Կատալպա բիգնոնիանման
Կատալպա բիգնոնիանման | |
Կատալպա բիգնոնիանման | |
Դասակարգում | |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Փողածաղկազգիներ (Bignoniaceae) |
Ցեղ | Կատալպա (Catalpa) |
Տեսակ | Կատալպա բիգնոնիանման (C. bignonioides) |
Միջազգային անվանում | |
Catalpa bignonioides | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տվյալների անբավարարություն Տաքսոնի տարածվածությունը |
Կատալպա բիգնոնիանման (լատին․՝ Catalpa bignonioides), փողածաղկազգիների ընտանիքի, կատալպա ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելՏերևաթափ ծառեր են` մինչև 1 5 (երբեմն` 20) մ բարձրությամբ և 1-1,2 մ բնի տրամագծով, լայն, վրանաձև սաղարթով։ Ընձյուղները սկզբում կանաչ են, ծիրանագույն, թույլ մազմզուկապատ, փայլուն, թույլ կապտավուն խավով, այնուհետև նարնջագույն կամ մոխրադարչնավուն։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը բաց դարչնագույն է, ճաքճքված բարակ թեփուկներով։ Բողբոջները ծածկված են շագանակադարչնագույն, լայն, ձվաձև, կլորավուն, կղմինդրաձև դասավորված, թույլ մազմզուկապատ թեփուկներով։ Տերևները լայն ձվաձև են, 10-20 սմ երկարությամբ և 10-1 5 սմ լայնությամբ, սրավուն, երբեմն կլորավուն գագաթով, սրտաձև կամ սեպաձև հիմքով, ամբողջաեզր կամ երբեմն` 2 փոքր բլթակավոր, նոր բացվելիս երկու կողմից էլ մազմզուկապատ։ Տերևաթափ ծառեր են` մինչև 1 5 (երբեմն` 20) մ բարձրությամբ և 1-1,2 մ բնի տրամագծով, լայն, վրանաձև սաղարթով։ Ընձյուղները սկզբում կանաչ են, ծիրանագույն, թույլ մազմզուկապատ, փայլուն, թույլ կապտավուն խավով, այնուհետև նարնջագույն կամ մոխրադարչնավուն։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը բաց դարչնագույն է, ճաքճքված բարակ թեփուկներով։ Բողբոջները ծածկված են շագանակադարչնագույն, լայն, ձվաձև, կլորավուն, կղմինդրաձև դասավորված, թույլ մազմզուկապատ թեփուկներով։ Տերևները լայն ձվաձև են, 10-20 սմ երկարությամբ և 10-1 5 սմ լայնությամբ, սրավուն, երբեմն կլորավուն գագաթով, սրտաձև կամ սեպաձև հիմքով, ամբողջաեզր կամ երբեմն` 2 փոքր բլթակավոր, նոր բացվելիս երկու կողմից էլ մազմզուկապատ,
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևելքում, Ջորջիայից մինչև Ֆլորիդա և Միսսիսիպի։ Սովորաբար աճում է գետափերին։ Ջերմասեր է, սակայն լավ է տանում մինչև -20-25 °C-ի սառնամանիքները։ Բավականին լուսասեր է, պահանջկոտ է հողի նկատմամբ, խոնավասեր է, արագ է աճում։
Կիրառություն
խմբագրելՏերևներում 11 մգ/տոկոս C վիտամին է պարունակում։ Պտուղները բուժիչ հատկություն ունեն, օգտագործվում են սրտային հիվանդությունների դեմ։ Կեղևը ճիճվաթափի միջոց է։ Լայնորեն է օգտագործվում կանաչապատման բնագավառում։ Հայաստանում մշակվում է ամենուրեք, բացի բարձր լեռնային շրջաններից։ Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 7, 9-10, 18-20, 23-28, 31-32[1]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 312-313։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալպա բիգնոնիանման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալպա բիգնոնիանման» հոդվածին։ |