Կարայի ծով
Կարայի ծով (Կարա գետի անունից), Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով՝ Արևմտա-Սիբիրական հարթավայրի, Նոր երկիր, Ֆրանց Իոսիֆի երկիր և Հյուսիսային երկիր կղզիների միջև։
Կարայի ծով | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | Ռուսաստան |
Լայնություն | 970 կմ |
Խորություն | 620 մետր |
Կազմված է | Gulf of Ob?, Khalmyer Bay? և Baydaratskaya Bay? |
Մասն է | Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս |
Աշխարհագրական տեղադրություն | Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս |
Ավազանի երկիր | Ռուսաստան |
Լիճ հոսող գետ | Messoyakha?, Antipayotayakha?, Mongocheyakha?, Yuribey?, Gyda?, Mordyyakha?, Khutudabiga River?, Lyakkatosyo?, Grishina Shara?, Zeledeyeva River?, Uboynaya River?, Kazakov River?, Kolodkin River?, Kumzha?, Listvenichnaya?, Ozyornaya?, Skalistaya?, Utinaya?, Nadym?, Օբ, Տազ, Ենիսեյ և Amderma? |
Անվանված է | Kara? |
Անվանում
խմբագրելԱնվանումը ստացել է նրա մեջ թափվող Կարա գետից։ Գեռանունն էլ իր հերթին առաջացել է նենեցերեն Կարա (կարե) բառից, որը նշանակում է «սառցեկարկառի սառույց»[1]։
Աշխարհագրություն
խմբագրելՏարածությունը մոտ 880 հազար քառակուսի կիլոմետր է, միջին խորությունը՝ 127 մետր, առավելագույնը՝ 620 մետր, (մոտ 40%-ն ունի մինչև 50 մետր խորություն և միայն 2%-ը՝ 500 մետրից ավելի)։
Ջրի ծավալը՝ 112 հազար խորանարդ կիլոմետր է, ձգվածությունը՝ մոտ 1500 կիլոմետր, լայնությունը՝ մինչև 800 կիլոմետր։ Կարայի ծով թափվող գետերը (Ենիսեյ, Օբ, Պյասինա, Կարա) ունեն 1300 խորանարդ կիլոմետր տարեկան հոսք։ Կան շատ կղզիներ։ Կլիման արկտիկական է, խիստ։ Տարեկան 3-4 ամիս բևեռային գիշեր է, 2-3 ամիս՝ բևեռային ցերեկ։
Օդի ջերմաստիճանը հյուսիսում՝ 9-10 ամիս, հարավում՝ 7-8 ամիս՝ ցածր 0-ից։ Հունվարի միջին ջերմաստիճանը -20 աստիճանից մինչև -28 աստիճան է (նվազագույնը՝ -46 աստիճան), հուլիսինը՝ 6 աստիճանից մինչև - 1 աստիճան է (առավելագույնը՝ 16 աստիճան)։ Տարվա մեծ մասը սառցակալած է։ Ձմռանը ջրի ջերմաստիճանը սառցաշերտի տակ -1, 5 աստիճանից մինչև - 1, 7 աստիճան է, ամռանը մակերեսային ջրերինը՝ 2-60 աստիճան, աղիությունը՝ 10-33%։
Հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի հակառակ ուղղություն։ Մակընթացությունը կեսօրյա է, մակարդակի տատանումները՝ 0, 5-0, 8 մետր, ծոցերում՝ մինչև 2 մետր։ Հարուստ է ձկներով, կաթնասուններով, կղզիները՝ թռչնաշուկաներով, սպիտակ արջերով ու բևեռաղվեսներով։ Կարայի ծովը Հյուսիսային ծովային ուղու մի մասն է։ Գլխավոր նավահանգիստը Դիքսոնն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարայի ծով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատ��ածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 301)։ |