Կոստանդին Երզնկացի (մոտ 1250[1], Երզնկա[1] - ոչ շուտ քան 1314[1] կամ ոչ ուշ քան 1328[1]), տաղերգու, հայ միջնադարյան տաղերգության ամենանշանավոր դեմքերից մեկը։

Կոստանդին Երզնկացի
Ծնվել էմոտ 1250[1]
ԾննդավայրԵրզնկա[1]
Վախճանվել էոչ շուտ քան 1314[1] կամ ոչ ուշ քան 1328[1]
Մասնագիտությունբանաստեղծ և երաժիշտ
Կոստանդին Երզնկացի Վիքիքաղվածքում
 Kostandin Yerznkatsi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կոստանդին Երզնկացին հայ միջնադարյան տաղերգության մեջ բնության և սիրո առաջին երգիչն է:Կոստանդին Երզնկացու մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Նա ապրել ու ստեղծագործել է XIII դարի երկրորդ կեսից մինչև XIV դարի առաջին տասնամյակները։ Հայտնի է, որ Երզնկացին ծնվել է Մեծ Հայաստանի Եկեղյաց գավառի Երզնկա քաղաքում, 1250-ական թվականներին։ Ենթադրվում է, որ ուսումնական առաջին տարիները նա անցկացրել է Երզնկայի մոտ գտնվող Տիրաշենի վանքի հանրահայտ դպրոցներից մեկում[2]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Երզնկացին գրում էր միջին հայերենով, այն ժամանակ ամենքին հասանելի լեզվով։

Կոստանդին Երզնկացին հայ միջնադարյան սիրային քնարերգության հիմնադիրն է։ Իր սկզբնական տաղերում սերը գովերգում էր այլաբանությամբ՝ սոխակի ու վարդի սիրավեպի ձևով[3]։

  • Կոստանդին Երզնկացի. ԺԴ դարու ժողովրդական բանաստեղծ եւ իւր քերթուածները, Վենետիկ, 1905, 208 էջ։
  • Տաղեր, Երևան, 1962, 297 էջ։
  • Լոյսն առավօտուն (տաղեր), Երևան, 1981, 201 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդին Երզնկացի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդին Երզնկացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 614