Հակահայրենասիրություն
Հակահայրենասիրություն կամ հակապատրիոտիզմ, գաղափարախոսական ուղղություն, որը կառուցված է հայրենասիրության քննադատության վրա։
Ըստ «Անարխիստի հանրագիտարանի»[1], հակահայրենասիրությունը բանականության և զգացմունքների արձագանքն է եղել հայրենասիրության տիրապետության պահերի վրա։ Այն կարող է տարբեր ձևեր ընդունել՝ կախված անհատականության, մեկ մարդու կամ բոլոր մարդկանց հանդեպ սիրո և նույնիսկ օտար երկրի օրենքների և բարքերի մոտիվացված կամ զգացմունքային նախապատվության վրա քիչ թե շատ գիտակցված հենարանից։
Հակահայրենասիրությունը միշտ չէ, որ բխում է հակամիլիտարիզմից։ Օրինակ, ֆրանսիացի հակամիլիտարիստ Ժան Ժորեսը հետևողական հայրենասեր էր, մինչդեռ սոցիալիստական շարժման նրա գերմանացի ընկերները՝ Կարլ Լիբկնեխտը և Ռոզա Լյուքսեմբուրգը՝ նույնքան թեժ հակահայրենասերներ[2]։
Հակահայրենասիրությունը տարբեր երկրներում
խմբագրելՀին Հունաստան
խմբագրելԴիոգենես Սինոպացին հայտարարել է, որ ինքն «աշխարհի քաղաքացի» է՝ հիմք դնելով անտիկ աշխարհաքաղաքացիության ավանդույթին, որը բնորոշ է կինիկներին և մասամբ ստոիկներին։
Սոկրատեսը նույնպես պնդում էր․ «Ես Աթենքի քաղաքացի չեմ, այլ աշխարհի քաղաքացի»։
Եվրոպա
խմբագրել20-րդ դարի սկզբին Եվրոպայում հակահայրենասիրությունը կապված է եղել սինդիկալային շարժման ամրապնդման հետ[3]։ Աշխատանքի համընդհանուր համադաշնության կազմավորումից հետո սինդիկալիստները հանդես են եկել գործող բանակի վերացման օգտին՝ դրանով իսկ ծայրահեղության հասցնելով Մարքսի «պրոլետարներն հայրենիք չունեն» բանաձևը։
Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին համադաշնության կոնգրեսներից մեկում 1908 թվականին ընդունվել է մի բանաձև, որը կոչ էր անում աշխատողներին, «որոնք չունեն հայրենիք, պատերազմի հայտարարմանը պատասխանել համընդհանուր հեղափոխական գործադուլով»[3]։ Սինդիկալիստական միավորումների հրատարակած ամսագրերում և թերթերում բանակի ներսում «անհնազանդների դաս» ձևավորելու կոչեր են հնչել՝ հակահայրենասիրական գաղափարները կյանքի կոչելու համար։
Այն ժամանակվա հակահայրենասիրության եվրոպական հայտնի գաղափարախոսներից մեկը Գուստավ Էրվեն էր։ Նրա անունով կոչվել է Ֆրանսիայում հակահայրենասիրության մի ամբողջ ուղղություն՝ «էրվեիզմ»։ Ինքը ՝ Էրվեն, կարծում էր, որ գերմանացիների կողմից Ֆրանսիայի նվաճումը բնավ չէր փոխի ֆրանսիական աշխատանքային դասի դրույթները, որը գերմանացիների կողմից կշահագործվեր ոչ պակաս, քան ֆրանսիացիների կողմից։
«Բոլոր նրանց (այսինքն՝ հարուստների) հայրենիքները հավասարապես լավն են[3]».
«Ով էլ որ հարձակվի այն երկրի վրա, որտեղ մենք ապրում ենք, ավելի լավ է ապստամբություն սկսել, քան գնալ պատերազմի[3]»։
ԱՄՆ
խմբագրելՀակահայրենասիրական խմբերը և անհատները հաճախ օգտագործվում են մեկ այլ երկրի կողմից՝ սեփական երկրի դեմ ակտիվ գործողություններ կազմակերպելու համար։ Նման միջադեպերը տեղի են ունեցել հատկապես Սառը պատերազմի ժամանակ[4]։
Իրավիճակային հակահայրենասիրությունը դրսևորել է, օրինակ, Հենրի Դեյվիդ Թորոն (1817-1862)։ Ի նշան բողոքի Մեքսիկայի դեմ պատերազմի և ստրկության դեմ, նա հայտարարել է, որ մարդը չի կարող իրեն կապել ամերիկյան կառավարության հետ՝ իրեն անպատվաբեր չդարձնելով, ինչից հետո ցուցադրաբար հրաժարվել է հարկեր վճարել[5]։
Քաղվածքներ
խմբագրել- Օսկար Ուայլդ․ «Հայրենասիրությունն անասունների առաքինությունն է»։
- Գի դը Մոպասան․ «Եթե պատերազմը սարսափելի ձեռնարկություն է, մի՞թե հայրենասիրությունը արմատական գաղափար չէ, որը պատերազմ է զարգացնում»։
- Ջորջ Բեռնարդ Շոու․ «Հայրենասիրությունը, հասարակական կարծիքը, ծնողական պարտականությունները, կարգապահությունը, կրոնը, բարոյականությունը միայն վախը զարդարող բառեր են»։
- Ջորջ Բեռնարդ Շոու․ «Հայրենասիրությունը ձեր համոզմունքն է, որ ձեր երկիրը մյուսներից լավն է միայն այն պատճառով, որ դուք այնտեղ եք ծնվել»։
- Ժորժ Էլգոզի[fr]․ «Հայրենասիրությունն այլատյացության միակ պատշաճ տեսակն է»։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Han Ryner[fr] Antipatriotism(անգլ.) = Antipatriotisme // Sébastien Faure[fr] dir. et al. Encyclopédie anarchiste. — Paris: La Librairie internationale, 1934. — Т. 1.
- ↑ Bruce Vandervort Antimilitarism // Encyclopedia of Social History / ed. Peter N. Stearns. — Routledge, 1993. — P. 55. — 896 p. — ISBN 1135583471
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Арк. А-Н. История рабочего движения в Англии, Франции и Германии.. — Пролетарий, 1924. — С. 122—123.
- ↑ Stephen Nathanson (1993). Patriotism, Morality, and Peace. Rowman & Littlefield. ISBN 0-8476-7800-8.
- ↑ Stephen Nathanson On Deciding Whether a Nation Deserves Our Loyalty // Patriotism, Morality, and Peace. — Rowman & Littlefield, 1993. — P. 119. — 227 p. — ISBN 9780847678006
Գրականություն
խմբագրել- Nathanson, Stephen Anti-patriotism: pro and con // Patriotism, Morality, and Peace. — Rowman & Littlefield, 1993.