Կատյուշա (ՀԿՌՀ)

համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ընտանիք
Այս հոդվածը զինատեսակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կատյուշա (այլ կիրառումներ)։

«Կատյուշա», Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ ՀԿՌհ։ Այդ ընտանիքի զինատեսակներից թերևս առաջինը։ Անվանումը՝ ԲՄ-13, այսինքն Մարտական մեքենա-13 (ռուս.՝ БМ-13, Боевая машина-13Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թվականներ) օգտագործված դաշտային ռեակտիվ հրետանու անփող համակարգերի ոչ պաշտոնական անվանումը։

Կատյուշա
Հիմնական տվյալներ
Դասակարգզենքի ընտանիք
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Շահագործման սկիզբ1939
Շահագործման ավարտ1960
ՄարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Անվանված էԿատյուշա (երգ)

Անծուխ վառոդով աշխատող ռեակտիվ արկերի (ՌԱ) մշակումը սկսվել է 1921 թվականին։ Տարբեր տրամաչափերի ՌԱ-ի ՝ «Կատյուշա»-ի արկերի նախատիպերի պաշտոնական փորձարկումներն ու մշակումն իրագործվել են 1929-1933 թվականներին։ ՌԱ ռազմաօդային ուժերում սկսել են օգտագործվել 1937-1938 թվականներին։ 1938-1941 թվականներին ստեղծվել է բեռնատար ավտոմոբիլի վրա մոնտաժված գործարկման բազմալիցք տեղակայանք։ Սովետական հրետանին Մ-13 ՌԱ-ով և ԲՄ-13 գործարկման տեղակայանքներով սկսել է զինվել Հայրենական մեծ պատերազմի նախօրեին։ Պատերազմի ընթացքում ստեղծվել են ՌԱ-ի և գործարկման տեղակայանքների զանազան տարբերակներ (ԲՄ13-ԱՆ, ԲՄ8-48, ԲՄ31-12 և այլն)։ «Կատյուշան» մեծ դեր է խաղացել մարտական գործողություններում։ 1941-1944 թվականներին ԽՍՀՄ-ում արտադրվել են ավելի քան 100 հազար «Կատյուշա» և նրանց համար 12 միլիոն ՌԱ։

Պատկերասրահ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 289  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատյուշա (ՀԿՌՀ)» հոդվածին։