Կառլ Վայերշտրաս
Կառլ Թեոդոր Վիլհելմ Վայերշտրաս (գերմ.՝ Karl Theodor Wilhelm Weierstrass, հոկտեմբերի 31, 1815[2][3][4][…], Օստենֆելդե, Ennigerloh, Warendorf District, Մյունստեր, Գերմանիա[2][5] - փետրվարի 19, 1897[6][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[2][7][5]), գերմանացի մաթեմատիկոս։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1856 թվականից)։
Ստեղծել է իրական թվերի տեսություններից մեկը և դրա հիման վրա կառուցել մաթեմատիկական անալիզի տրամաբանական հիմնավորման համակարգ։ Վայերշտրասին են պատկանում մաթեմատիկական անալիզի մի շարք հիմնարար թեորեմներ թվային բազմությունների ճշգրիտ եզրերի, սահմանային կետերի, միջակայքում անընդհատ ֆունկցիաների վերաբերյալ են։ Կառուցել է անալիտիկ ֆունկցիաների տեսություններից մեկը հիմնված շարքերի վրա։ Կառլ Թեոդոր Վիլհելմ Վայերշտրասը ապացուցել է անալիտիկ ֆունկցիաներն աստիճանային շարքի վերածելու, հավասարաչափ զուգամետ շարքերի հատկությունների, ամբողջ ֆունկցիաներն անվերջ արտադրյալների վերածելու վերաբերյալ թեորեմներ։ Կառուցել է անալիտիկ շարունակման տեսությունը, էլիպտիկ ֆունկցիաների նոր տեսություն։ Վարիացիոն հաշվում ստացել է ինտեգրալի էքստրեմումի բավարար պայմաններ, կառուցել է վարիացիոն հաշիվը պարամետրական տեսքով տրված ֆունկցիաների դեպքում են։ Դիֆերենցիալ երկրաչափությունում հետագոտել է գեոդեզիական գծերի և նվազագույն մակերևույթների վերաբերյալ խնդիրներ։ Գծային հանրահաշվում կառուցել է տարրական բաժանարարների տեսությունը։
Մյունխենի ԳԱ (1836), Բեռլինի ԳԱ (1856) և Փարիզի ԳԱ (1868) անդամ, ինչպես նաև Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1895)։
Ուսանել է մաթեմատիկա Քյոնիգսբերգի համալսարանում, եղել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր 1856 թվականից։
Աշխատանքները նվիրված են մաթեմատիկական անալիզին, անալիտիկ ֆունկցիաների տեսությանը, դիֆերենցիալ երկրաչափությանը, գծային հանրահաշվին և վարիացիոն հաշվին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Deutsche Nationalbibliothek Record #11876618X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Cantor M. Weierstraß, Karl (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1910. — Vol. 55. — S. 11–13.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 Braunmühl A. v. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 2. — S. 170—173.
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 8,0 8,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Kösener Corpslisten (1910 edition) (գերմ.) — S. 93.
- ↑ https://www.leopoldina.org/mitgliederverzeichnis/mitglieder/member/Member/show/karl-weierstrass/
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 13,18 13,19 13,20 13,21 13,22 13,23 13,24 13,25 13,26 13,27 13,28 13,29 13,30 13,31 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://daten.digitale-sammlungen.de/bsb00016328/image_608
- ↑ https://edoc.hu-berlin.de/bitstream/handle/18452/819/27073.pdf
- ↑ https://periodicals.karazin.ua/philosophy/article/download/16230/15252/ — P. 106.
- ↑ Ковалевская, Софья Васильевна (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVа. — С. 499—500.
- ↑ Ковалевская, Софья Васильевна (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1903. — Т. 9. — С. 20—21.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 374.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Վայերշտրաս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 257)։ |