը այդ ժամանակ լավագույններից մեկն էր համարվում։ Իհարկե, Անգլիական իշխանությունները ցանկանում էին «Պարոն 5%»-ի ֆինանսական կարողությունները պահպանել Մեծ Բրիտանիայում, սակայն հարկային բեռը բավականին ծանր էր այդ ժամանակ և «նավթային գեներալը» որոշեց իր ողջ կարողությունը տեղափոխել Պորտուգալիա։

Գյուլբենկյանը հայապահպանման անկյունաքար էր համարում հայոց եկեղեցին և դրա համար նրա խոշոր բարեգործական ներդրումները կապված էին հայ եկեղեցու հետ։ 20-րդ դարի 20-ական թվականներին Լոնդոնի հայ համայնքը ցանկություն է հայտնում եկեղեցի ունենալ և այդ հարցով դիմում են Գալուստ Գյուլբենկյանին։ Նա ընդառաջում է հայ համայնքի խնդրանքը։ 1920-1922 թվականներին կառուցվում է Սբ. Սարգիս եկեղեցին՝ Հաղպատի վանքի զանգակատան օրինակով։ Եկեղեցին մինչ օրս համարվում է Լոնդոնի ամենագեղեցիկ հուշակոթողներից մեկը և այնտեղ արարողությունները կատարվում են անվճար՝ նրա կտակած միջոցների հաշվին։ Գյուլբենկյանի խոշոր բարեգործական միջոցառումներից է նաև 1929 թվականին կառուցված Երուսաղեմի հայոց պատրիարքարանին կից «Կյուլբենկյան» մատենդարանի շենքը, որին ժամանակին գրականություն է մատակարարել։ Նա մեծ ուշադրություն է դարձրել Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդան��ցին։

1920 թվականից մինչև 1940 թվականը նա իր հովանու տակ է վերցրել Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտորնները, ձեռնարկել Միջին Արևելքի բազմաթիվ եկեղեցիների կառուցումը։ 1936 թ. Գյուլբենկյանը 400 հազար դոլարի օգնություն է տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ թանգարանի վերակառուցման և պարիսպների վերականգնման համար։

Ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել էր Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին։ Իր վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, նա ապրեց ընդամենը տասներեք տարի։ Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Կալուստ Կյուլբենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես նոբելյան հիմնադրամը։ Երեք հարյուր միլիոն ոսկի՝ մոտ 840 միլիոն դոլար, մնաց Պորտուգալիայում և այնտեղից հիմնադրամը շարունակեց իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում։ Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի Մատենադարանին։ «Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ...»

2012 թվականի հունվարին հայտարարվել է, որ նա հետմահու զրկվում է Եղիսաբեթ II-ից տրվող KBE մրցանակից, որը տրվել է նրան 1951 թվականին։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Գալուստ Գյուլբենկյան Մարդը և Նրա Ձեռքբերումները». Վերցված է 2009 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագի��արանից  (հ․ 5, էջ 491