Կարլ Լիբկնեխտ (գերմ.՝ Karl Liebknecht, օգոստոսի 13, 1871(1871-08-13)[1][2][3][…], Լայպցիգ, Գերմանական կայսրություն[4][3] - հունվարի 15, 1919(1919-01-15)[4][1][5][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4]), գերմանացի սոցիալիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության (1918) հիմնադիրներից, երկրորդ ինտերնացիոնալի անդամ։

Կարլ Լիբկնեխտ
գերմ.՝ Karl Liebknecht
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1871(1871-08-13)[1][2][3][…]
ԾննդավայրԼայպցիգ, Գերմանական կայսրություն[4][3]
Մահացել էհունվարի 15, 1919(1919-01-15)[4][1][5][…] (47 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4]
ԳերեզմանՍոցիալիստների հուշահամալիր
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն և  Գերմանիա
ԿրթությունԼայպցիգի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, HU Berlin և JMU
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1897)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան, հեղափոխական և խմբագիր
ԱմուսինՍոֆյա Լիբկնեխտ
Ծնողներհայր՝ Վիլհելմ Լիբկնեխտ
Զբաղեցրած պաշտոններԳերմանական կայսրության Ռեյխստագի անդամ և Պրուսիայի Ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Սպարտակ միություն
ԵրեխաներRobert Liebknecht?
 Karl Liebknecht Վիքիպահեստում

Բազմիցս հանդես է եկել թուրքական կառավարության և դրա հովանավոր Գերմանիայի հակահայկական քաղաքականության դեմ, պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ 1916 թվականին գերմանական ռայխստագում հարցապնդում է արել Թուրքիայի հայ բնակչության կոտորածների վերաբերյալ, պահանջել արդարացի հատուցում դաշնակից թուրքական կառավարությունից և Թուրքիայում մնացած հայ բնակչության անվտանգության ապահովում։ Հայկական հարցին Լիբկնեխտն անդրադարձել է «Սպարտակի միություն» քաղաքական նամակներում (№ 12, № 13) գերմանական կառավարությանը մեղադրելով հայկական կոտորածները լռության մատնելու համար։

1916 թվականի հունիսին Բեռլինի կայսերական դատարանին ներկայացրած հայտարարության մեջ Լիբկնեխտը հիշեցրել է գերմանական կառավարության 1913 թվականի այն հայտարարությունը, թե ռուսների հնարավոր մուտքը Հայաստան առիթ կլինի պատերազմի համար։ Հայաստանի նկատմամբ գերտերությունների զավթողական ծրագրերի վերաբերյալ մի շարք դիտողությունները մտել են Լիբկնեխտի «Իմ պրոցեսը ըստ փաստաթղթերի» (1918) ժողովածուի մեջ։

1919 թվականի հունվարին Գերմանիայի կոմունիստական կուսակցության գլխավորությամբ ապստամբություն է բարձրացվել Բեռլինում, ինչի ճնշումից հետո ապստամբության առաջնորդներ Կարլ Լիբկնեխտը և Ռոզա Լյուքսեմբուրգն առանց դատվելու գնդակահարվել են՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորած ժամանակավոր կառավարության իմացությամբ։

Գրականություն

խմբագրել
  • Ղարիբջանյան Գ. Բ., Կարլ Լիբկնեխտը և Ռոզա Լուքսեմբուրգը հայ ժողովրդի մասին, Ե., 1971։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://library.fes.de/cgi-bin/ihg2pdf.pl?vol=2&f=107&l=108 (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Либкнехт Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 610