Համր կինո
Համր ֆիլմ, կինեմատոգրաֆիայի ընդունված անվանումը իր ստեղծման առաջին տասնամյակներին, երբ կինոնկարները էկրան էին բարձրանում առանց համահունչ ձայնի։ Հատկապես ձայնագրման և նրա համահունչ վերաարտադրման տեխնիկապես անհնար լինելը առավել կարևոր պատճառ հանդիսացավ, որոշելու կինոնկարների գեղարվեստական յուրահատկությունը այդ ժամանակ։
Հնչեղ խոսքի բացակայությունը խթան հանդիսացավ պատկերի արտահայտչական հնարավորությունների որոնման համար։ Ձայնի պակասը բերեց բարդ սյուժեն «համր» ներկայացնելու ձևեր, առաջացան տիտրերը, դերասանական խաղում առաջ եկավ յուրահատուկ մնջախաղի տեսակ։
1920-ականների սկզբին համր կինոն արդեն ուներ մի շարք արտահայտչական միջոցներ, որոնք նպաստեցին կինեմատոգրաֆիայում մի քանի զուգահեռ ուղղությունների առաջացմանը։ Առավել ազդեցիկ էին գերմանական կինոէքսպրեսիոնիզմը (Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրմաու, Ֆրից Լանգ, Պաուլ Լենի և ուրիշներ), ամերիկյան պատմողական դպրոցը (Դեյվիդ Գրիֆիթ, Թոմաս Ինս և ուրիշներ) և խորհրդային գեղարվեստա-վավերագրական դպրոցը (Դզիգա Վերտով)։
Ստեղծման պատմությունը
խմբագրել1878 թվականին Էդվարդ Մայբրիջը բազմաթիվ տեսախցիկների միջոցով նկարահանեց «Օցիդենտ» մականվամբ ձիուն վազելիս։ Ավելի ուշ հայտնաբերվեց ֆոտոթիթեղներով տեսախցիկ պտտվող գլանի վրա։
1884 թվականին Ջորջ Իստմենը փոխարինեց ֆոտոթիթեղները ֆոտոէմուլսիայով պատած թղթե ժապավենով։
1888 թվականին ռեժիսոր Լուի Լեպրենսը նկարահանեց պատմության մեջ առաջին ժապավենային, պատումային, 2 րոպե տևողությամբ կինոնկարը՝ «Տեսարան Ռոունդհեյ այգում»[1]։ Նույն տարվա վերջում Լեպրենսը նկարահանեց «Տրանսպորտի երթևեկությունը Լիդս կամրջի վրա» կինոնկարը։
1895 թվականին Լյումիեր եղբայրները հայտնագործեցին «Շարժվող լուսանկարների» նկարահանման և պրոյեկտման կինոապարատը, որն 1895 թվականի փետրվարի 13-ին արտոնագրվեց է և ստացավ կինեմատոգրաֆ անվանումը[2]։ Առաջին հրապարակային վճարովի սեանսը կայացել է 1895 թվականի դեկտեմբերի 28-ին, Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե» նկուղում։ Ցուցադրման ժամանակ հանդիսատեսը նայեց 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբ[3]։
Համր կինոյի առանձնահատկությունները
խմբագրելՏիտրեր
խմբագրելՀամր կինոյի առանձնահատկություններից մեկը տիտրեր օգտագործելն է։ Դրանք բացատրում էին սյուժեն, վերարտադրում էին հերոսների ռեպլիկները և անգամ բացատրում էին էկրանի իրադարձությունները հանդիսատեսին։ Տիտրերը կինոյում միանգամից չհայտնվեցին և նրանց գործառությունը ժամանակի հետ էապես փոխվեց։ Դրանք օգտագործվում էին որպես մոնտաժային մասի վերնագիր, խոսքի ձայնի փոխարինող, սյուժեն բացատրող միջոց։ Սկզբում կինոնկարները վաճառվում էին առանց տիտրերի, վարձույթի տերը ստանում էր միայն տեքստը, որը կարող էր ըստ իր հայեցողության տեղադրել (ըստ պահանջի նաև թարգմանել) ժապավենի վրա։ Գործը հեշտացնելու համար ժապավենի վրա տեքստի սկսելու տեղը նշվում էր թեք խաչով և տեքստի համարով։ 20-րդ դարի սկզբին կային հատուկ տիտրերի արհեստանոցներ, որտեղ պատրաստում էին տիտրերով ժապավենի մոնտաժային հատվածներ։ Ժամանակի ընթացքում տիտրերը սկսեցին ընկալվել ոչ միայն տեխնիկական այլև որպես ֆիլմի էսթետիկական մաս։ Հաճախ տիտրերը նաև գունավորվում էին։
Գեղարվեստական միջոցների զարգացման հետ, հնարավոր դառավ նկարահանել լիամետրաժ կինոնկարներ առանց տիտրերի։ Դա ներհատուկ է հաստկապես գերմանական «կամերային դրամային», որի լավագույն օրինակն է Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուի «Վերջին մարդը» կինոնկարը։
Միմիկա և ժեստեր
խմբագրելՀամր կինոյի գեղարվեստական և պատկերման հնարավորությունները շատ մեծ էին։ Մշակվել էր հանդիսատեսի հետ շփման մնջախաղի հատուկ և անկրկնելի ոճ։ Որոշ դերասանների շարժումների արտահայտչականությունը հազիվ թե գերազանցվի ժամանակակից ձայնային կինոյի դերասանների կողմից։
Երաժշտություն
խմբագրել20-րդ դարի սկզբին կինոցուցադրումները ամբողջովին անձայն չէին՝ սովորաբար ցուցադրությունը ուղեկցվում էր դաշնամուրի նվագակցությամբ։ Կինոյի դաշնակահարը կոչվում էր տապյոր (ֆր.՝ tapeur)։ Բազմաթիվ մեղեդիներ նրան երգացանկից կատարվում են մինչ այժմ։
«Գոմոն» կինոստուդիայում 1902 թվականից սկսած ձայնավոր կինո ստանալու փորձեր էին կատարվում։ Ձայնի և նկարի համաժամացման խնդիրը լուծվում էր կինոպրոեկտորը և ֆոնոգրաֆը, իսկ հետո գրամոֆոնը մեկ առանցքի վրա միացնելով[4]։ Այս հարցում առաջընթաց կար անգլիացիների մոտ, բայց ստեղծված ապարատների բարդությունը սահմանափակում էր նրանց պրակտիկ օգտագործումը[4]։.
Կինոցուցադրումները սկսեցին ուղեկցվել ձայնով միայն 1920-ական թվականներին, երբ ԱՄՆ-ում, Գերմանիայում և ԽՍՀՄ-ում ստեղծվեցին ձայնային ֆիլմերի լայն օգտագործման համակարգեր։ Կինովարձույթ մտած առաջին կինոնկարը «Ջազի երգիչն» էր (անգլ.՝ The Jazz Singer, 1927), բայց համր կինոյի արտադրությունը դեռ մեկ տարի շարունակվում էր և ձայնավոր կինոն սկսեցել գերակայել միայն 1929 թվականին։ Առաջին ձայնավոր հայկական կինոնկարը Համո Բեկնազարյանի Պեպոն էր։
Երանգավորում
խմբագրելՔանի որ բացակայում էր գույնը, հաճախ սև-սպիատակ ժապավենները թաթախվում էին տարբեր ներկերի մեջ կամ ժապավենի էմուլսիայի տարբեր աղեր էին ընտրում և տարբեր երանգներ ստանում։ Գույնի ֆիլտրման արդյունքում իրական սպիտակը փոխվում էր այլ գույնով։ Դրանով ստանում էին զանազան տրամադրություններ, օրվա տարբեր ժամերի լուսավորության պատրանք։ Կապույտը ենթադրում էր գիշերային լուսավորություն, դեղինն ու ագաթագույնը ցերեկվա, կարմիրը կարծեցյալ կրակն էր, կանաչով խորհրդավոր տեսարաններն էին ներկումերանգավորում։
Հաճախ նեկում էին ձեռքով, ամեն մի կադրի վրա կոնկրետ առարկան կամ պատկերը որոշակի գույնով։ Օրինակ՝ «Պոտյոմկին» զրահանավը» (ԽՍՀՄ, 1925) կինոնկարում Սերգեյ Էյզենշտեյնը ձեռքով կարմիր է ներկել փողփողացող դրոշը։
Հայկական համր կինոն
խմբագրելՀայաստանում առաջին կինոնկարահանումներն արվել են 1907–1914 թվականներին։ Փաստագրական բազմաթիվ կինոնկարահանումներ են կատարվել Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) ժամանակ՝ Կովկասյան ռազմաճակատում։ Կինոնյութեր ստեղծվել են նաև 1918–1920 թվականներին։ Հայկական կինոյի սկզբնավորումը նշանավորվել է «Խորհրդային Հայաստան» (1924) վավերագրական և Համո Բեկնազարյանի «Նամուս» (1925) գեղարվեստական ֆիլմերով։ Հայկական կինոյի համր շրջանում (1924–1935) ստեղծվել են «Զարե» (1926), «Շոր և Շորշոր» (1926), «Կիկոս» (1931), «Գիքոր» (1934) և այլ կինոնկարներ[6]։
Համր կինոյի հայտնի ֆիլմերը
խմբագրել- «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» (Ֆրանսիա, 1896)
- «Ճանապարհորդություն դեպի լուսին» (Ֆրանսիա, 1902)
- «Գնացքի մեծ կողոպուտ» (ԱՄՆ, 1903)
- «Վամպիրներ» (Ֆրանսիա, 1915)
- «Ազգի ծնունդը» (ԱՄՆ, 1915)
- «Անհամբերություն» (ԱՄՆ, 1916)
- «Գոլեն՝ ինչպես նա աշխարհ եկավ» (Գերմանիա, 1920)
- «Դոկտոր Կալիգարիի աշխատասենյակը» (Գերմանիա, 1920)
- «Նոսֆերատու» (Գերմանիա, 1922)
- «Դոկտոր Մաբուզե խաղամոլը» (Գերմանիա, 1922)
- «Անիվ» (Ֆրանսիա, 1923)
- «Գործադուլ» (ԽՍՀՄ, 1924)
- «Վերջին մարդը» (Գերմանիա, 1924)
- «Ագահություն » (ԱՄՆ, 1924)
- «Ընդմիջում» (Ֆրանսիա, 1924)
- «Աելիտա» (ԽՍՀՄ, 1924)
- «Մենիլմոնտան» (Ֆրանսիա, 1924 - 1925)
- «Պոտյոմկին» զրահանավը» (ԽՍՀՄ, 1925)
- «Ոսկու տենդ» (ԱՄՆ, 1925)
- «Մեծ զորահանդես» (ԱՄՆ, 1925)
- «Օրոչի» (Ճապոնիա, 1925)
- «Մայրը» (ԽՍՀՄ, 1926)
- «Գեներալը» (ԱՄՆ, 1926)
- «Խելահեղության էջեր» (Ճապոնիա, 1926)
- «Արևածագ» (ԱՄՆ, 1927)
- «Մետրոպոլիս» (Գերմանիա, 1927)
- «Ֆաուստ» (Գերմանիա, 1927)
- «Նապոլեոն» (Ֆրանսիա, 1927)
- «Ամբոխ» (ԱՄՆ, 1928)
- «Ժաննա դ՛Արկի կրքերը» (Ֆրանսիա, 1928)
- «Կրկես» (ԱՄՆ, 1928)
- «Կինոապարատով մարդը» (ԽՍՀՄ, 1929)
- «Պանդորայի արկղը» (Գերմանիա, 1929)
- «Անդալուզյան շունը » (Ֆրանսիա, 1929)
- «Մեծ քաղաքի լույսերը» (ԱՄՆ, 1931)
- «Ծնվելը, ծնվեցի (Տղաները Տոկիոյից)» (Ճապոնիա, 1932)
- «Իդզու պարողը» (Ճապոնիա, 1933)
Համր կինոյի վարպետները
խմբագրել- Ժորժ Միլյես
- Մաքս Լինդեր
- Մակ Սեննետ
- Չարլի Չապլին
- Բաստեր Քիթոն
- Րոսկո Արբակլ
- Հարոլդ Լլոյդ
- Դեյվիդ Ուորկ Գրիֆիտ
- Լիլիան Գիշ
- Էդվին Պորտեր
- Մերի Փիքֆորդ
- Դուգլաս Ֆերբենքս
- Ռուդոլֆ Վալենտինո
- Լոն Չեյնի
- Տեդա Բարա
- Աբել Հանս
- Կլարա Բոու
- Ջեյմս Քրուզ
- Լուիզա Բրուքս
- Ժուան Լինույ
- Քինգ Վիդոր
- Էրիխ ֆոն Շտրոգեյմ
- Ֆրից Լանգ
- Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու
- Պաուլ Վեգեներ
- Կարլ Թեոդոր Դրեյեր
- Իվան Մոզժուխին
- Վերա Խոլոդնայա
- Դիմիտրի Կիրսանով
- Վլադիմիր Մաքսիմով
- Սերգեյ Էյզենշտեյն
- Յակով Պրոտոզանով
- Լև Կուլեշով
- Վսեվոլոդ Պուդովկին
- Ալեքսանդր Դովժենկո
- Դզիգա Վերտով
- Իգոր Իլյինսկի
- Անատոլի Կտորով
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Համր կինո կատեգորիայում։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գինեսի ռեկորդների գիրք, բոլոր հրատարակությունները։
- ↑ Լյումիերների ինստիտուտի կայքը
- ↑ Ռոնալդ Բերգան «Կինո», Նկարազարդ հանրագիտարանя, 2008, АСТ, էջ 17 (ռուս.)
- ↑ 4,0 4,1 Սերգեյ Կոմարով, «Արտասահմանյան կինոյի պատմություն», 1965, Մոսկվա Արխիվացված 2012-06-20 Wayback Machine (ռուս.)
- ↑ «Կինեմատոգրաֆիաը ըստ Հիչքոքի», Մոսկվա, 1996 Արխիվացված 2010-01-04 Wayback Machine (ռուս.)
- ↑ «Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |